ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Խճճված թվաբանություն․ ի վերջո, խաղաղության պայմանագրի քանի՞ հոդված են համաձայնեցրել Երևանն ու Բաքուն

18:49, 22 Հկտ, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթների քանակի մասին Հայաստանի իշխանությունների հրապարակած թվերը հակասական են, դրանց՝ համաձայնեցված լինելու մասին հայտարարությունները՝ իրարամերժ։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 13 կետ են համաձայնեցրել, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ նա խոսել էր համաձայնեցված 16 կետի մասին։

«Բազմիցս ասել ենք՝ ընդհանուր կա լիակատար համաձայնեցված 13 կետ, և ևս 3 կետ կիսով չափ համաձայնեցված։ Այսինքն ընդեղ քննարկումների պարագայում մենք և Ադրբեջանը կարող ենք ինչ-որ լուծումների գալ․․․։ Կարելի է ասել՝ 16 կետ կա»,- ասել է Սիմոնյանը: 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում Սիմոնյան նշել էր, թե Բաքուն ու Երևանը համաձայնության են եկել 16 կետի շուրջ։

«Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը հոկտեմբերի 22–ի իր ճեպազրույցում հակասել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում արված իր այն պնդմանը, թե կողմերը կարողացել են համաձայնության գալ 16 կետի շուրջ․ Սիմոնյանն այժմ էլ նշում է համաձայնեցված՝ 13 և մասնակի համաձայնեցված 3 կետի մասին։ 

Փաստացի, նա վեհաժողովում 3 մասնակի համաձայնեցված կետերն էլ է ներկայացրել որպես ամբողջությամբ համաձայնեցված՝ ներառելով դրանք ընդհանուր թվի մեջ։ 

Պայմանագրի հոդվածները՝ ըստ Փաշինյանի

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված ու չհամաձայնեցված հոդվածների, դրանց  ընդհանուր թվի վերաբերյալ ավելի վաղ այլ թվաբանություն էր ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ստիպված էր սրբագրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Օգոստոսի 31-ին կայացած իր ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը։ 

«Հոդվածների մասով հավանաբար վարչապետը նաև նախաբանն է առանձին դիտարկել, բայց տեխնիկապես մենք հիմա ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես համաձայնեցված էին, 3-ը մասնակի համաձայնեցված հոդվածներից էին»,- արդեն սեպտեմբերի 9-ին վարչապետին սրբագրել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Փաշինյանը նույն հարցի մասին Ազգային ժողովում խոսել է նաև  սեպտեմբերի 11-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում և Բաքվին առաջարկել խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ներառելով մինչև այդ պահը համաձայնեցված 16 հոդվածները՝ չհամաձայնեցված մեկ հոդվածը թողնելով ապագային:

«Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, երեք հոդվածի համար այդ բովանդակությունն ի սկզբանեի հետ համեմատած մասամբ է համաձայնեցված, այսինքն, 13 պլյուս 3, այսինքն, 16 հոդվածով պայմանագիր»,-  ասել է Փաշինյանը:

Ըստ էության, դատելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ունի նախաբան, 16 կետ, որոնցից 3-ը, ամենայն հավանականությամբ, ամբողջական համաձայնեցված չեն։ Հատկանշական է, որ Սիմոնյանը թեմայի վերաբերյալ իր վերջին երկու հայտարարություններում չի անդրադարձել պայմանագրի չհամաձայնեցված 17-րդ կետին, որի մասին ավելի վաղ խոսել էր Փաշինյանը։ 

Այսպիսով, Սիմոնյանը պայմանագրի թե՛ ընդհանուր հոդվածների թվի և թե՛ համաձայնեցված ու չհամաձայնեցված հոդվածների թվերի վերաբերյալ հակասական հայտարարություններ է արել։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens