ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՀ քաղաքացիների 61 տոկոսը կամ սխալ գիտի Հայաստանի անկախության օրը, կամ առհասարակ չգիտի․ Փաշինյանի հայտարարության հետքերով

13:21, 26 Նյմ, 2024

Հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պետական մտածողության մասին, հայտարարել էր, թե բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության օրը ճշգրիտ չգիտի։ 

«Ինձ վրա մեծ տպավորություն է թողել այն փաստը, որ հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի։ Այդ հարցումն իմ սեղանին դրված է, շատ հաճախ այն բացում եմ, թերթում եմ: Մեկն օրն է սխալ ասել, ամիսը՝ ճիշտ, մեկն օրն է ճիշտ ասել, ամիսը՝ սխալ, մեկը հա՛մ օրն է սխալ ասել, հա՛մ ամիսը, և այլն ու այդպես շարունակ»,— նշել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ի՞նչ հարցման մասին էր նշել վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին:

Վարչապետի աշխատակազմից պատասխանելու համար 30-օրյա ժամկետ էին խնդրել, այնուհետև պատասխանում նշել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության նիստում արված հայտարարությունները հիմնված են «Հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին» հետազոտության վրա, որն իրականացվել է 2024 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պատվերով։ 

Տեղեկացրել են նաև, որ հետազոտությունն իրականացվել է ամբողջ ՀՀ-ում, որի համար թիրախային հանրություն են ընդունվել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտապես բնակվող 18 և բարձր տարիքի քաղաքացիները: 

Fip.am-ն աշխատակազմից խնդրել էր նաև հստակեցնել՝ որքա՞ն մասը չգիտի ՀՀ անկախության ճշգրիտ օրը։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ անկախության օրվա վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը բաղկացած է բազմազան կարծիքներից։ Այդ առումով առանձնացվել են հանրության երեք հիմնական խմբեր՝ 39 տոկոսը ճիշտ գիտի ՀՀ անկախության օրը, 31 տոկոսը՝ սխալ գիտի, 30 տոկոսն առհասարակ չգիտի: 

Հոկտեմբերի 31-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ պետական մտածողությունն այն է, որ քաղաքացին գիտի, թե պետությունը ոնց է աշխատում որպես մեխանիզմ:

«ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը դա հասկանալի չէ: Ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե դպրոցը, ճանապարհը ոնց է կառուցվում։ Քաղաքացիների մի զգալի մասը չգիտի, թե ինչ է պետական բյուջեն, ինչպես է այն ձևավորվում ու դա քաղաքացու մեղքն ու պարտականությունը չէ»,- ասել էր Փաշինյանը:

Այս հայտարարության վերաբերյալ Fip.am-ի հարցմանը վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ դա ՀՀ վարչապետի դիտարկումն է, որը կապ չունի «Հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին» հետազոտության հետ: 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens