ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Բանակում մահվան դեպքերը «գրեթե կրկնակի» չեն նվազել․ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը սխալ է (թարմացված)

19:03, 28 Հկտ, 2024

ՍԽԱԼ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե 2024 թվականի այս ժամանակահատվածում բանակում խաղաղ պայմաններում մահերի թիվը 2023-ի համեմատ «գրեթե կրկնակի նվազել է»։ 

«Հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ նախորդ՝ 2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։ Շատ փորձագետներ, իրավապաշտպան ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ, որ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում, թե այդ 33 մահվան դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել, և քանիսը կապ չեն ունեցել ծառայության հետ»,- հայտարարել է Թորոսյանը։ 

Մահվան 33 դեպքերից 5-ը, նրա ներկայացմամբ, եղել են դժբախտ պատահարի հետևանքով, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7-ը՝ ծառայության հետ կապված չեն եղել։ 

Այդուհանդերձ, Արամ Թորոսյանը չի նշել, թե իր վկայակոչած 33 մահվան դեպքերից որքանը ծառայության հետ կապված չի եղել։ Ավելին, երբ լրագրողները հարցրել են՝ 2023–ին որքան են եղել մահվան դեպքերը, նա ասել է, որ թիվ չի ուզում հնչեցնել։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն ակնհայտորեն սխալ տեղեկություն է փոխանցում հանրությանը, քանի որ օրեր առաջ բանակում մահվան դեպքերի քանակի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի հանրայնացրած թվերը այլ պատկեր են ներկայացնում։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել էր, որ 2023 թվականի ընթացքում բանակում գրանցվել է մահվան 22 դեպք, ինչը նույնիսկ ավելի քիչ է, քան ՊՆ խոսնակի մատնանշած «գրեթե կրկնակի նվազումը»։

«Փաստերի ստուգման հարթակը» մեկ այլ առիթով բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի վերաբերյալ օրերս հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն (այդ մասին հրապարակումը՝ ավելի ուշ,-հեղ․), որտեղից տեղեկացրել էին, որ 2024 թվականին մինչև հոկտեմբերի 14-ը ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության հետ կապված 26 մահվան դեպք է գրանցվել։ Գլխավոր դատախազությունից նաև տեղեկացրել էին, որ այդ 26 դեպքից 4-ը հակառակորդի կրակոցից մահվան դեպքեր են, 6-ը՝ ինքնասպանություններ ու ինքնասպանության հասցնելու, 4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 3-ը հիվանդության հետևանքով մահվան դեպքեր են, 1-ը՝ մարտական մեքենա վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու, 2-ը՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց շահագործելու պայմանների խախտման, 1-ը ՝ դժբախտ պատահարի հետևանքով։ 

Այսպիսով, նույնիսկ զինվորական ծառայության հետ կապված՝ այս տարի գրանցված մահվան 26 դեպքերը (եթե չդիտարկենք Արամ Թորոսյանի նշած 33 դեպքերը,-հեղ․) նախորդ տարվա 23 դեպքի համեմատ «գրեթե կրկնակի նվազում» չեն համարվում, և պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը ակնհայտ սխալ տեղեկություն է փոխանցում հանրությանը։ 

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Գլխավոր դատախազի սխալի հետքերով․ բացատրություն

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` զինծառայող

Հարակից հոդվածներ

Մանիպուլյատիվ

Բանակում 2025-ին կանոնադրային խախտման դեպքեր եղել են․ պաշտպանության նախարարի մոլորեցնող հայտարարությունը

15:15, 14 Հնվ, 2026

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականին կանոնադրային հարաբերությունների խախտման...

Ոչ մարտական զոհերի քրեական գործերը տարիներով մնում են քննության փուլում և դրանց չնչին մասն է հասնում դատարան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոչ մարտական զոհերի քրեական գործերը տարիներով մնում են քննության փուլում և դրանց չնչին մասն է հասնում դատարան

15:23, 22 Նյմ, 2024

ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի վիճակագրությունը  շարունակում է մտահոգիչ մնալ․ խնդիրը պարբերաբար արծարծվում է հանրային գործիչների կողմից։   Օրերս...

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում մահացել է 17 զինվոր
Տվյալների լրագրություն

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ Զինված ուժերում մահացել է 17 զինվոր

16:38, 4 Հլս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները՝ հունվարից սկսած, և պարզել, որ Զինված ուժերում 2024...

Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը աճում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը աճում է

11:47, 30 Հնվ, 2024

Հունվարի 28-ին, ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ բանակը բարեփոխելը իշխանության...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens