ԱՄՆ-ում բնակվող Արայիկ Սարգսյանը, YouTube-ի իր ալիքում անդրադառնալով Գավառի մանկատունը փակելու մասին տեղեկություններին, հայտարարել է, թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Քենթի արքայազն Մայքլի հետ հանդիպմանը պայմանավորվել են Հայաստանից երեխաների, հատկապես մանկատների երեխաների վաճառել, խնամակալության անվան տակ Հայաստանից տեղափոխել Անգլիա։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հերքում են այդ տեղեկությունը՝ համարելով դա անհեթեթություն։
Բռնի տեղահանվածների աջակցության համար ՀՀ կառավարությունն այս տարի նախատեսել է 35 մլրդ դրամ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիաների համատեքստում, երբ կառավարությանը ներկայացվում էին նաև սոցիալական պահանջներ, մասնավորապես՝ չդադարեցնել 40,000+10,000 դրամական աջակցությունը,...