ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թռչունների հետ բախո՞ւմ, թե՞ ՀՕՊ հրթիռի հարված. Կործանված օդանավի հետքերով

12:19, 26 Դկտ, 2024

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու տարբեր վարկածներ են շրջանառվում։ Օդանավը, որի մեջ եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները, Բաքվից ուղևորվում էր դեպի Գրոզնի։ Վթարի հետևանքով 38 մարդ մահացել է, 29-ը վիրավորվել են․ նրանցից 11-ը ծանր վիճակում են։

Ղազախստանի իրավապահ մարմինները փաստի առթիվ քրեական գործ են հարուցել երկու հոդվածներով՝ անփութություն և երթևեկության անվտանգության ու օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մահ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ինքնաթիռի կործանման մասին տարբեր կողմերի հաղորդած տեղեկությունները ու ի մի բերել օդային աղետի վերաբերյալ բոլոր փաստերը։

Ինքնաթիռի կործանման հետևանքով Ադրբեջանում այսօր, դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ ունի տվյալներ, որ Բաքու-Գրոզնի օդանավը եղանակային վատ պայմանների պատճառով փոխել է ուղղությունը և ուղևորվել դեպի ղազախական Ակտաու քաղաքի օդանավակայան։ «Այդ ճանապարհին էլ վայրէջքի պահին տեղի է ունեցել վթարը։ Օդային աղետի կադրերը կան սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում։ Սակայն աղետի պատճառները դեռ հայտնի չեն։ Կան տարբեր վարկածներ։ Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսելու համար։ Պետք է լիարժեք հետաքննություն իրականացվի»,- հայտարարել է Ալիևը։ 

Ադրբեջանական ավիաընկերության J2-8243 թռիչքը, ըստ Flightradar24-ի, զգալի շեղվել է իր ծրագրած երթուղուց և Բաքվից՝ Կասպից ծովի մի ափից անցնելով կիլոմետրեր, հատելով ծովը, հայտնվել է դրա հակառակ ափում՝ Ակտաուում։ 

Օդանավի երթուղին՝ ըստ Flightradar24-ի

Պատկերից հստակ երևում է, որ օդանավը մինչև Ակտաուում վայրէջք կատարելը կառավարելիության խնդիր է ունեցել։ Թռիչքի վերջին փուլում ինքնաթիռը պարբերաբար աջ և ձախ է թեքվել, բարձրություն կորցրել ու հավաքել: Այդպես, օրինակ, մի պահ նրա բարձրությունը իջել է մինչև 700 ֆուտ (մոտ 250 մետր), ապա կրկին բարձրացել 5000 ֆուտ (մոտ 2 կմ) և ապա նորից իջել, ինչից հետո բախվել է գետնին՝ այդ ընթացքում կրկին անկանոն աջ և ձախ շրջադարձեր կատարելով:

Եղանակային վատ պայմանների մասին վարկած

Գրոզնիում դեկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 8։20-9։00-ի սահմաններում, երբ սպասվում էր, որ օդանավը պետք է վայրէջք կատարեր Գրոզնիի օդանավակայան, իսկապես եղանակային պայմանները վատ են եղել, մառախուղ էր։ Առավոտյան ժամերին, երբ օդանավը պետք է վայրէջք կատարեր, տեսանելիությունը 4 կմ է եղել։

Այս վարկածը աղբյուրներում մեծ տարածում չունի, գրեթե չի էլ քննարկվում, քանի որ ըստ որոշ աղբյուրների՝ եթե մառախուղը եղած լիներ վթարի պատճառը, ապա օդանավը կարող էր վայրէջք կատարել, օրինակ, Մախաչկալայում կամ Վլադիկավկազում և չէր շարունակի թռիչքը ավելի հեռու՝ դեպի Ակտաու։ Ույտաշի (Մախաչկալա) օդանավակայանում, ըստ չվացուցակի, այդ ժամերին օդանավեր վայրէջք կատարել են։  

Հատկանշական է, որ նույն օրվա առավոտյան UTair ավիաընկերության Մոսկվայից Գրոզնի, Գրոզնիից Մոսկվա UT355 UT356 թռիչքը Գրոզնիի փոխարեն ժամանել ու մեկնել է Վլադիկավկազից, ինչը ևս մեկ անգամ խոսում է Գրոզնիի օդանավակայանում առկա ինչ-որ խնդիրների մասին, բայց և վկայում, որ Վլադիկավկազի օդակայանը այդ ժամերին կարող էր ընդունել ինքնաթիռներ:

Հետևաբար, եթե անգամ Գրոզնիի օդանավակայանում եղել են եղանակային խնդիրներ, ապա այդ պարագայում ադրբեջանական ինքնաթիռը կարող էր վայրեջք կատարել մոտակա այլ քաղաքներում՝ մի քանի հարյուր կիլոմետր թռնելու ու Ղազախստան հասնելու փոխարեն:

Թռչունների հետ բախո՞ւմ, թե՞ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրթիռի հարված

Ռուսական ավիացիան պաշտոնապես հայտարարել էր, որ նախնական տվյալներով, թռչունների հետ բախման հետևանքով օդանավի հրամանատարը որոշել է ուղղվել պահեստային օդանավակայան և արդյունքում ընտրվել է Ակտաուի օդանավակայանը։

Հարկ է նկատել, որ թռչունների հետ բախման վտանգը առկա է միայն վայէջքի ու վերելքի ժամանակ: Մեծ բարձրություններում թռչուններ սովորաբար չեն լինում: Օդանավն այդ օրը Բաքվից դուրս գալուց հետո, 30.000 ֆուտ (մոտ 10 կմ) բարձրություն է հավաքել, եթե թռչունների հետ բախման խնդիր առաջանար Բաքվում, ապա այն կվերադառնար Բաքու և չէր շարունակի թռիչքը: Միաժամանակ, նաև հայտնի չէ, որ օդանավը նախքան տագնապի ազդանշանը, փորձեր վայրէջք կատարել Գրոզնիում կամ որևէ այլ տեղ, ինչից կարելի է եզրակացնել, որ վթարի ազդանշանը տալու պահին ինքնաթիռը թռչունների չի բախվել:

Reuters-ի զրուցակից ավիացիայի հարցերով փորձագետը թռչունների հետ բախման մասին վարկածը քիչ հավանական է համարել։ «Պաշտոնյաները չեն բացատրում՝ ինչու է օդանավը հատել ծովը, բայց աղետը տեղի ունեցավ Ռուսաստանի հարավային հատվածի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակումներից հետո»,- գրել է Reuters-ը՝ նշելով, որ Չեչնիային սահմանակից Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի իշխանությունները դեկտեմբերի 25-ին առավոտյան հայտարարել էին իրենց տարածքներում անօդաչու թռչող սարքերով հարվածների մասին։ 

Ավիաաղետից փրկվածները պատմել են՝ պայթյունի ձայն են լսել։ «Երկու պայթյունի ձայն եմ լսել, չգիտեմ՝ ինչ պայթյուն էր, բայց լուրջ էր։ Խուճապ սկսվեց, բորտուղեկցողներին ստիպում էին բացատրել՝ ինչ է կատարվում»,- պատմել է փրկված ուղևորներից մեկը։

Տելեգրամյան Baza ալիքը տեսանյութեր է տարածել՝ ներկայացնելով վթարի ենթարկված օդանավի չայրված հատվածները։ Դրանց վրա հստակ տարանջատվում էին օդանավի հետնամասում առկա բեկորային վնասվածքներին շատ նման հետքեր (բազմաթիվ փոքր անցքեր)։

Վնասվածքներն այդ առավել նկատելի էին օդանավի պոչի հատվածում, այսպես կոչված, բարձրության ղեկի (օդանավի հետնամասի փոքր թևեր) հատվածին մոտ, ինչը, ըստ ամենայնի, բացատրում է ինքնաթիռի կառավարելիության (այդ թվում` բարձրության կառավարման) խնդիրները, որոնք երևում էին նաև flightradar24 համակարգում՝ թռիչքի վերջնամասում:

Ուշագրավ է, որ ռուս Z բլոգերները արդեն կասկած են հայտնում, որ քաղաքացիական օդանավը զենիթային հրթիռի հարված է ստացել։ Յուրի Պոդոլյական փաստել է, որ հրթիռային հարվածի հետևանքները հենց այդպիսին են լինում։ Միաժամանակ, ռուսական պետական քարոզչությունը առաջ է տանում թռչունների հետ բախման ու դրա հետևանքով օդանավում «թթվածնային բալոնի» պայթյունի մասին վարկածը։

Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբում ռուսական կողմն իր զրահատեխնիկայի վրա օգտագործում էր լատինական Z և V տառերը՝ որպես հարձակման ուղղությունների տարբերանշաններ, ինչի պատճառով էլ պատերազմի ռուսաստանցի քարոզիչներին անվանում են նաև Z բլոգերներ կամ Z քարոզիչներ, իսկ նրանց տելեգրամյան ալիքները՝ Z ալիքներ:

Ռազմական վերլուծաբան Յան Մատվեևը նույնպես, վերլուծելով տեղեկությունները ու համադրելով փաստերը, եզրահանգել է՝ քաղաքացիական օդանավը, ամենայն հավանականությամբ, խոցվել է հրթիռների կողմից:

Բանն այն է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրթիռները հիմնականում ֆիզիկապես չեն կպնում թիրախներին (այս դեպքում՝ օդանավին), այլ մետրերի հեռավորության վրա պայթում են՝ ապահովելով թիրախի խոցում բազմաթիվ բեկորներով:

Հենց այդպես էր 2014 թվականին Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան ուժերի կողմից խոցվել Մալայզիական ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռը: Ըստ հետաքննության, ԲՈւԿ տեսակի հրթիռը պայքել է ինքնաթիռից մետրերի վրա՝ ապահովելով բեկորային խոցում: 

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդին կից ապատեղեկատվությանը հակազդող կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել է, որ Embraer 190 օդանավը խոցվել է ռուսական զենիթահրթիռային համալիրից։ «Ռուսաստանը պետք է փակեր Գրոզնիի օդային տարածքը, բայց չի արել դա։ Օդանավը հարված է ստացել ռուսական կողմից և նրան ուղարկել են Ղազախստան՝ Գրոզնիում արատակարգ վայրէջք կատարելու ու մարդկանց կյանքերը փրկելու փոխարեն»,- ասել է նա։

Իսկ ՀՕՊ հրթիռային հարվածի առիթ եղել է․ Չեչնիայում անօդաչու թռչող սարքերից նույն օրը առավոտյան հարվածներ են եղել, ինչը հաստատել է նաև Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղար Համզաթ Կադիրովը, որը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ազգականն է։  Ռուսական պաշտոնական աղբյուրները, սակայն, այդ մասին որևէ տեղեկություն չեն հաղորդել։ «Կոմերսանտը» գրել է Գրոզնիի օդանավակայանում «Կովյոր» կոչվող օպերատիվ պլանի իրագործման մասին (երբ օդանավակայանը օդանավեր չի ընդունում):

Դեկտեմբերի 25-ի առավոտյան անօդաչու թռչող սարքեր են ընկել նաև Ինգուշեթիայում, որի մասին հայտարարել է շրջանի ղեկավար Մահմուդ Ալի Կալիմատովը, իսկ Վլադիկավկազում «Ալանիա Մոլում» են անօդաչուի հատվածներ ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այսինքն, ինքնաթիռի՝ Բաքվից Գրոզնիյ ճանապարհի հատվածում թռիչքի ժամերին ակնհայտորեն հակաօդային մարտ էր ընդանում, որի ժամանակ ռուսաստանյան ՀՕՊ միջոցները փորձում էին խոցել ուկրաինական ԱԹՍ-ները:

Այսպիսով, երեք տասնյակից ավելի մարդու կյանք խլած ավիաաղետի հիմնական երեք վարկածներից գլխավորը հրթիռային հարված ստանալու մասին վարկածն է։ Այդ մասին պաշտոնական շրջանակները առայժմ լռում են։ Ավիաաղետի վայրում արդեն հայտնաբերվել են օդանավի սև արկղերը, որոնց վերծանումը կարող է լույս սփռել կատարվածի վրա։ Թեպետ Ռուսաստանը մինչ այժմ չի ընդունում իր զինված ուժերի մասնակցությունը 2014 թվականին Մալայզիական Boeing 777–ի՝ հրթիռով խոցման մեջ։ 

Օրերս, ի դեպ, «Փաստերի ստուգման հարթակը» անրադարձել էր Ֆրանսիական ՀՕՊ համակարգերի՝ քաղաքացիական ավիացիայի համար վտանգների մասին ռուսաստանյան շրջանակների պնդումներին և վերհիշել, որ հենց ռուսաստանյան ՀՕՊ համակարգերն են վերջին տասնամյակներում քաղաքացիական ինքնաթիռների խոցման պատճառներ դարձել:

Հասմիկ Համբարձումյան

Դանիել Իոաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens