ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչո՞ւ Արմեն Աշոտյանը կարող էր նամակագրություն ունենալ կալանավայրից, իսկ տնային կալանքի ժամանակ՝ ոչ

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
14:27, 6 Մրտ, 2025
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Հայաստանի գլխավոր դատախազությունը բացատրություն չունի, թե ինչու է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար տնային կալանքի պայմաններում նամակագրությունը արգելված, իսկ քրեակատարողական հիմնարկում կալանքի ժամանակ նա դրա իրավունքն ուներ։ 

Արմեն Աշոտյանը, հիշեցնենք, Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ միասին մեղադրվում է բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նրանք «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») են ձեռք բերել այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորում էր բուհի հոգաբարձուների խորհուրդը: Մեղադրանքն առաջադրվել է փողերի լվացում և հափշտակություն կազմակերպելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման դրդելու հոդվածներով։ Նախկին պաշտոնյան չի ընդունում մեղադրանքը։

Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսի 16-ին։ Նրա համար արգելված չէր նամակագրությունը և լրատվամիջոցներից մեկում նույնիսկ շարք ուներ․ նամակագրության միջոցով պատասխանում էր քաղաքացիների հարցերին։ Սակայն 2024 թ․ սեպտեմբերին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի գլխավորությամբ որոշեց փոխել խափանման միջոց կալանքը և կիրառել տնային կալանք ու 25 մլն դրամ գրավ։ 

«Դատարանը որոշում է կալանքը փոխել Արմեն Աշոտյանի նկատմամբ, համակցված կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, տնային կալանքի կրման վայրը՝ Կոտայքի մարզ, Ձորաղբյուր Շինարարների փողոցի հասցեում, Արմեն Աշոտյանին արգելել շփվել այլ անձանց հետ՝ բացի նշված հասցեում բնակվողների և ընտանիքի անդամների հետ, արգելել հաղորդակցությունը, նամակագրությունը, համակցված կիրառել գրավ՝ 25 միլիոն դրամ»,- նիստում հայտարարել էր դատավորը։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն և հետաքրքրվել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Արմեն Աշոտյանի նամակագրությունը կալանքի տակ գտնվելու ժամանակ արգելված չէր, իսկ հիմա, երբ նա տնային կալանքի տակ է, արգելված է։

Գլխավոր դատախազությունից, սակայն, պատշաճ բացատրություն չեն տվել։ Փոխարենը, FIP.am-ի հարցմանն ի պատասխան, ներկայացրել են Աշոտյանի կալանավորման ժամանակագրությունը, ընդգծել, որ նրան սկզբում կալանավորել են 3 ամիս ժամկետով, այնուհետև այդ ժամկետը երեք անգամ երեք ամսով երկարացրել են, և պատասխանի մի մեծ հատված տրամադրել խափանման միջոցի ընտրության հանգամանքներին։

«Վարույթն իրականացնող մարմինն է իրավասու անկաշկանդ կիրառել հենց այն խափանման միջոցը, որն իր համոզմամբ պիտանի և անհրաժեշտ է նախանշված նպատակներին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները և վարույթն իրականացնող մարմինն է իր իրավասության սահմաններում պարտավոր կայացնել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու որոշում, եթե խափանման միջոցի գործողության ընթացքում դրա իրավաչափության պայմանը վերացել կամ փոխվել է»,- նշվում է դատախազությունից ստացված պատասխանի մեջ։

Ըստ դատախազության, վարույթն իրականացնող մարմինը՝ այս դեպքում դատարանը, որոշել է՝ կալանքն է այն «պիտանի միջոցը, որը կարող է զսպել մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը»։ 

Մինչդեռ, որևէ կերպ իր պատասխանի մեջ Գլխավոր դատախազությունը չի հիմնավորում՝ ո՞րն է տրամաբանությունը կալանավայրից չարգելել անձի նամակագրությունը, իսկ տնային կալանքի պայմաններում՝ սահմանել արգելք։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս
Տեսանյութեր

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս

16:37, 28 Հկտ, 2026

Ավելի քան 112 հազար քաղաքացի դուրս է մնացել ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակներից։ Ինչո՞ւ: Մանրամասները՝ https://fip.am/52257

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել

13:25, 28 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի օգտահաշիվներից մեկն օրերս հրապարակած տեսանյութի միջոցով տարածում է տեղեկություն, թե Հայաստանում 1935 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens