ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել

19:08, 28 Նյմ, 2024
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին Աստանայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ 

«Մի տեսակ տարօրինակ է, այնպես չէ՞»,— ասել է Պուտինը։

Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու միայն անդամ երկրներին։ 

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված դեպքերն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական ​​պարագծի մեջ, ինչը նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսակետից, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ»,- հայտարարել է Պուտինը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պաշտոնական Երևանի հայտարարությունները՝ պարզելու Պուտինի հայտարարությունների ճշմարտացիությունը։ 

Ըստ այդմ, հայկական կողմը երբևէ պաշտոնապես չի պահանջել կամ խնդրել ՀԱՊԿ-ից, որ վերջինիս ստորաբաժանումները աջակցեն հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ, բաց աղբյուրներում չկա որևէ վկայություն այն մասին, որ Երևանը 44-օրյա պատերազմի ընթացքում նման ակնկալիքներ է ունեցել ՀԱՊԿ-ից։ 

Փոխարենը, հայկական կողմը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել 2022 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։ 

Հայտնի է, որ ՀԱՊԿ-ն և անդամ մի շարք երկրների բարձրագույն ղեկավարությունը ոչ միայն չեն ճանաչել իր անդամ երկրի նկատմամբ Բաքվի ագրեսիան՝ նշելով, որ մարտերը տեղի են ունեցել վիճելի տարածքներում, այլ նաև տարբեր պատճառաբանություններ են բերել ՀՀ-ի օգնության խնդրանքին չարձագանքելու համար։ 

Ագրեսիայից հետո Երևանի դիմումն անարձագանք մնաց, և միայն շաբաթներ անց ՀԱՊԿ այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ադրբեջանական ներխուժումն անվանեց «սահմանային միջադեպ»՝ նշելով, որ «ՀԱՊԿ դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի կայացվել»։ 

Ավելին, կազմակերպությունը չի արձագանքել նաև նույն թվականի հուլիսին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկին։ 

Փաստացի, ՀԱՊԿ-ն 2022 թվականին չի արձագանքել հայկական կողմի՝ դիտորդներ ուղարկելու առաջարկին, և այս փաստը հաստատում է անգամ կառույցի այդ ժամանակվա գլխավոր քարտուղարը։ 

Այսպիսով, ՀՀ-ն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից ոչ թե 44-օրյա պատերազմի, այլ 2022 թվականին Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում, ինչին կառույցը չի արձագանքել։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Մհեր Գրիգորյանի՝ Ալիևի առջև խոնարհվելու լուսանկարը կեղծ է
Ֆեյք

Մհեր Գրիգորյանի՝ Ալիևի առջև խոնարհվելու լուսանկարը կեղծ է

15:42, 3 Սպտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ և սոցիալական մերիայի էջեր սեպտեմբերի 2-ին տարածել են լուսանկար, որտեղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոնարհվում է...

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները

11:58, 2 Սպտ, 2026

2026 թվականի փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվել է Զանգերի կառավարման միասնական՝ 112 կենտրոնը, որը մեկ համակարգում է միավորել Ոստիկանություն և Փրկարար...

Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 

16:09, 1 Սպտ, 2026

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ...

Meta-ն բացահայտել է Հայաստանի ընտրությունները թիրախավորած ցանցը
Տեսանյութեր

Meta-ն բացահայտել է Հայաստանի ընտրությունները թիրախավորած ցանցը

13:41, 1 Սպտ, 2026

Meta-ի հրապարակած նոր զեկույցը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու փորձերի մասին նոր մանրամասներ է բացահայտում։ Մանրամասները՝ https://fip.am/51099

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens