ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Համակենտրոնացման ճամբար Կուրսկո՞ւմ․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, բայց փաստեր չի ներկայացնում

12:39, 27 Սպտ, 2024

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում ստեղծել են համակենտրոնացման ճամբարներ, որոնցում պահում են ռուս բնակչությանը, սակայն այդ մասին որևէ ապացույց չի ներկայացնում։

Կուրսկում ուկրաինացիների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարի գոյության մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 20-ին՝ ամենշաբաթյա ճեպազրույցների ընթացքում․ «ՌԴ-ն ունի կոնկրետ փաստեր Ուկրաինայի զինված ուժերի գրոհայինների կողմից Կուրսկի շրջանում համակենտրոնացման ճամբարների ստեղծման մասին, որոնցում պահում են տեղաբնակներին»։

Նրա խոսքով, ռուս իրավապահները ստանում են տեղեկություններ և վկայություններ այն մասին, որ ուկրաինացի «բանդերականները» տարհանվել չհասցրած բնակիչներին բռնությամբ տեղափոխել են սահման։

«Դա, հիշեցնում եմ, նացիստական օկուպանտների տիպիկ վարքագիծ է, հիշո՞ւմ եք՝ ինչպես էին սովետական ժողովրդին գերի վերցնում, ստրկության տանում։ Դա նույն ձեռագիրն է։ Ունենք բազմաթիվ վկայություններ, որոնք հավաքվել են ՌԴ Կարմիր խաչի կողմից։ Ըստ էության, ունենք նաև կոնկրետ վկայություններ ուկրաինացի զինված ուժերի կողմից Կուրսկում համակենտրոնացման ճամբարի նման վայր ստեղծելու մասին, որտեղ նրանք ավտոմատի սպառնալիքով տեղավորում են տարբեր պատճառներով տարհանվել չհասցրած բնակչությանը»,- հայտարարել է Զախարովան։

Մինչ նրա հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ-ն զեկույց էր պատրաստել, որտեղ այդ մասին նշում եղել էր։ Զեկույցը տրամադրվել էր ՌԴ պետական «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը, որն էլ այդ մասին հրապարակում էր պատրաստել։ 

Նույն թեման Соловьев Live-ի եթերում շարունակել էր «Ախմատ» հատուկ ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը։ Ավելին, նա հայտարարել էր, թե այդ մասին կան տեսանյութեր, լուսանկարներ։

Սակայն հատկանշական է, որ ռուսական պաշտոնական շրջանակների այս հայտարարության վերաբերյալ տեսանյութի կամ լուսանկարների տեքսով որևէ վկայություն ռուսական պետական քարոզիչների կամ ռազմական բլոգերների ալիքներում չկան։ 

Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (Center for Countering Disinformation/CCD) հայտարարել է, որ ՌԴ պաշտոնական աղբյուրները կեղծ տեղեկություն են տարածում՝ հայտարարելով Կուրսկի շրջանում համակենտրոնացման ճամբարի գոյության մասին։ «Իրականում այս ակնհայտ կեղծ տեղեկության տարածումը Կրեմլին անհրաժեշտ է շեղելու ուշադրությունը ռուսական զինված ուժերի կողմից ուկրաինական օկուպացված տարածքներում ստեղծված այսպես կոչված ֆիլտրացիոն ճամբարներից։ Գործի դրվող ֆիլտրացիոն միջոցների օգնությամբ ռուսները վախեցնում են ուկրաինացի ժողովրդին։ Մարդիկ, որոնք չեն անցնում ֆիլտրացիան, հայտնվում են ռուսական բանտերում, ենթարկվում են խոշտանգումների»,- նշվում է CCD–ի տարածած հայտարարության մեջ։ 

Համակենտրոնացման ճամբարների մասին ՌԴ ԱԳՆ-ի և մասնավորապես, Մարիա Զախարովայի հայտարարությունը ֆեյք է համարել նաև Detector Media-ն, որը ռուս-ուկրաինական պատերազմի մասին Կրեմլի տարածած տեղեկությունները ճշգրտում ու փաստագրված ներկայացնում է հանրությանը։  

Այսպիսով, ուկրաինացի զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանում համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու մասին ՌԴ պաշտոնական աղբյուրների տարածած հայտարարությունները փաստարկված չեն հանրության համար տեսանելի ապացույցներով։ Ռուսական զինված ուժերը, թերևս, կարող էին թռչող սարքերի միջոցով նկարահանել այդ ճամբարները և որպես վկայություն ներկայացնել տեսանյութեր, լուսանկարներ կամ այլ ապացույցներ։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

«Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջին աշխատավարձից բարձր է»․ Գևորգ Պապոյանի հայտարարությունը սխալ է
Սխալ

«Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջին աշխատավարձից բարձր է»․ Գևորգ Պապոյանի հայտարարությունը սխալ է

11:15, 18 Հնս, 2025

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է, թե...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens