ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո

15:39, 13 Դկտ, 2024

Օրերի ընթացքում Սիրիայի հյուսիսից երկրի մայրաքաղաք Դամասկոս հասած զինյալ խմբավորումները դեկտեմբերի 8-ին տապալեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը․ վերջինս իր ընտանիքի հետ լքեց երկիրը՝ քաղաքական ապաստան ստանալով Ռուսաստանի Դաշնությունում։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը պաշտոնապես ներգրավվել էր Սիրիական հակամարտությանը 2015 թվականի սեպտեմբերին՝ դառնալով Ասադի հիմնական դաշնակիցն ու մեծ դեր ունենալով նրա իշխանության պահպանման գործում՝ երկրում բռնկված ու ավելի քան մեկ տասնամյակ տևած արյունալի քաղաքացիական պատերազմի ընթացքում։ 

Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը Սիրիայում մշտապես բացատրել է Ասադի վարչակարգի դեմ պայքարող զինյալ խմբավորումների՝ որպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի անհրաժեշտությամբ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» նկատել է, որ Ասադի վարչակարգի տապալումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած հրապարակավ մասնակցել է մի շարք միջոցառումների, սակայն դրանցից ոչ մեկի ընթացքում որևէ կերպ չի անդրադարձել Սիրիայում վերջին զարգացումներին։ 

Միևնույն ժամանակ, այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունն Ասադի վարչակարգի դեմ պայքարող զինյալներին դադարել է նախկինի պես ահաբեկիչ կոչելուց։ 

Այսպես, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ասադի տապալումը, Դամասկոսում իշխանության եկած խմբերին անվանել է սիրիական ընդդիմադիր խմբավորումներ։ 

Մինչդեռ այս հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Լավրովն ասել էր, թե ՌԴ-ն օգնում է Ասադին պայքարել իր վարչակարգը տապալել փորձող ահաբեկիչների դեմ։ 

Արտապատկերումը՝ РИА Новости պաշտոնական կայքից

ՌԴ արտաքին գերատեսչության հռետորաբանության փոփոխությանը զուգահեռ, փոխվել է նաև Մոսկվայում Սիրիայի դեսպանատան առջև տեղադրված և Ասադների ընտանիքի իշխանության ժամանակահատվածը խորհրդանշող պետական դրոշը՝ փոխարինվելով ապստամբերի դրոշով։ 

Ինչպես նկատել են մի շարք ռուսաստանյան տելեգրամյան ալիքներ ու ԶԼՄ-ներ, Սիրիայում վերջին զարգացումներից հետո շրջադարձորեն փոխվել է նաև թեմայի վերաբերյալ ռուսաստանյան քարոզչությունը։ 

Մասնավորապես,  Агентство. Новости (Ագենստվո․ Նովոստի) տելեգրամյան ալիքը նկատել է, որ դաշնային ալիքները, օրինակ՝ Առաջին ալիքն ու НТВ-ն, նույնպես դադարել են Դամասկոսում իշխանությունը վերցրած խմբավորումներին ահաբեկիչներ անվանելուց։ 

«Ռոսիա» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» և «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների ընթացքում քարոզիչները մեջբերել են դեռևս 2015 թվականին Պուտինի այն արտահայտությունը, թե «ռուսները սիրիացիներից ավելի սիրիացի չեն պատրաստվում լինել»։ 

Հաղորդումների ընթացքում քարոզիչներն առաջ են քաշել թեզը, թե «Ռուսաստանը մշտապես աջակցել է և հող է նախապատրաստել Սիրիայում ներքին հաշտեցման համար»։ 

Քարոզիչներն առաջարկել են կենտրոնանալ «Ուկրաինայում ռազմական գործողությունների վրա, քանի որ ՌԴ անվտանգությունն այնտեղից է կախված»։ 

Այսպիսով, չնայած ռուսաստանյան պաշտոնական ու քարոզչական աղբյուրները ավելի քան մեկ տասնամյակ Ասադի վարչակարգի հակառակորդ խմբավորումներին հայտարարում էին «ահաբեկիչներ», Ասադի տապալումից անմիջապես հետո շրջադարձորեն փոխեցին իրենց հռետորաբանությունը՝ վերջիններիս կոչելով «ընդդիմադիր խմբավորումներ»։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Սխալ

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens