ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Ինչպե՞ս տարբերել 1000 և 10,000 դրամները․ անսալով հանրության բողոքներին՝ ԿԲ-ն փոխում է 10,000 դրամի տեսքը

12:17, 15 Օգս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը», արձագանքելով 1000 և 10,000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների խիստ նմանության վերաբերյալ խմբագրությանն ուղղված բազմաթիվ մտահոգություններին ու դժգոհություններին, հուլիսի 30-ին հարցմամբ դիմել էր Կենտրոնական բանկ՝ պարզելու, թե ինչո՞ւ են այդ թղթադրամները շփոթության աստիճան նման։ 

«Ինչպե՞ս է ստացվել, որ նոր նմուշի 1000 և 10,000 դրամ անվանական արժեքով թղթադրամները շփոթության աստիճանի նման են, ունեն նույն գունային գաման, ինչը քաղաքացիների շրջանում հաճախ խնդիրներ է առաջացնում» հարցին, ԿԲ-ից պատասխանել են․ 

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի հոդված 45-ի՝ «ՀՀ կենտրոնական բանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) անվանական արժեքը, չափը, կշիռը, պատկերներով ու մակագրություններով էսքիզը, պաշտպանական և վճարունակության հատկանիշները»: Հայկական դրամի երրորդ շարքի թղթադրամների էսքիզների ձևավորման համար ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է մրցույթ, որի արդյունքներով ընտրված էսքիզները թղթադրամների մասնագիտացված տպարանի մասնագետների հետ մշակվելուց հետո, որպես թղթադրամների վերջնական դիզայն, հաստատվել են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից»։

Կենտրոնական բանկից տեղեկացնում են նաև, որ ՀՀ 3-րդ շարքի 1000 և 10,000 դրամ անվանական արժեքով թղթադրամների էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանը և Սուրեն Սիմոնյանը: 

«ՀՀ 3-րդ շարքի 1000 և 10,000 դրամ անվանական արժեքով թղթադրամներն իրարից տարբերվում են չափերով, պատկերներով՝ Պարույր Սևակի և Կոմիտաս Վարդապետի դիմանկարներով և այլ ձևավորումներով, գույներով՝ մանուշակագույն և մոխրագույն համապատասխանաբար, անվանական արժեքն արտահայտող թվերով և գրառումներով»,- հավելել են գլխավոր դրամատնից: 

Մեր հարցման պատասխանում ԿԲ-ից մարդկանց խորհուրդ են տալիս՝ վճարումներ կատարելիս թղթադրամներն իրարից տարանջատելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել անվանական արժեքն արտահայտող թվերին, այլ ոչ թե գույնին։ 

«Օրինակ` ԱՄՆ դոլարի դեպքում, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում՝ սկսած 1861 թվականից, բոլոր անվանական արժեքները տպագրվում են նույն չափով և նույն գույնով։ Բացի այդ, կանխիկ դրամով վճարումների ժամանակ կեղծիքներից խուսափելու համար անհրաժեշտ է ստուգել նաև թղթադրամների իսկությունը՝ ուշադրություն դարձնելով  առնվազն 2-3 պաշտպանական հատկանիշներին»,- նշել են Կենտրոնական բանկից։

Այդուհանդերձ, օգոստոսի 6-ին «Փաստերի ստուգման հարթակին» (Fip.am) ուղարկված հարցման գրավոր պատասխանի մեջ չէր նշվել, որ ԿԲ-ն մտադիր է շրջանառության մեջ դնել նոր նմուշի 10,000 դրամներ։ 

Սակայն այսօր՝ օգոստոսի 15-ին, ԿԲ-ն տարածել է հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ նոր թղթադրամներ։ Մասնավորապես, նոր նմուշի 10,000 դրամը նախորդից տարբերվելու է, նախ, տարեթվով․ նախորդը 2018 թվականի էր, նորը՝ 2024, հետո՝ ՀՀ կենտրոնական բանկի գործող նախագահի և ՀՀ ֆինանսների գործող նախարարի ստորագրություններն են լինելու։ Բացի այդ, ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանները տպագրված են լինելու օպտիկապես փոփոխական ներկով:  

Այսպիսով, բացի նշված առաջին հայացքից աննշան փոփոխություններից, համեմատելով նոր նմուշի 10000 դրամի՝ ԿԲ-ի տարածած լուսանկարը և այժմ շրջանառության մեջ առկա 10000 դրամը, կարող ենք փաստել՝ միակ նշանակալի տարբերությունն այն է, որ 10000 դրամի դարձերեսի վրա տպագրված արժեքի՝ 10000-ի վերջին 0-ն ավելի տեսանելի է լինելու: Նոր նմուշի վրա 10000 դրամը լինելու է օպտիկապես փոփոխական ներկով։

Հին կամ շրջանառության մեջ առկա նմուշ
Նոր կամ այսօրվանից շրջանառության մեջ դրվող նմուշ

«Փաստերի ստուգման հարթակը» այսօր փորձել է ԿԲ-ից հավելյալ ճշտել՝ արդյո՞ք այս փոփոխությունը բխում է 1000 և 10,000 դրամների նմանությունների վերաբերյալ հանրության շրջանում համատարած դժգոհություններից։ Ի պատասխան, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հաստատեցին, որ 10,000 դրամ անվանական արժեքի թղթադրամի հետ կապված փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով քաղաքացիների շրջանում մտահոգություններն ու բողոքները այդ թղթադրամների նմանությունների վերաբերյալ։

Նկատենք՝ տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր: 

ԿԲ-ից տեղեկացնում են նաև, որ 1999-2018 թթ. թողարկման 5000 դրամ և 2003-2018 թթ. թողարկման 10000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens