ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

7 տարում ԵՄ երկրներ արտահանումը կրճատվել է 23.9 տոկոսային կետով. կառավարության որոշումը փրկօղա՞կ

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
17:00, 27 Հնվ, 2025

Հունվարի 23-ին ՀՀ կառավարությունը մաքսատուրքի չափով աջակցության արտոնություն սահմանեց ԵՄ թվով 27 երկիր ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն պատրաստի ապրանքներ (սնունդ, տեքստիլ, ալյումինի փայլաթիթեղ և այլն) արտահանող թիրախային ընկերությունների համար:

Որպես որոշման հիմնավորում՝ ոլորտը համակարգող Էկոնոմիկայի նախարարությունը որոշման նախագծում նշել է «երկրից արտահանման ժամանակ առաջացող բարդությունները (պայմանավորված եղանակային խնդիրներով ու տրանսպորտային պոտենցիալի նվազմամբ) և արդյունքում ապրանքների տեղափոխման ծախսերի շեշտակի բարձրացումն ու ժամանակահատվածի մեծացումը, ինչպես նաև կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը»:

Աջակցության ծրագիրը կրելու է ժամանակավոր բնույթ և գործելու է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը: Ըստ նախնական գնահատականների՝ օժանդակության գումարը առավելագույնը կկազմի տարեկան մոտ 15 մլրդ դրամ։

Կառավարության նիստում հարցը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկաներին հիշեցրեց՝ մինչև 2022 թ. հունվարի 1-ը Հայաստանը ԵՄ արտահանումներ կատարելու համար օգտվել է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով:

2022 թ. հունվարի 1-ից, սակայն, Հայաստանը դուրս է մնացել համակարգի շահառուների ցանկից՝ 3 հաջորդական տարի անընդմեջ որպես բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ երկիր:

«Նպատակն է ավելացնել հայկական ապրանքների մրցունակությունը, ինչպես նաև վերականգնել այն մրցակցային առավելությունները, որոնք ձեռք էինք բերել 2009 թ. հունվարի 1–ից՝ GSP+ համակարգից օգտվելու արդյունքում»,— արտոնության սահմանման անհրաժեշտության մասին իր խոսքում նշեց նախարարը:

Մատնանշելով GSP+ համակարգի նախկինում ընձեռած հնարավորությունները՝ Պապոյանը չպարզաբանեց, թե ո՞րն է պատճառը, որ GSP+ համակարգում գտնվող Հայաստանը դեպի ԵՄ երկրներ արտահանումների կրճատման տենդենց է գրանցել նաև մինչ համակարգից դուրս գալը, այն է՝ մինչ 2022 թվականը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման վերջին 10 տարիների ցուցանիշներն ու արձանագրել, որ 2014-2024 թվականներին արտահանման բաղադրիչում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015 թ.-ին՝ կազմելով 29.6%՝ ՀՀ-ից արտահանման ողջ ծավալում:

Այսպես, 2018 թ. տարեկան ամփոփ արդյունքներով դեպի ԵՄ արտահանման ցուցանիշը դարձել էր 28.4%: 2019, 2021 թթ. այդ ցուցանիշի անկումը շարունակվել է՝ կազմելով համապատասխանաբար 22.1 և 21.7%:

Սա նշանակում է, որ GSP+ արտահանման արտոնյալ պայմաններ ունեցող Հայաստանը 4 տարվա (2018֊2021 թթ.) ընթացքում կորցրել է դեպի ԵՄ արտահանման ծավալի 6.7%-ը:

Արտահանման ցուցանիշը շարունակել է անկում գրանցել նաև արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի դուրս գալուց հետո: Ընդ որում, անկման տեմպը շատ ավելի արագ է եղել: 2022 թ.-ին ԵՄ արտահանման բաղադրիչը կազմել է՝ 14.4, 2023-ին՝ 8.4 %:

Ամենացածր ցուցանիշը, սակայն, գրանցվել է 2024-ին՝ հունվար-նոյեմբերին կազմելով 4.5 %:

Ի դեպ, նույն ժամանակահատվածում (2014-2024թթ․) դեպի ԱՊՀ/ԵԱՏՄ երկրներ արտահանումների տոկոսային բաղադրիչը շարունակական աճ է գրանցել՝ իր առավելագույն ցուցանիշին հասնելով 2022 թվականին: Վերջին երկու տարիներին այդ ցուցանիշներն անկում են ապրել, 2024 թ. հունվար-նոյեմբերի տվյալներով կազմելով համապատասխանաբար 25.7 և 25.4 %՝ արտահանման ընդհանուր ծավալում:

Դեպի այլ երկրներ արտահանման բաղադրիչը վերջին տասը տարիներին տատանվել է 38-70%-ի շրջանակներում: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2024-ին՝ 69.8%:

Այսպիսով, Գևորգ Պապոյանի նշած «մրցակցային առավելությունները», որոնք «ձեռք էինք բերել 2009 թ. հունվարի 1-ից՝ GSP+ համակարգից օգտվելու արդյունքում», GSP+ արտահանման արտոնյալ պայմաններ ունեցող Հայաստանի պարագայում դրսևորվել է 4 տարվա (2018-2021) ընթացքում ԵՄ արտահանման բաղադրիչի 6.7% կրճատմամբ: Իսկ ընդհանուր առմամբ հետհեղափոխական 7 տարիների (2018-2024 թթ.) ընթացքում Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման բաղադրիչը կրճատվել է 23.9%-ով:

Թե որքան արդյունավետ կլինի կառավարության որոշումը ԵՄ արտահանման խթանման համար, ժամանակը ցույց կտա։ Մինչ այդ Էկոնոմիկայի նախարարը լիահույս է՝ ներդրվող աջակցության ծրագրի արդյունքում դեպի ԵՄ երկրներ արտահանումների ծավալը ամեն տարի կավելանա 15-20%-ով:

Գայանե Մարկոսյան

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրտատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#4 Հասկանալ FIMI-ն․ Ինչպե՞ս ճանաչել տեղեկատվական գրոհը. 5 պարզ հարց
Տեսանյութեր

#4 Հասկանալ FIMI-ն․ Ինչպե՞ս ճանաչել տեղեկատվական գրոհը. 5 պարզ հարց

14:13, 24 Հլս, 2026

Տեղեկատվական գրոհը միշտ չէ, որ սկսվում է ակնհայտ կեղծ լուրից։ Երբեմն այն փորձում է նախ վախեցնել, զայրացնել կամ խուճապի մատնել,...

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  

11:44, 24 Հլս, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը...

Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է
Տեսանյութեր

Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է

20:57, 23 Հլս, 2026

Յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո կարող է նման տպավորություն ստեղծվել, բայց ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։ Մանրամասները՝  https://fip.am/50298

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․  ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը
Մանիպուլյատիվ

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․ ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը

14:56, 23 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ Կենտրոնական ընտրական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens