ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Չոր նավահանգիստ» ստեղծելու մասին կառավարության ծրագիրը մնում է թղթի վրա

11:52, 10 Հկտ, 2024

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «չոր նավահանգիստ» ստեղծելու մասին ծրագրի շուրջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախկին նախարար Վահան Քերոբյանի ոգևորությունը չունեն։ Եթե նախկին նախարարը վստահորեն հայտարարում էր, որ մինչև այս տարեվերջ «չոր նավահանգստի» օպերատորը հայտնի կլինի, ապա այժմ նախարարությունում թեմայի մասին խոսում են ընդհանուր, առանց ծրագրի իրագործման ժամկետներ նշելու։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է «չոր նավահանգստի» ստեղծման շուրջ հնչած նախկին հայտարարությունները, ծրագրի հետ կապված հույսերը ու ներկա վիճակը։ 

«Չոր նավահանգիստը» պետք է ստեղծվեր Գյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի մոտ, ունենալու էր չոր նավահանգստի գոտի և օդային գոտի։ Չոր նավահանգստի գոտին ներառելու էր մեծ պահեստ, որտեղ իրականացվելու էին համախմբված բեռնափոխադրումների ծառայություններ, տեղակայվելու էին նաև մաքսային բաժանմունքները, անձնակազմը և տերմինալի կառավարման թիմը: Իսկ օդային գոտում իրականացվելու էին օդային բեռնափոխադրումներ։ Այս նախաձեռնության մասին առաջինը 2021-ին հայտարարել էր Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, իսկ 2022-ին սկսել էին նախագծման աշխատանքները, և ահա 2022-ի տարեվերջին արդեն հանրային քննարկման ներկայացվեց նախագիծը։

«Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում  է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։ «Չոր նավահանգիստը» կարելի է համարել ներքին առևտրի բաշխման համակարգի էական մաս: Ներքին առևտրի բաշխման համակարգերը կարող են մշակվել և մշակվում են բոլոր տեսակի բեռների, այսինքն՝ բեռնարկղային, ոչ բեռնարկղային, առանց փաթեթավորման և մեծաքանակ բեռնափոխադրումների համար։ Երկարաժամկետ հեռանկարում «Չոր նավահանգիստները» կապահովեն այն առավելությունները, որ առևտրային բեռներն ուղղակիորեն կտեղափոխվեն և կմաքսազերծվեն մի երկրի ներքին նավահանգստի և մեկ այլ երկրի ներքին նավահանգստի միջև»,- նախագիծը ներկայացնելիս 2022-ի դեկտեմբերին հայտարարել էին Էկոնոմիկայի նախարարությունից։ 

2023-ի ընթացքում նախկին նախարար Վահան Քերոբյանը ճեպազրույցների ժամանակ հայտարարում էր, որ Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու կառավարության նոր նախաձեռնությունն ընդամենը 10 տոկոսով է կատարված, չոր նավահանգստի նախագիծը տեխնիկատնտեսական հետազոտության վերջին փուլում է, տարբեր երկրներ այցերի ժամանակ ներկայացվում է ծրագիրը՝ ներդրումներ ներգրավելու համար։ Ավելին, 2023-ի հոկտեմբերին Քերոբյանը ասում էր՝ հոլանդական ընկերությունը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցկացնում, և հույս էր հայտնում, որ 2024-ին սկսվեն «չոր նավահանգստի» շինաշխատանքները։

Ի դեպ, 2023-ի հոկտեմբերին Քերոբյանը Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ հանդիպմանը ներկայացրել էր Գյումրու չոր նավահանգստի նախագիծը: Մի քանի ամիս անց՝ 2024-ի հուլիսի 8-ին, ԱՄԷ նույն պաշտոնյային նույն նախագիծը ներկայացրել էր նաև Քերոբյանին հաջորդած նախարար Գևորգ Պապոյանը։ 

2024-ի հունվարին Հայաստանի ներդրումային կոմիտեն նախնական հավանություն էր տվել չոր նավահանգստի ծրագրին։ Վահան Քերոբյանն այդ նիստում ասել էր, որ «ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Այն մեծ տնտեսական արդյունք կբերի Շիրակի մարզին»:

Նշվում էր, որ կատարված հաշվարկի համաձայն՝ միայն առաջին փուլում 45 մլն դոլարի ներդրում կիրականացվի՝ 7.9 մլն դոլարը Կառավարության մասնաբաժինն է, 37.1 մլն էլ կներդնի օպերատոր ընկերությունը:

Առայժմ էական արդյունքներ չկան։ Պապոյանը, ի տարբերություն Քերոբյանի, քչախոս է, այս նախագծի մասին խոսում է կցկտուր ու նույնիսկ վատատեսական երանգներ կան նրա խոսքում։ «Կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն չոր նավահանգստի հետ կապված, որտեղ նշված են, որ որոշակի պայմանների առկայության պայմաններում այդ պրոյեկտը արդյունավետ է և որոշակի պայմաններում՝ ոչ արդյունավետ։ Մենք հետևում ենք գործընթացներին, և այն պահին, երբ տեսնենք՝ նպատակահարմար է, կմտնենք այդ գործընթացի մեջ, եթե ոչ, ուրեմն չէ»,- 2024-ի օգոստոսի 8-ին հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Էկոնոմիայի նախարարությունից այս ծրագրի մասին նորություն չեն հայտնում։ Պարզվում է՝ ամեն ինչ նույնն է․ հոլանդական «Մերիթայմ ընդ տրանսպորտ բիզնես սոլյուշնսը» տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցկացրել, ու բանակցություններ են տարվում ներդրողներ գրավելու, օպերատոր ընտրելու նպատակով։

«Ծրագրի գործարկման ժամանակացույցը ներկայումս գտնվում է քննարկման փուլում, սակայն հնարավորինս արագ գործարկման նպատակով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան»,- տեղեկացնում են նախարարությունից։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#4 Հասկանալ FIMI-ն․ Ինչպե՞ս ճանաչել տեղեկատվական գրոհը. 5 պարզ հարց
Տեսանյութեր

#4 Հասկանալ FIMI-ն․ Ինչպե՞ս ճանաչել տեղեկատվական գրոհը. 5 պարզ հարց

14:13, 24 Հլս, 2026

Տեղեկատվական գրոհը միշտ չէ, որ սկսվում է ակնհայտ կեղծ լուրից։ Երբեմն այն փորձում է նախ վախեցնել, զայրացնել կամ խուճապի մատնել,...

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  

11:44, 24 Հլս, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը...

Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է
Տեսանյութեր

Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է

20:57, 23 Հլս, 2026

Յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո կարող է նման տպավորություն ստեղծվել, բայց ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։ Մանրամասները՝  https://fip.am/50298

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․  ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը
Մանիպուլյատիվ

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․ ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը

14:56, 23 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ Կենտրոնական ընտրական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens