ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետը չի սխալվել․ հայտարարագրման համակարգում կլինեն նորամուծություններ

20:14, 3 Փտր, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» փետրվարի 3-ին «Կրթական խմբակների վճարը չի վերադարձվի․ Նիկոլ Փաշինյանը սխալ է ներկայացրել սոցիալական ծախսի մեխանիզմը» վերնագրով հրապարակման մեջ սխալ է ներկայացրել իրավիճակը։ Պատճառը հունվարի 31-ին մամուլի ասուլիսում վարչապետի ոչ լիարժեք հայտարարությունն էր։ Վարչապետը, պարզվում է, խոսել է հայտարարագրման համակարգում առաջիկայում սպասվող նորամուծությունների մասին։ Սակայն նրա խոսքում այդ մասին հիշատակում չկա, ինչն էլ մեզ մոտ որոշ տարընթերցում է առաջացրել։

Խոսքը հայտարարագրման համակարգում սոցիալական վճարի վերադարձի մասին է։ Եթե այս տարի 2024 թվականի համար ֆիզիկական անձը ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից միայն այն դեպքերում, երբ 2024 թվականի ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամի համար Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող՝ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունում կատարել է ուսման վճար։ 

Գործող կարգի համաձայն, կրթության գծով փոխհատուցումից անձը կարող է օգտվել, եթե կրթական ծախսերը կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Ուսման վճարի մասով կատարված ծախսերի համար պետք է ուսումնական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանման, եթե երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում նրա ծնողները կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ «եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ»։ 

Առաջարկվող փոփոխությամբ, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է իր ասուլիսից մեկ օր առաջ, կառավարության նիստում, ընդլայնվում է այս ցանկը և ներառվում են նաև արտադպրոցական ծառայությունները։

«Մենք հիմա նաև հետևյալն ենք անում, այս  որոշումները վերաբերվելու են ոչ միայն 2026 թվականին, այսինքն՝ 2025 թ. հայտարարագրի համար, այլև հիմա՝ առաջիկայում լրացվող հայտարարագրերին 2024 թվականի ծախսերի համար։ Մենք մտածում ենք, որ այդ սոցիալական կրեդիտների համակարգում պետք է ներառենք և կներառենք նաև արտադպրոցական ծառայությունները, մասնավորապես՝ երաժշտական դպրոցներ, նկարչական խմբակ, պարի խմբակ,  սպորտային խմբակներ և այլն»,- հունվարի 30–ին կառավարության նիստում ասել է վարչապետը։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը այս մասին չի հիշատակել ասուլիսում, թեպետ երկար խոսել է ներդրվող համակարգից, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե խոսում է արդեն գործող համակարգից։ Այդ հանգամանքն էլ տարընթերցման առիթ է հանդիսացել։ 

Հասմիկ Համբարձումյան

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens