ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կենսաթոշակների բարձրացման, հետվճարի ու պարենային զամբյուղի մասին վարչապետի ու պաշտոնյաների պնդումները լիարժեքորեն չեն արտացոլում պատկերը

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
13:06, 10 Հնվ, 2025

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը ևս մեկ տարով երկարաձգեց անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը:  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով 2022 թ․ հուլիսից մեկնարկած հետվճարի ծրագրի արդյունքները, ասաց.

«2024 թ. նոյեմբերի դրությամբ ունենք  շուրջ 278,000 շահառու, և ակնկալվում է, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին մենք կհատենք 300,000-ի շեմը: Մեկնարկից սկսած ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15.2 մլրդ դրամ հետվճար: 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4.190 դրամ հետվճար»։

Արձագանքելով նախարարին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետվճարի ծրագիրը համարեց հաջողված, ապա նշեց. «…Հիմա մենք 4.000 դրամով մարդկանց թոշակը ավելացրել ենք: Ու երբ որ մենք գնում ենք Ազգային ժողով կամ ուրիշ տեղ հարցազրույց են տալիս, ասում են՝ տենց էլ այս տարի թոշակը չավելացավ: Ո՛չ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակը ավելանում է, ժողովուրդ ջան… 7 տարում 5 անգամ թոշակ բարձրացնենք, ասեն՝ թոշակը չեն բարձրացրել… »:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2018-ից հետո գրանցված՝ կենսաթոշակի բարձրացման ու հետվճարի ծրագրից օգտվողների թվերի աճի տենդենցները:

7 տարում 5 անգամ կենսաթոշակ բարձրացնելու մասին

Եվ այսպես, 2018 թվականին կենսաթոշակի նվազագույն չափը կազմել է 16,000 դրամ: 2019 թ․ մարտի 28-ին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել էր, որ կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից: Կառավարությունը նաև որոշում էր ընդունել, որ նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակ ստացողները 2019 թ․ հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով:

2019 թ․ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 25,500 դրամ: Կառավարության հաշվարկած տվյալների համաձայն, այս բարձրացումն ուղղակիորեն վերաբերելու էր սահմանված նվազագույն կենսաթոշակի չափից ցածր ստացող թվով 17,640 քաղաքացու: 2019 թ. հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում էր 497,394:

2019 թ. հուլիսի 11-ին վարչապետը կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարեց 2020 թ. հունվարի 1-ից  կենսաթոշակների 10% բարձրացման մասին:

Կենսաթոշակների 10 %-ով բարձրացման փաստն արձանագրվել էր նաև ՀՀ կառավարության 2020-2022 թթ. պետական  միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

2021-2023 թթ.  ՀՀ կառավարությունն աստիճանաբար անցում կատարեց ՀՀ կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին:

2022 թ. հունվարի 1-ից  նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 28,600 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն։

2022 թ. հուլիսից մեկնարկեց կենսաթոշակի և նպաստի՝ բանկային քարտով առևտուր անելու դեպքում գնման 10 %-ի չափով հետվճարի ծրագիրը (առավելագույնը 5000 դրամի չափով): Ծրագիրը վերաբերում էր ինչպես անկանխիկ գնումներին, այնպես էլ կոմունալ վճարումներին:

Կենսաթոշակի և նպաստների ևս մեկ բարձրացում կառավարությունն իրականացրեց 2022 թ. սեպտեմբերին:  «2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և սոցիալական նպաստների՝ 3000 դրամից պակաս բարձրացված չափերը կառավարության այսօրվա որոշմամբ ավելացվում են»,- նշված է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ոլորտը համակարգող կառույցից նաև տեղեկացրել էին՝ վերոնշյալ բարձրացումը վերաբերում է շուրջ 97,000 շահառուի: Այս բարձրացման արդյունքում նվազագույն կենսաթոշակի չափը դարձավ 31,600 դրամ:

2023 թ. հունիսի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց բարձրացնել նվազագույն  կենսաթոշակի չափը և հուլիսի 1-ից դարձնել 36,000 դրամ՝ նախկին  31,600-ի փոխարեն:

2024 թ․ օգոստոսի 8-ին ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց սեպտեմբերի 1-ից 12% հետվճարի վերադարձի ծրագրին անցնելու մասին: Հետվճարի առավելագույն չափը սահմանվեց 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն՝ առանց կոմունալ ծառայությունների դիմաց արված վճարումների հետվճարի։

Այս տարվա հունվարի 9-ին կառավարությունը ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 30-ը երկարաձգեց անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը:

Հետվճարի մասին

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե քանի՞ քաղաքացի է Հայաստանում կենսաթոշակ/նպաստ ստանում և քարտապան լինելու պարագայում կարող է օգտվել հետվճարի ծրագրից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (ԱՍՀՆ) մեր հարցին ի պատասխան նշեցին, որ ներկայումս Հայաստանում 575,000 քաղաքացի քարտային եղանակով նպաստ կամ կենսաթոշակ է ստանում: Թե քանի՞սն են առանց քարտի ստացողները, նախարարությունից խոստացան պատասխանել գրավոր հարցմամբ դիմելու պարագայում:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ թոշակառուների ու նպաստառուների մասով հետևյալ  թիվն էր հնչեցրել.

«ՀՀ-ում կա 754,431 չաշխատող թոշակառու և նպաստառու, այս մարդկանց մենք որտեղի՞ց ենք թոշակ տալիս՝ աշխատող մարդկանց շնորհիվ…»:

ԱՍՀ նախարարության տվյալները հիմք ընդունելու պարագայում ստացվում է, որ կառավարության կողմից իրականացվող 12% հետվճարի ծրագիրը տարածվում է քարտով կենսաթոշակ/նպաստ ստացողների 48%-ի վրա:

Վարչապետի հնչեցրած թիվը հիմք ընդունելու պարագայում ծրագրի շահառուների թիվը  շատ ավելի ցածր կլինի՝ 36.8%:

Այսպիսով, վարչապետի պնդումը՝ կառավարման 7 տարում 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու մասով, թերի է ու ոչ լիարժեք: 

Հարկ է նշել նաև, որ 5 բարձրացումներից 2-ի պարագայում դա վերաբերել է թիրախային խմբի մի փոքր մասին միայն: Ինչ վերաբերում է պնդմանը, թե հետվճարի ծրագրի ներդրմամբ կառավարությունը քաղաքացիների թոշակները բարձրացնում է, ապա ամենաթարմ տվյալներով դա վերաբերում է պոտենցիալ շահառուների 36-48 %-ին միայն, ինչը նշանակում է, որ կենսաթոշակառուների ու նպաստառուների կեսից ավելին վերջին 1.5 տարվա ընթացքում ստացվող կենսաթոշակի ու նպաստի գումարի մասով որևէ ավելացում չի ունեցել:  

Նվազագույն կենսաթոշակի ու պարենային զամբյուղի հարաբերակցության մասին 

«Վիճակագրական կոմիտեի 3-րդ եռամսյակի հրապարակած տվյալներով պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 31,053 դրամ է, իսկ մեր արդեն իսկ բարձրացրած կենսաթոշակի չափը գերազանցում է 15.9 %-ով»,- հունվարին 9-ի նույն նիստում նշել էր Նարեկ Մկրտչյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները՝ պարենային զամբյուղի մասով: Պարզվել է, որ կոմիտեն տարբեր մեթոդաբանությամբ երկու վիճակագրություն է վարում:

Առաջին տարբերակով պարենային զամբյուղը հաշվարկված է «Արմստատի» կողմից՝ համաձայն Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի: Այս մեթոդաբանությամբ պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմում է 40,826 դրամ:

Երկրորդ տարբերակով պարենային զամբյուղը հաշվարկված է Համաշխարհային բանկի  մեթոդաբանությամբ՝ ըստ 2019 թ.-ին «Արմստատի» կողմից 5184 մասնավոր տնային տնտեսություններում իրականացված տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով փաստացի սպառման հիման վրա ձևավորված սպառողական զամբյուղի արժեքի:

Եվ եթե առաջին դեպքում պարենային զամբյուղը հաշվարկված է մեկ ցուցանիշով՝ 1 անձի հաշվով, ապա երկրորդ տարբերակում պարենային զամբյուղը հաշվարկված է մեկ շնչի և մեկ մեծահասակի հաշվով՝ համապատասխանաբար 31,053 և 34,580 դրամի չափով:

Նարեկ Մկրտչյանը կոմիտեի կողմից հրապարակած թվերից հնչեցրել է գումարային ամենացածր ցուցանիշը: Ներկայումս գործող նվազագույն կենսաթոշակի (36,000) և  ամենացածր ցուցանիշով պարենային զամբյուղի արժեքի (31,053) համադրության պարագայում կենսաթոշակի գերազանցումը պարենային զամբյուղի նկատմամբ իսկապես կազմում է 15.9%: Մեկ մեծահասակի հաշվով նախատեսված պարենային զամբյուղի՝  34,580 դրամի պարագայում, սակայն, աճն ընդամենը 4.1% է, իսկ Առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանությամբ հաշվարկված 40,826 դրամի պարագայում  նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղից պակաս է 11.9 %-ով:

Այսպիսով, Ն. Մկրտչյանի պնդումը նվազագույն կենսաթոշակի ու պարենային զամբյուղի հարաբերակցության մասով մանիպուլյատիվ է:

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կենսաթոշակ

Հարակից հոդվածներ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին

13:01, 8 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» խմբագրություն են դիմել մի շարք ընթերցողներ՝ հայտնելով, որ տարածվում են լուրեր՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո...

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները

14:55, 25 Փտր, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարվա ապրիլի 1-ից թոշակները բարձրանալու են 10 000...

«0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են
Մանիպուլյատիվ

«0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են

11:21, 19 Փտր, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ օրերս ներկայացրել էր իր և քաղաքացու հանդիպումից մի դրվագ, որտեղ պատգամավորի...

2% հետվճարը` թվերով․ որքան է այն նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի դեպքում
Տվյալների լրագրություն

2% հետվճարը` թվերով․ որքան է այն նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի դեպքում

10:26, 29 Հնվ, 2026

ԱՐՔԱ վճարային համակարգով նախատեսված 2 տոկոսի չափով հետվճարի ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես ֆինանսական աջակցության մեխանիզմ։  Սակայն «Փաստերի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens