ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Զգուշացե՛ք ֆինանսական խաբեությունից․ «Ամերիաբանկի» MyInvest-ի անունից կեղծ տեսանյութ է տարածվում

13:54, 10 Մրտ, 2025

Վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցով ռուսալեզու տեսանյութ է տարածվում «Ամերիաբանկի» MyInvest ներդրումային հարթակի մասին: Տեսանյութում օգտագործվել են հատվածներ 2023 թվականի փետրվարին Երևանի Ավան վարչական շրջանում «Ամերիաբանկի» մասնաճյուղի բացման կադրերից, ինչպես նաև MyInvest հարթակի լոգոն։ Տեսանյութի հերոսները նշում են, որ ներդրումներ են կատարել տարբեր չափերի գումարներով և արդյունքում ստացել ավելի մեծ շահույթ։

«Փաստերի ստուգման հարթակն» «Ամերիաբանկից» ճշտել է, թե արդյո՞ք տարածվող տեսանյութը առնչություն ունի բանկի հետ: «Ամերիաբանկը» հերքել է իր կապը տարածվող տեսանյութի հետ:

Ամերիաբանկից FIP.am-ին տեղեկացրել են, որ տարածվող տեսանյութը զեղծարարության օրինակ է, որի հետ «Ամերիաբանկը» չունի որևէ կապ, և այս երևույթի դեմ բանկը անընդհատ պայքարում է։ 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

«Մենք ձեռնարկում ենք համապատասխան քայլեր, և յուրաքանչյուր նման տեսանյութի հայտնաբերման դեպքում «Մետա» ընկերությանը ներկայացվում է բողոք, հիմնավորվում է դրա կեղծ բնույթը, ինչի արդյունքում տեսանյութը հեռացվում է հարթակից։ Սա մշտական աշխատանք է, որը մեր թիմն իրականացնում է գրեթե 24/7 ռեժիմով։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ընդգծենք, որ «Ամերիաբանկը» որևէ առնչություն չունի նման տեսանյութերի պատրաստման ու տարածման հետ»,- հայտնել են բանկից։

«Ամերիաբանկից» նաև տեղեկացրել են, որ պարբերաբար իրականացնում են սոցիալական ցանցերի մոնիթորինգ, որի արդյունքում հայտնաբերվում են նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված կեղծ հոլովակներ։ «Զեղծարարներն օգտագործում են տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների, վստահելի անձանց անունները, ձայնը, տեսանյութերը, առաջատար ընկերությունների լոգոները, կեղծում են կայքերը՝ փորձելով մարդկանց ուղղորդել ներդրումներ կատարելու գոյություն չունեցող հարթակներում՝ խոստանալով անիրական ու «երաշխավորված» եկամուտներ»։

Ամերիաբանկից տեղեկացնում են նաև, որ բանկը պարբերաբար ձեռնարկում է նախաձեռնություններ, որոնք ուղղված են  հաճախորդների ֆինանսական գրագիտության բարձրացմանը:

«Մենք վարում ենք բլոգ, որտեղ կան բազմաթիվ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել ֆինանսական գրագիտությունը՝ ներկայացնելով, օրինակ, անվտանգ ներդրումներ կատարելու և օնլայն գնումներ կատարելու խորհուրդներ։ Կայքում ունենք ֆինանսական անվտանգության վերաբերյալ հատուկ էջ։ Սոցցանցերի մեր էջերում պարբերաբար հանդես ենք գալիս զգուշացնող հրապարակումներով (1,2,3,4) զեղծարարներից պաշտպանվելու համար ու տալիս ենք անվտանգության խորհուրդներ՝ հորդորելով վստահել միայն «Ամերիաբանկի» կայքում և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում տարածվող տեղեկությանը, իսկ այլ հարթակներում հայտնված տեղեկատվության իսկությունը ճշտել պաշտոնական աղբյուրներից»,- նշել են բանկից։

MyInvest-ը, նկատենք, MyAmeria բջջային հավելվածում գործարկվել է 2022 թվականի աշնանը։ Այս հարթակի միջոցով միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաների և 20,000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսերի ու պարտատոմսերի հասանելիություն է ապահովվում։ Հարթակում հասանելի են նաև հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում`  եվրապարտատոմսեր։ 

MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնելու և խնայողության այլընտրանքային տարբերակներ բացահայտելու, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցված է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետևել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաև ցանկացած պահի հետևել կնքված գործարքների/պորտֆելի փոփոխություններին։ 

Այսպիսով, տարածվող տեսանյութը կեղծ է և ոչ մի կապ չունի «Ամերիաբանկի» հետ: Տեսանյութը խաբեության փորձ է, որի նպատակն է մոլորեցնել օգտատերերին՝ օգտագործելով «Ամերիաբանկի» բրենդային տարրերը։

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens