ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ռուսական «Սպուտնիկ Արմենիան» սխալ է ներկայացրել Սիմոնյանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ը

11:55, 2 Հկտ, 2024

ՍԽԱԼ

Ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը խեղաթյուրել ու սխալ է ներկայացրել  COP 29 միջազգային գագաթնաժողովում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։

Այսպես, հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման թեմային, նշել է, որ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա այսօր համաձայնեցված այն կետերը, որ կան, կնքել: 

«Եթե իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք, Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց, և մենք սպասում ենք Ադրբեջանի և պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, ոնց կկնքենք, որտեղ են իրենք առաջարկում, որպեսզի քննարկենք»,— նշել է Սիմոնյանը և հավելել․

«Միջազգային տարբեր գործընկերներ հարթակներ են առաջարկում, և սա ևս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է, և նույն COP 29-ի պարագայում ուզում եմ պատկերացնել, որ արդյո՞ք պետք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք կայցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից: Ես ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքի՞ր է և պե՞տք է»,- ասել է նա։

Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցներով կապ հաստատել և ասել՝ եկեք քննարկենք ստորագրման ձևաչափը, տեղը, և հայկական կողմը կստորագրի։ 

«Եթե Ադրբեջանը ցանկանում է COP 29-ը վերածել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և գերիների ազատ արձակման մասին ելույթների ու նման միջոցառման, դա ընտրության հարց է»,— լրագրողներին ասել է Սիմոնյանը։

Ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը, ներկայացնելով  խաղաղության պայմանագրի շուրջ հնչեցրած Սիմոնյանի մտքերը, նրան վերագրել է միանգամայն այլ միտք՝ նշելով․ «Հայկական կողմը, ԱԺ նախագահի խոսքով, դեմ չէր լինի փաստաթղթի ստորագրմանը Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում»։  

«Սպուտնիկ Արմենիան» վերոնշյալը նույնկերպ թարգմանել է նաև ռուսերեն։ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ «Սպուտնիկ Արմենիայի» նման մեկնաբանությամբ, արտատպվել է նաև ադրբեջանական «Սպուտնիկ Ազերբայջանի» տելեգրամյան ալիքում։

Ավելի ուշ նույն ձևակերպումներով սխալ միտքը տարածվել է ադրբեջանական մի շարք լրատվականներում (1,2 ,3):

Այսպիսով, ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը հայերեն և ռուսերեն հարթակներով տարածել է սխալ ու խեղաթյուրված տեղեկություն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերագրելով միտք, որը պաշտոնյան չի ասել։

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)
Սխալ

Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ մարդ ծեծելու միջադեպը 2019 թվականի է․ Ալեն Սիմոնյանը հին լուր էր կարդում ԱԺ-ում (Թարմացված)

16:41, 7 Հլս, 2025

2025 թ․ հուլիսի 4-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է...

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

11:23, 7 Հլս, 2025

2025 թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Երևանում հասարակական...

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens