ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Մեսրոպ Առաքելյանի պնդումը սխալ է. 2025-ին հայտարարագրման պարտավորություն ունի շուրջ 700,000, այլ ոչ թե 2,600,000 քաղաքացի (թարմացված)

16:50, 21 Հնվ, 2025

ՍԽԱԼ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել եկամուտների համընդհանուր հայտարարագրումը չեղարկելուն ուղղված ստորագրահավաքի առաջարկով:

«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը, շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։ Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2.600.000 քաղաքացի»,- նշել է Մ. Առաքելյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կուսակցության համահիմնադրի հրապարակած թվային տվյալը՝ պարզելու, թե որքանո՞վ է  այն համապատասխանում իրականությանը:

FIP.am-ն օրեր առաջ անդրադարձել էր համատարած հայտարարագրման թեմային ու նշել, որ այս տարի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ համարվող 10 թիրախային խմբերի քաղաքացիներ:

Հայտարարագրում և բանկային հաշիվների վերահսկում. ինչո՞ւ է դա կարևոր և ի՞նչ ռիսկեր կան

Ինչ վերաբերում է հայտարարագրման ենթակա քաղաքացիների ցուցանիշին, ապա այդ մասին վերջին օրերին թվային տվյալներ են հնչեցրել ոլորտի պատասխանատուները՝ տարբեր հանրային հրապարակումների շրջանակներում:

Մասնավորապես, այս տարվա հունվարի 14-ին ՀՀ Ֆինանսների նախարարության եկա­մուտ­ների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե քանի՞ քաղաքացի պետք է այս տարի հայտարարագիր ներկայացնի, նշել էր.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր վարձու աշխատողների քանակը մոտ  700.000-720.000 է, և նրանց մի մասը, մասնավորապես, հանրային ծառայողները, արդեն իսկ հայտարարագիր ներկայացրել են, կարծում եմ, նորերի (հեղ.՝ նկատի ունի առաջին անգամ հայտարարագիր ներկայացնողների) քանակը մոտավորապես 600,000 և ավելին կլինի»:

Օրեր առաջ հանրային ելույթի ժամանակ հայտարարագրման համակարգի  լավարկման անհրաժեշտության համատեքստում թեմային անդրադարձել էր նաև ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ մատնանշելով, որ այս տարի հայտարարագրման պարտավորություն ունի ավելի քան 700,000 քաղաքացի:

«Մենք այս տարի 700,000-ից ավել հայրենակիցների պետք է խնդրենք և պետք է իրենց համար միջավայր ձևավորենք, որպեսզի իրենք կարողանան այդ հարթակում պատշաճ ձևով իրագործել իրենց հարկային պարտավորությունները: Բայց նաև նախատեսում ենք լավարկել այդ միջավայրը, դարձնել ավելի մարդակենտրոն՝ մարդու համար ընկալելի լեզվով ու ընկալելի ինտերֆեյսով»,- ասել էր ՊԵԿ նախագահը:

Հունվարի 20-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել՝ պատասխանելով հայտարարագրմանը վերաբերող արդիական հարցերին:

«Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները»,- այդ հարցերից մեկին ի պատասխան նշել էր գերատեսչությունը: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենաթարմ տվյալներով (2024 թ. հոկտեմբեր) աշխատողների թիվը Հայաստանում կազմում է 785,195 մարդ:

Այսպիսով, վերոնշյալ փաստերը ուղղակիորեն խոսում են այն մասին, որ Մեսրոպ Առաքելյանի հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և 2025 թ.-ին հայտարարագրման պարտավորություն ունի ավելի քան 700,000, այլ ոչ թե 2,600,000 քաղաքացի:

Հ.Գ. Քանի որ հոդվածի հրապարակումից հետո տարբեր դիտարկումներ են հնչում առ այն, որ հնարավոր է Առաքելյանն իր՝  «Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնեն մոտ 2,600,000 քաղաքացի» հայտարարությամբ նկատի է ունեցել 2025 թվականի համար 2026 թ.-ին ներկայացվելիք հայտարարագրման ենթակա անձանց, հարցը դիտարկենք նաև այդ համատեքստում.

Եվ այսպես, ինչպես վերը նշել էինք, ըստ ՊԵԿ-ի՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։ Եթե չունեն ՀՀ քաղաքացիություն կամ ունեն միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում են Հայաստանում, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն:

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի վերջին մարդահամարի (2022 թ.) տվյալներով՝ առկա բնակչության թիվը 2,689,438 է (մշտական բնակչություն՝ 2,932,731 մարդ): 

Ըստ ՊԵԿ-ի,  անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքերի, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։

Առկա բնակչության թվից 508.000-ը (մշտական բնակչության դեպքում՝ 556,025) բաժին է ընկնում 0-14 (չաշխատող) տարիքային խմբին:

Եթե 0-14 տարեկան անչափահասների ցուցանիշները համադրենք մշտական բնակչության թվի հետ, ապա կստացվի, որ 2026 թ.-ին հայտարարագրման ենթակա անձանց թիվը կլինի առնվազն 2.376.706-ից պակաս (առկա բնակչության թվի հետ համադրելու պարագայում՝ 2,181,438-ից պակաս): Ավելի խորն ուսումնասիրության, նաև 14-18 տարիքային խմբի անչափահասների թվի հաշվարկման պարագայում հայտարարագրման պարտավորություն ունեցող անձանց ակնկալվող թիվը նշվածից անհամեմատ պակաս կլինի: 

Եթե դիտարկենք, որ 2026 թ.-ին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան բոլոր չափահաս քաղաքացիները, ապա նույնիսկ այդ պարագայում ակնհայտ է, որ Առաքելյանի նշած թվային տվյալը (2,600,000) սխալ է: 2026 թ.-ին հայտարարագրման ենթակա անձանց թիվը կլինի առնվազն 2,376,706-ից պակաս (առկա բնակչության թվի հետ համադրելու պարագայում՝ 2,181,438-ից պակաս):

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները

12:34, 5 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են...

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով
Սխալ

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով

18:53, 4 Հնս, 2025

Հունիսի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է

13:45, 4 Հնս, 2025

Վանաձորի համայնքապետարանում շատ հաճախ պետական գնումների հայտարարվող մրցույթներում հաղթում է «Շինէքսպրտ» ընկերությունը, որը փոխկապակցված է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության...

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը
Սխալ

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը

11:07, 3 Հնս, 2025

Վիեննայում հունիսի 2-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած՝ «Ներառումը որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens