ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բաքվի քարոզչական ռեսուրսը հայկական քաղաքացիական հրաձգարանը որպես ահաբեկիչների վարժական կենտրոն է ներկայացրել

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:32, 4 Փտր, 2025

Ադրբեջանական CBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում գործող ARM Tactical քաղաքացիական հրաձգարանի վերաբերյալ՝ պնդելով, թե այնտեղ «ահաբեկիչներ ու զինյալներ են վարժանքներ անցկացնում»։ 

Քարոզչական այս ռեսուրսը պնդել է, թե իբր կենտրոնի հրահանգիչների և վարժանքներին մասնակցողների ինքնությունը «խիստ գաղտնի է պահվում»՝ որպես դրա վկայություն օգտագործելով կենտրոնի սոցիալական մեդիայում մարքեթինգային նպատակներով արված տեսանյութում օգտագործված կադրերը, որոնցում մարզվողներն ու հրահանգիչները դիմակավորված են։ 

«Փաստերի ստուգման հարթակն» այցելել է ARM Tactical կենտրոն, նկարահանել տարածքն ու զրուցել կենտրոնի տնօրեն և ավագ հրահանգիչ Հրայր Ավետիսյանի հետ։ Նա ներկայացրել է կենտրոնի բաց ու թափանցիկ գործունեությունը՝ հերքելով ադրբեջանական քարոզչամեքենայի ստերը։  

Կենտրոնի գործունեությունը, ծառայությունների տեսակներն ու արժեքները ներկայացված են սոցիալական ցանցերում՝ Facebook-ում և  Instagram-ում։ 

Ահաբեկիչները 2-րդ արցախյան պատերազմում

Ռեպորտաժում պնդում է արվում, որ նախկինում Հայաստանը ևս նման «ահաբեկիչների» է պատրաստել, որոնք մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին։ Ադրբեջանական կողմը չունի որևէ փաստ ու ապացույց, որ հայկական զինված ուժերից բացի, ռազմական գործողություններին ներգրավված են եղել ահաբեկիչներ։ 

Նշենք, որ վարձկանների ներգրավումը միջազգային իրավունքի խախտում է 1990 թվականին ընդունված Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիայով։ 

Փաստերն ու միջազգային կառույցները, սակայն, հակառակն են պնդում․ Բաքուն է Թուրքիայի օգնությամբ պատերազմական գործողություններին ներգրավել վարձկան ահաբեկիչների։ 

Այս փաստը հաստատել են ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները, Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաև ԵԽ խորհրդարանական վեհաժողովը։ 

Ավելին, 44-օրյա պատերազմին մասնակցած երկու սիրիացի վարձկանները՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին, Հայաստանում դատվել են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով։ 

10,000 դասալիքի պնդումը

Քարոզչական ռեսուրսը նաև, առանց որևէ հստակ աղբյուրի հղման, պնդել է, թե պատերազմի ժամանակ հայկական կողմից մոտ 10,000 դասալիք է եղել։ FIP.am-ը նախկինում անդրադարձել է այս պնդմանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2023 թ․ ապրիլի 1-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում, զոհված զինծառայող Դավիթ Շահնազարյանի անվան խաղահրապարակի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, ապա 2 անգամ կրկնել, որ  44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։

Աննա Հակոբյանի այս հայտարարությունից օրեր առաջ նմանատիպ միտք էր հնչեցրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր բանակում չի եղել ոչ մի դասալիք։ Հայկական բանակում, վերջին տվյալներով, եղել է ոչ թե 10 հազար, այլ 11 հազար դասալիք»,- հայտարարել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Դատախազություն՝ խնդրելով տրամադրել պատերազմի օրերին դասալքության վերաբերյալ եղած տվյալները։ Համաձայն դրանց, դասալքության հոդվածով այդ պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակ ուներ 756 անձ, որոնցից միայն 64 անձի վերաբերյալ էր կայացվել դատական ակտ։ Փաստացի, 10,000 կամ 11 հազար դասալիքների վերաբերյալ պնդումն անհիմն է։ 

Նանե Մանասյան

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

17:09, 4 Օգս, 2026

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում...

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens