ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանում ԵՄ առաքելությունը պարբերաբար հայտնվում է Մոսկվայի թիրախում

11:51, 9 Հկտ, 2024

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը պարբերաբար հայտնվում է ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների քննադատության թիրախում։ Հաճախ առաքելության գործունեության մասին ռուսական կողմից հնչում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ 

Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքին, հայտարարել էր, թե Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման փաստը։

«Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը չի ողջունվում։ Ափսոսանքով պիտի նշեմ, որ այդ առաքելությունն ընդլայնվում է։ Հունիսին դրա կազմում 138 հոգի կար, այժմ՝ մոտ 210։ Եվ նախատեսվում է, որ առաքելության կազմը պետք է հասցվի 600-ի։ Թե ինչով են նրանք այնտեղ զբաղված, կարելի է, իհարկե, պատկերացնել»,— ասել է Ուշակովը։

ԵՄ խորհուրդը Հայաստանում իր դիտորդական առաքելությունն ընդլայնել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերին։ Մասնավորապես, անցած տարվա դեկտեմբերի 11-ին Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էրր, որ Եվրամիությունը որոշել է ավելացնել Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։

«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով տեղում մեր ներկայությունը՝ 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության ծավալի կարևոր աճ է և միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,- ասել էր Բորելը։

Առաքելության հետագա ընդլայնման մասին տեղեկություններ չկան։

Ուշակովի հայտարարությունից առաջ էլ՝ հոկտեմբերի 4-ին, Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, թե Արևմուտքը փորձում է հասնել ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» ​​զորակազմի տեղակայմանը՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ 

«Նման խաղաղապահության հնարավոր բնույթի մասին է վկայում արդեն այն, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ, այսպես կոչված, «անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը» հետախուզական գործունեություն է ծավալում ի շահ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի՝ Ռուսաստանի և մեր գործընկերների դեմ»,- հավելել էր Բորտնիկովը։ 

ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անպատասխան չի թողել Բորտնիկովի այս հայտարարությունը։ «Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որով փորձում են քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- ասել է նա։

Խոսելով առաքելության մասին՝ Ստանոն ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը «կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, և այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»։

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ իրենց վրդովմունքն էին արտահայտել նաև ՌԴ այլ պաշտոնյաներ (1 2 3)։

Ի դեպ, Հայաստանում ԵՄ առաքելությանը պարբերաբար թիրախավորում է նաև Ադրբեջանը։ 

Հայաստանում ԵՄ առաքելությունը հիմնվել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի որոշմամբ 2023 թվականի հունվարի 23-ին՝ ի պատասխան «հողի» վրա ամբողջական կազմով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների 2022 թ․ դեկտեմբերի պաշտոնական դիմումի։ Առաքելության տեղակայումը հաջորդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ողջ երկայնքով՝ հայկական կողմում 2022 թ․ հոկտեմբերի 20-ից մինչև 2022 թ․ դեկտեմբերի 19-ը տեղակայված ԵՄ դիտորդական կարողության հաջողված փորձին։ Առաքելությունը մեկնարկել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի որոշմամբ՝ 2023 թ․ փետրվարի 20-ին։ Նույն օրը՝ 2023 թ․ փետրվարի 20-ին, Եղեգնաձորում պաշտոնապես բացվել է ԵՄ առաքելության Գլխավոր շտաբը և տեղակայվել նախնական գործառնական ներուժը։ Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկու տարի ժամկետով է, որը կարող է վերանայվել։

Հայաստանում ԵՄ առաքելությունը քաղաքացիական է, որն ունի բացառապես անզեն դիտորդ-փորձագետներ ԵՄ անդամ պետություններից և ղեկավարվում է Բրյուսելում գտնվող ԵՄ քաղաքացիական կենտրոնակայանի կողմից: Ամբողջ հրամանատարական կազմը քաղաքացիական է։ Առաքելության անդամները նշանակվում են յուրաքանչյուր ԵՄ անդամ պետության որոշմամբ՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների փորձագետներից։ 

2023 թ․ նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը ստորագրել են Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը, որով կարգավորվում է ՀԵՄԱ իրավական կարգավիճակը: ՀՀ ԱԺ-ն համաձայնագիրը վավերացրել է այս տարվա մարտի 20-ին:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens