ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Ա. Սաղաթելյանը Ս. Սարգսյանի հայտարարությունները թողած՝ Փաշինյանի հոդվածն է աղավաղում

21:46, 1 Մյս, 2018

Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի թեկնածուի ընտրության հարցը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Արման Սաղաթելյանի հարցը վերաբերում էր Փաշինյանի կողմից Արցախի վիճելի 7 շրջանի մասին տարիներ առաջ գրած հոդվածին: Սաղաթելյանը մեջբերում կատարեց Նիկոլ Փաշնիյանի՝ դեռևս 2001 թվականին հրապարակած հոդվածից. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշին»։ Նիկոլ Փաշինյանը դեզինֆորմացիա անվանեց Արման Սաղաթելյանի կողմից ընթերցված տեքստը և հայտարարեց, որ 15 անգամ ինքը հերքել է այդ սուտը:

Արման Սաղաթելյանն այդքանով չբավարարվեց և իր ելույթում կրկին անդրադարձավ 2001 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածին, որի մի օրինակը ելույթի պահին ցուցադրում էր պատգամավորներին:

Իրականում Արման Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանի հոդվածից մեջբերում կատարեց՝ միտքը կոնտեքստից կտրելով, մեկ կարևոր նախադասություն բաց թողնելով և վերջում մեկ այլ տեղից մեկ նախադասության կցելով, որի արդյունքում ստացավ վերը նշված մեջբերումը: Թե ինչ է իրականում գրել Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում, կարող եք տեսնել Փաշինյանի հիշյալ հոդվածի բնօրինակից արված լուսապատճենում:

Այս պայմաններում անհրաժեշտ է հիշել, թե ի՞նչ պատկերացում է ժամանակին ունեցել Արման Սաղաթելյանի անդամակցած կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ 7 շրջանների հետագա կարգավիճակի մասին:

2016 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Խոսելով Կազանում 2011 թվականին չստորագրված փաստաթղթի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել էր. «…մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի:Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով»:

2011 թվականին «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ասել էր. «Ոչ ոք չի հերքում, որ այո՛, կան տարածքներ, որոնք նախկինում Ադրբեջանի կազմում էին, տվյալ պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ»:

Ըստ նրա. «Դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններն էին, որոնց վրա վերահսկողությունն իրականցվել է անվտանգության գոտի ստեղծել ու նպատակով, որպեսզի ադրբեջանական բանակի այն ժամանակվա սպառազինությամբ հնարավոր չլիներ գնդակոծել բնակելի շրջանները»:

Դեռևս 2001 թվականի մայիսի կեսերին էլ Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում այն ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարց-մեղադրանքին, թե 2001թ. ի վեր ինքը խոսում է փոխզիջումների մասին և դրանով կատարում ԵԱՀԿ-ի հանձնարարությունը, ասաց. «Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնել շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»։

Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Այս հարցադրմանը Սարգսյանը պատասխանեց. «Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱԺ ելույթԱԺ պատգամավորապատեղեկատվությունԼՂՀՂարաբաղյան հարցՆիկոլ ՓաշինյանՍերժ Սարգսյան Սուտ

Հարակից հոդվածներ

Ազգային Ժողովի «բացակա» պատգամավորները (ինֆոգրաֆիկա)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ազգային Ժողովի «բացակա» պատգամավորները (ինֆոգրաֆիկա)

18:24, 22 Հլս, 2022

Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի ավարտին կառավարող մեծամասնությունը 32 ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների հիմքով մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնեց։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական...

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են

18:56, 20 Հլս, 2022

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա». հուլիսի 7-ի...

«Գրի մոտդ, որ ինձնից պահանջես»․ վարչապետի հայտարարությունը «ջրում է» ՔՊ-ական պատգամավորի խոստումը
Սխալ

«Գրի մոտդ, որ ինձնից պահանջես»․ վարչապետի հայտարարությունը «ջրում է» ՔՊ-ական պատգամավորի խոստումը

17:06, 30 Հնս, 2022

Հունիսի 19-ին՝ Հանրայինի եթերում տնտեսության ընթացիկ ցուցանիշների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խոսելով նվազագույն աշխատավարձի...

Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ պնդումը՝ իր եղբոր ղեկավարած ընկերությունների վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ պնդումը՝ իր եղբոր ղեկավարած ընկերությունների վերաբերյալ

17:25, 29 Հնս, 2022

Հունիսի 27-ին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում իր եղբոր՝ տնօրեն նշանակվելու մասին...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens