ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Հերթական deep fake-ը Թրամփի մասնակցությամբ․ նա չի սպառնացել Պուտինին ՌԴ-ից տարածքներ բռնակցել

Նանե Մանասյան Նանե Մանասյան
15:32, 10 Փտր, 2025

ՖԵՅՔ

Սոցիալական մեդիայի հայալեզու և ռուսալեզու տիրույթներում տարածվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեսանյութ, որում նա իբր պատմում է իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցի մասին։ 

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ։ Ես ասացի՝ Վլադիմի՛ր, սա (պատերազմը,-հեղ․) պետք է կանգնեցնել։ Նա համաձայնվեց, սակայն ասաց, որ ՌԴ շահերը պետք է առաջնահերթ լինեն, քանի որ նրանք սահմանադրությամբ ամրագրել են որոշ տարածքների (Ուկրաինայի արևելքում ՌԴ-ի բռնակցած տարածքներ,-հեղ․) կցումը իրենց։ Ես ասացի՝ Վլադիմի՛ր, լսի՛ր, դա անհեթեթություն է։ Ես Ջո Բայդենը չեմ։ Կա՛մ դու արդար գործարք կկնքես, կա՛մ մենք այնպես կանենք, որ ՌԴ որոշ տարածքներ կհայտնվեն Ուկրաինայի սահմանադրության մեջ։ Եվ հավատա, մարդկանց դա դուր կգա»,- ասվում է Թրամփին վերագրվող խոսքում։ 

pic.twitter.com/u90KjgNg15

— Newsfeed (@Newsfeed883920) February 9, 2025

Ավելի վաղ՝ փետրվարի 9-ին, Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում մի շարք մանրամասներ էր հայտնել իր և Պուտինի վերջին հեռախոսազրույցից։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահն ասել էր, որ իր կարծիքով Պուտինը մտահոգ է պատերազմում մարդկային կորուստների փաստով։ 

«Նա ցանկանում է, որ մարդիկ դադարեն զոհվել»,- ասել է Թրամփը՝ չհայտնելով  այլ մանրամասներ հեռախոսազրույցի մասին։ 

Թերթի հետ զրույցում Թրամփը գնահատականներ է տրվել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ՝ նշելով, որ եթե 2020 թվականին ինքն ընտրվեր ԱՄՆ նախագահ, պատերազմ չէր լինի։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ X սոցիալական մեդիայում տարածված՝ խնդրո առարկա տեսանյութը deep fake է և գեներացվել է արհեստական բանականության միջոցով․ մասնավորապես, FIP.am-ը տեսանյութը ներբեռնել է արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերի հայտնաբերման համար նախատեսված Attestiv հարթակ և պարզել, որ այն կեղծ է: 

Հարթակը վերլուծել է տեսանյութում Թրամփի շուրթերի, դիմագծերի շարժը, ձայնը ու եզրահանգել, որ այն, ամենայն հավանականությամբ, կեղծ է։ 

Ավելի վաղ էլ «Ամերիկայի ձայնը» Թրամփի մասնակցությամբ մեկ այլ deep fake էր բացահայտել․ ըստ հրապարակման, հունվարի 23-ին այն տարածել էր ուկրաինական BAZA տելեգրամյան ալիքը՝ պնդելով, թե Թրամփը Լիբիայի ու Իրաքի նախկին նախագահներ Մուամմար Քադաֆիի և Սադամ Հուսեյնի ճակատագրով էր սպառնացել Պուտինին։ 

Այսպիսով, Ուկրաինայում պատերազմը չկանգնեցնելու դիմաց ՌԴ-ից տարածքներ բռնակցելու մասին Թրամփին վերագրվող հայտարարությունները կեղծ են, իսկ տեսանյութը, որում ԱՄՆ նախագահը իբրև թե անում է վերոհիշյալ հայտարարությունները, գեներացված է ԱԲ-ի միջոցով։ 

Նանե Մանասյան 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

17:09, 4 Օգս, 2026

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում...

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens