Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը ևս մեկ տարով երկարաձգեց անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետվճարի ծրագիրը համարեց հաջողված, ապա նշեց. «…Հիմա մենք 4000 դրամով մարդկանց թոշակը ավելացրել ենք: Ու երբ որ մենք գնում ենք Ազգային ժողով, կամ ուրիշ տեղ հարցազրույց են տալիս, ասում են՝ տենց էլ այս տարի թոշակը չավելացավ: Ո՛չ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակը ավելանում է, ժողովուրդ ջան… 7 տարում 5 անգամ թոշակ բարձրացնենք, ասեն՝ թոշակը չեն բարձրացրել…»:
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով ՀՀ պետական պարտքի չափի մասին քաղաքացիների հարցերին, տվել...