ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

ԱԷՄԳ-ն հակասում է Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի «քաղհասարակության» կեղծ մտահոգություններին

15:28, 22 Մրտ, 2024
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ադրբեջանի մերձիշխանական հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ դիմել են Բրյուսելում անցկացվող Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը իբրև թե Մեծամորի ատոմակայանից եկող «գլոբալ վտանգին»։ 

«Ատոմակայանը․․․աշխատում է հին տեխնոլոգիաներով և մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել են Ադրբեջանի մերձիշխանական ՀԿ-ները։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հայտարարություններն ու փորձագիտական գնահատականները հայկական ատոմակայանի վերաբերյալ։ 

Այսպես, 2021 թվականին ԱԷՄԳ-ի փորձագիտական թիմն ամփոփել էր հայկական ատոմակայանի երկարաժամկետ շահագործման անվտանգության ստուգումը, համաձայն որի՝ հայկական կողմն «իրականացրել է արդիականացման և անվտանգության բարելավման լայնածավալ ծրագիր, ներառյալ՝ վթարային համակարգերի մեծ թվով բաղադրիչների փոխարինումը, վթարային համակարգերի և վերահսկման և մոնիտորինգի համակարգերի արդիականացումը» և այլն։ 

«Թիմը նկատել է, որ ՀԱԷԿ-ը բարելավել է պատրաստվածությունը անվտանգ երկարաժամկետ շահագործման համար»,- նշել էր փորձագիտական խմբի ղեկավար Գաբոր Պետոֆին։ 

Արդեն 2022 թվականի հոկտեմբերի 4-5-ը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայաստան․ նա այցի շրջանակում եղել էր նաև Մեծամորի ատոմակայանում։ ԱԷՄԳ տնօրենը գոհունակություն էր հայտնել՝  նշելով, որ իր նախորդ այցից ի վեր կայանում բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, «ինչը, անշուշտ, կերաշխավորի կայանի հետագա անվտանգ և հուսալի շահագործումը»: 

«Ես այսօր հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնելու այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել է Մեծամորի ԱԷԿ-ում, և համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, իսկ մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար»,- եզրափակել էր ԱԷՄԳ-ի ղեկավարը։

Ավելի ուշ էլ, Գրոսին, «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող՝ ատոմակայանը փակելու կոչերին, հստակ արձանագրել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի պլանավորում փակել ատոմակայանը, և որ «Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել ԱԷՄԳ-ի հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և գործակալությունը վստահ է այս հարցում»։ 

«Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- ասել էր գործակալության գլխավոր տնօրենը։

Այսպիսով, հայկական ատոմակայանի վերաբերյալ ադրբեջանական կառավարության կողմից համակարգվող ՀԿ-ների մտահոգությունները չեն հաստատվում ԱԷՄԳ-ի ո՛չ փորձագիտական խմբերի գնահատականներում և ո՛չ էլ գործակալության ղեկավարության հրապարակային հայտարարություններում։  

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել ՀԱԷԿ-ին։

«Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայաստանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին։

Հայկական կողմը մտահոգություն էր հայտնել ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալիքի վերաբերյալ։ Այդ հայտարարություններին ավելի ուշ Երևանում անդրադարձել էր նաև ինքը՝ Գրոսին՝ նշելով, որ «միջուկային անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի հակամարտությունների պատճառով»։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԱՄԷԳատոմակայանքաղհասարակություն

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

10:39, 12 Հկտ, 2026

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։  Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր...

Անհետ կորածներ և գերեզմանների քարտեզներ․ ադրբեջանցի պատվիրակի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անհետ կորածներ և գերեզմանների քարտեզներ․ ադրբեջանցի պատվիրակի հայտարարության հետքերով

11:13, 6 Հկտ, 2026

Վարշավայում հոկտեմբերի 5-ին մեկնարկած «ԵԱՀԿ-ի Վարշավայի մարդկային չափողականության» (Warsaw Human Dimension Conference) համաժողովում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Նազրին Ալիևան խոսել է...

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով
Սխալ

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով

16:52, 30 Հնս, 2026

Ադրբեջանի կառավարության կողմից համակարգվող (GONGO*) «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտ» անունով կազմակերպության ղեկավար Ահմադ Շահիդովը պնդել է, թե 2016...

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին
Տվյալների լրագրություն

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին

10:17, 27 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակը» վերլուծել է 2020-2025 թվականներին ադրբեջանական ավիաընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացված թռիչքների քանակը, ինչպես նաև օդային...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens