ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Վճարում են ժամով, ոչ թե տարով․ կայանատեղիների համար գանձվող գումարը մեծացել է

10:34, 22 Նյմ, 2024

Երևանը մեքենաներից բեռնաթափելու նպատակով ավտոկայանատեղիների տարեկան վճարի կտրուկ թանկացումից հետո նվազել է նաև դրանցից տարեկան օգտվողների քանակը։ Եթե նախորդ տարվա՝ 2023-ի 11 ամիսներին ավտոկայանատեղիների համար տարեկան 45 հազարից ավելի վճարում էր կատարվել, ապա 2024 թվականին Երևանի Կենտրոնում կայանատեղիների համար տարեկան վճարումների թիվը կազմել է  շուրջ 3400։

«Փաստերի ստուգման հարթակը» Երևանի քաղաքապետարան գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով տվյալներ ներկայացնել, թե որքա՞ն է կազմել Երևանում ավտոկայանատեղիներից օգտվող քաղաքացիների քանակը ու որքա՞ն գումար է գանձվել համայնքային բյուջե։ 

Քաղաքապետարանից պատասխանել են, որ Երևան քաղաքում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը (Fip.am-ի հարցումը կատարելու օրն է- խմբ․) վճարովի ավտոկայանատեղիների (կարմիր գծեր) «Ա» գոտու կայանատեղիների տարեկան դրույքաչափին համապատասխան, այսինքն՝ 160 հազար դրամ, վճարվել է 545 մլն 120 հզր դրամ։ Քաղաքապետարանից միջինացրել են վճարումների քանակը և նշել՝ միջինացված 3407 վճարում։ Իսկ «Բ» գոտու կայանատեղիների տարեկան դրույքաչափին համապատասխան, այսինքն՝ 24,000 դրամ, վճարվել է 102 մլն 408.0 հազ. դրամ։ Այս դեպքում ևս միջինացրել են վճարումների քանակը և նշել՝ միջինացված 4267 վճարում։

Նշենք, որ 2024-ի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր։ Ա գոտում`

Մեկ ժամի համար՝ 300 դրամ

Մեկ օրվա համար` 2 000 դրամ,  

Մեկ շաբաթվա` 5 000 դրամ,  

Մեկ ամսվա՝  18,000 դրամ,  

Մեկ տարվա` 160,000 դրամ:

«Բ» գոտում կայանման համար գործում են հետևյալ դրույքաչափերը՝

Մեկ ժամի համար՝ 200 դրամ,  

Մեկ օրվա համար՝ 1000 դրամ,  

Մեկ շաբաթվա՝ 2000 դրամ,  

Մեկ ամսվա` 4000 դրամ,  

Մեկ տարվա համար՝ 24,000 դրամ:

Հիշեցնենք նաև, որ տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00-ն անվճար է, և դրա համար տեղական տուրք չի գանձվում: Մինչև 15 րոպե կայանելու դիմաց տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում: Կայանման վճարներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները: Վճարումից ազատված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են նաև, որ նույն ժամանակահատվածում՝ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ը, «Ա» գոտու ամսական վճարները, այսինքն՝ ամսական 18 հազար դրամ, կազմել են 251 մլն 784 հզր դրամ, իսկ «Բ» գոտու ամսական վճարները (4000 դրամ)՝ 13 մլն 868 հզր դրամ։ 

Ժամային վճարները «Ա» գոտու համար կազմել են 381 մլն 357 հզր դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 285 մլն 462 հզր դրամ։

Համեմատություն կատարելու համար, Երևանի քաղաքապետարանից Fip.am-ը խնդրել էր նաև տվյալներ ներկայացնել 2020-2023 թթ. հունվարի 1-ից նոյեմբերի 10-ը կարմիր գծերի տարեկան, ամսական, ժամական վճարների քանակի վերաբերյալ։ 

Հիշեցնենք՝ նշված ժամանակահատվածում, այսինքն՝ 2020-2023 թվականներին, գործում էին հետևյալ դրույքաչափերը՝ ժամական՝ 100 դրամ, օրական 500 դրամ, ամսական 2000 դրամ և տարեկան 12,000 դրամ: 

Ըստ ներկայացված տվյալների, 2020 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ը տարեկան վճարները կազմել էին 457 մլն 092 հզր դրամ (միջինացված՝ 38,091 վճարում), 

2021 թվականին՝ 414 մլն 072 հզր դրամ (միջինացված 34,506 վճարում),
2022 թվականին՝ 466 մլն 008 հզր դրամ (միջինացված 38,834 վճարում),
2023 թվականին՝ 544 մլն 104 հզր դրամ (միջինացված 45,342 վճարում):  

Մյուս ցուցանիշները՝ ինֆոգրաֆիկայում

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից, թանկարժեք ավտոկայանատեղիների համար ժամային վճարները նախորդ տարիների համեմատ էականորեն աճել են։ 

Ըստ քաղաքապետարանից ստացված պատասխանի, «Ա» գոտու համար` ժամը 300 դրամ, վճարները կազմել են 381 մլն 357 հզր դրամ, իսկ «Բ» գոտու համար ժամը 200 դրամ վճարները կազմել են 285 մլն 462․4 հզր դրամ։ Հաշվի առնելով այն, որ նախորդ տարիներին «Ա» և «Բ» գոտիներ չեն եղել, ապա պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 2024-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը միայն ժամային վճարումներից համայնքային բյուջե գանձվել է շուրջ 667 մլն դրամ՝ 2.5 անգամ ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար ժամային վճարումներից ստացված գումարն է եղել։ 

Ի դեպ, քաղաքապետարանից խնդրել էինք ներկայացնել տվյալ, թե որքա՞ն մեքենայի համար է մեկ ժամվա, մեկ ամսվա համար վճարում կատարվել, սակայն հստակ թիվ չեն նշել՝ ընդգծելով, որ «մեկ ամսվա, մեկ ժամվա դրույքաչափերին համապատասխան վճարումներ նույն փոխադրամիջոցների համար որպես կանոն կատարվում են մեկից ավելի անգամ, ուստի վերոնշյալ դրույքաչափերի վճարումներին համապատասխան՝ ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել հնարավոր չէ»:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանից ստացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ և՛ 2023-ի, և՛ 2024-ի 11 ամիսների ընթացքում համայնքային բյուջե տարեկան վճարի դեպքում գանձվել է գրեթե համարժեք գումար՝ շուրջ 545 մլն դրամ, բայց անհամաչափ է եղել կատարված վճարումների քանակը։

Հատկանշական է նաև ժամային վճարումներից ստացված գումարի կտրուկ աճը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ մարդիկ, այդուհանդերձ, նախընտրում են կայանել՝ վճարելով ժամով, այլ ոչ թե միանգամից տարվա կամ ամսվա համար:

Մեր հարցմամբ նաև փորձել էինք պարզել քաղաքապետարանի դիրքորոշումը՝ որքանո՞վ է ավտոկայանատեղիների սակագների թանկացումն ազդել, օրինակ, Կենտրոնի բեռնաթափման վրա: Քաղաքապետարանից արձագանքել են՝ «հաշվի առնելով, որ 2024 թվականի ընթացքում զգալիորեն նվազել է վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված տարեկան տեղական վճար վճարողների թիվը, կարելի է եզրակացնել, որ երթևեկողների քանակը որոշակիորեն նվազել է, ինչը դրական ազդեցություն է ունեցել Կենտրոն վարչական շրջանի բեռնաթափման վրա»:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens