ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Զելենսկու «ոչ լեգիտիմ» լինելու մասին Պուտինի պնդումը կեղծ է. ռազմական դրությունը բացառում է ընտրություններ

15:46, 29 Հնվ, 2025

ՍԽԱԼ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 28-ին Россия 1 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ վերջինիս կրկին անվանելով «ոչ լեգիտիմ»։ 

Լրագրողը հետաքրքրվել ՝ Զելենսկու հետ բանակցություններ ընդհանրապես հնարավո՞ր է վարել, ինչին Պուտինը պատասխանել է․ «Բանակցություններ հնարավոր է վարել ցանկացածի հետ, միայն իր ոչ լեգիտիմության պատճառով նա (Զելենսկին-խմբ.) իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կպատվիրակեմ մարդկանց, որոնք նրա հետ կվարեն այդ բանակցությունները։ Բայց հարցը պայմանագրի վերջնական ստորագրումն է»,- ասել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է, որ ստորագրվող փաստաթուղթը պետք է ապահովի Ուկրաինայի, Ռուսաստանի անվտանգությունը, և այդ հարցում որևէ բաց չպետք է լինի։ ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայում իշխանության օրինական մարմին է համարվում միայն Գերագույն Ռադան։ 

«Ուկրաինայի սահմանադրության համաձայն, Ուկրաինայի նախագահը նույնիսկ ռազմական դրության պայմաններում իրավունք չունի երկարացնել իր լիազորությունները։ Լիազորությունները երկարաձգելու իրավունք ունի միայն Ռադան, այսինքն՝ երկրի խորհրդարանը։ Նախագահն ունի միայն կառավարման 5 տարի ժամկետ, վերջ, ուրիշ ոչինչ չունի, հետո նրա լիազորությունները տրվում են Ռադային»,- հավելել է Պուտինը։

ՌԴ նախագահի այս պնդումը նոր չէ, և «Փաստերը ստուգման հարթակը» նախկինում ևս անդրադարձել է դրան։ 

Ըստ Ուկրաինայի սահմանադրության, երկրի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով․ Զելենսկին նախագահ է ընտրվել 2019 թվականի մայիսին, և անցած 2024 թվականին պետք է կազմակերպվեին նախագահական ընտրություններ, որոնք տեղի չեն ունեցել։

Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից երկիր ռուսական ներխուժմամբ պայմանավորված ռազմական դրություն է գործում, որը երկարացվել է մինչև 2025 թվականի փետրվարի 7-ը։

Պուտինը շրջանցում է ռազմական դրության մասին Ուկրաինայի ներքին օրենսդրությունը, ինչը թույլ է տալիս ռազմական դրության պայմաններում չանցկացնել նախագահական ընտրություններ. օրենքի 19-րդ հոդվածը բացառում է ռազմական դրության ընթացքում որևէ՝ այդ թվում նաև նախագահական ընտրությունները։

Ըստ ուկրաինական սահմանադրության, Գերագույն Ռադայի նախագահին նախագահի լիազորությունները կարող են փոխանցվել մի քանի դեպքերում՝ նախագահի իմպիչմենտի, անաշխատունակության, հրաժարականի կամ մահվան դեպքերում։ Ընդ որում, Ռադան Ուկրաինայի նախագահի լիազորությունները կարող է կատարել մինչև նոր ընտրություններ, որոնք, ըստ նույն սահմանադրության, պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում։ 

Ուկրաինական օրենսդրությունը, սակայն, չի մասնավորեցնում, թե իրավական ինչ ընթացակարգեր են սահմանված ռազմական դրության պայմաններում նախագահի՝ վերոնշված որևէ դեպքով հեռացման պարագայում։

Այսպիսով, Պուտինի պնդումը, թե Զելենսկին ոչ լեգիտիմ նախագահ է, քանի որ երկրի սահմանադրությամբ նախատեսված 5-ամյա ժամկետը խախտել է՝ երկարաձգելով իր պաշտոնավարումը, չի համապատասխանում իրականությանը։

Նանե Մանասյան

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens