ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Նախարարի՝ Հայաստանի ցածր գնաճին առնչվող պնդումը մասամբ ճիշտ է, մասամբ՝ ոչ

17:08, 13 Դկտ, 2024

«Հայաստանի Հանրապետությունից ավելի ցածր գնաճով ընդամենը մեկ երկիր կա՝ Կոստա Ռիկան: Մենք նախավերջինն ենք 200 երկրների մեջ»,- դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված  տեղեկատվությունն ու պարզել, որ նախարարի կողմից հնչեցված հայտարարության հիմքում, ըստ ամենայնի, Արժույթի Միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են:

Հիմնադրամի կանխատեսումները քարտեզագրված են և ներկայացնում են գնաճի տարեկան ցուցանիշները՝  թվով 236 երկրների մասով:

Ըստ այդ կանխատեսումների, Հայաստանը տարին կամփոփի 0.2 տոկոս գնաճով: Կոստա Ռիկայի դեպքում հիմնադրամը ոչ թե գնաճ, այլ գնանկում է կանխատեսել. այն կկազմի -0.3 տոկոս:

 Ի դեպ, Կոստա Ռիկան միակ երկիրն է ցանկում, որն այս տարին կամփոփի գնանկմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանի գնաճի ցուցանիշին, ապա նախարարի պնդումը մասամբ ճիշտ է, մասամբ՝ ոչ:

Եվ այսպես, նախարարը ճիշտ է՝ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ գնաճի ցածր ցուցանիշով, սակայն ճիշտ չէ 200 երկրների մասով պնդումը:

Ինչպես նշեցինք, հիմնադրամը ներկայացնում է կանխատեսումներ թվով 236 երկրների համար: Նրանցից 46-ի մասով, սակայն, հիմնադրամի կայքում տվյալներն ուղղակի բացակայում են: Սա նշանակում է, որ ցածր գնաճի կանխատեսումներով Հայաստանը երկրորդն է ոչ թե 200, այլ 191 երկրների ցանկում:

Կոստա Ռիկայից ու Հայաստանից հետո ամենացածր գնաճն ունեն հետևյալ երկրները.

  • Չինաստան 0.4%
  • Թայլանդ 0.5%
  • Բրունեյ Դարուսսալամ 0.5%
  • Կամբոջա 0.7%
  • Սեյշելյան կղզիներ 0.8%
  • Լիտվա 0.9%:

Ինչ վերաբերում է հարևան երկրներին, Վրաստանը, ըստ կանխատեսումների, տարին կամփոփի 1.1, Ադրբեջանը՝ 2.1, Իրանը՝ 31.7, Թուրքիան՝ 60.9 % գնաճով:

Հետաքրքրական է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ տարվա կանխատեսումներով Հայաստանի դիրքերն այնքան բարենպաստ չեն, որքան այս տարի: 2025 թ.-ի կանխատեսումներով Հայաստանը կունենա գնաճ 3.1 %-ի չափով՝ զիջելով ավելի քան 80 երկրների:

Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի գնաճի ցուցանիշը ներկայացնում է սպառողական գների ինդեքսի տեսքով: Կոմիտեի վերջին վիճակագրությունն այս մասով ներկայացնում է այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2024 թ. հոկտեմբերը 2023 թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 0.6%: Այս տարվա  հոկտեմբերի գնաճը կազմել է  0.3%՝ նախորդ ամսվա նկատմամբ:

Չնայած նրան, որ այս տարի որոշ ապրանքատեսակներ ակնհայտորեն թանկացել են, ըստ պաշտոնական տվյալների, տարբեր ապրանքատեսակների գնաճի ու գնանկումների հանրագումարով այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  գնաճ չի գրանցվել: 

Այս տարի սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.7 տոկոսով,  հագուստի ու կոշիկի դեպքում՝ 1.1,  տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա պարագաների դեպքում՝ 1.6 տոկոսով:

Գնաճ է գրանցվել ալկոհոլային խմիչքի ու ծխախոտային արտադրատեսակների (5.7%), տրանսպորտի՝ (9.3%), կրթության՝ (5.4%), ռեստորանների ու հյուրանոցների սպասարկման (3.2 %) ոլորտներում: 

Թե որքա՞ն կկազմի գնաճը 2024 թ.-ի տարեկան ամփոփ տվյալներով, պարզ կլինի հաջորդ տարեսկզբին, երբ Հայաստանի վիճակագրական կոմիտեն կհրապարակի Սպառողական գների ինդեքսի տարեկան վիճակագրությունը:

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Մի գրպանից մյուսը»․ ի՞նչն է անտեսում Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ի մասին խոսելիս
Սխալ

«Մի գրպանից մյուսը»․ ի՞նչն է անտեսում Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ի մասին խոսելիս

12:49, 5 Նյմ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը սխալ պնդում է արել՝ հայտարարելով, թե ընկերության սեփականատերը չի կարող այդ ընկերությունում...

Վարդավառի երևանյան կադրերը՝ հակահնդկական քարոզչության միջոց X-ի օգտահաշիվների համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարդավառի երևանյան կադրերը՝ հակահնդկական քարոզչության միջոց X-ի օգտահաշիվների համար

10:53, 5 Նյմ, 2026

Նոյեմբերի 3-ից X-ի մոտ մեկ տասնյակ հաշիվներ տարածել են տեսանյութ՝ պնդելով, որ Հայաստանում ազգությամբ հնդիկ անձինք կանանց նկատմամբ ենթադրյալ ոտնձգություններ...

«300 հազար ադրբեջանցի» և «Արևմտյան Ադրբեջան»․ ինչպես են աշխատել վախի տարածման կազմակերպված ցանցերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 հազար ադրբեջանցի» և «Արևմտյան Ադրբեջան»․ ինչպես են աշխատել վախի տարածման կազմակերպված ցանցերը

10:43, 4 Նյմ, 2026

FIP.am-ի և միջազգային գործընկերների համատեղ հետաքննությունը բացահայտել է Facebook-ի ավելի քան 100 համակարգված գործող էջեր և Telegram ալիքներ, որոնք ընտրություններից...

Տիգրանաշենը՝ ադրբեջանական անկլա՞վ․ ինչ են ցույց տալիս քարտեզները
Տեսանյութեր

Տիգրանաշենը՝ ադրբեջանական անկլա՞վ․ ինչ են ցույց տալիս քարտեզները

17:24, 3 Նյմ, 2026

Տիգրանաշենը հայկական է, թե՞ ադրբեջանական։ FIP.am-ը ստուգել է հակասական պնդումները՝ ուսումնասիրելով խորհրդային քարտեզներն ու ՀՀ օրենսդրությունը։ Մանրամասները՝ https://fip.am/52043

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ
  • Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens