ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չէ․ շենքերի տանիքներով զբաղվում են և՛ համատիրությունը, և՛ ՏԻՄ-ը

15:09, 17 Մրտ, 2025

Կառավարության մարտի 13-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շենքերի տանիքների վերանորոգմամբ զբաղվելը տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթ է:

«Մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում այս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել, դա մաքուր ՏԻՄ ֆունկցիա է, իսկ ՏԻՄ-ը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե», — նշել է Փաշինյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքները և պարզել, որ շենքերի ընդհանուր տարածքների, այդ թվում՝ տանիքների վերանորոգումը համայնքային պատասխանատվության շրջանակում է, եթե դա վերաբերում է համայնքային սեփականությանը կամ ենթակառուցվածքներին։  Այսինքն շենքերի տանիքների վերանորոգման հարցը բազմաշերտ է և կախված է շենքի կառավարման ձևից։

Ի՞նչ են ասում օրենքները

Այսպես, տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը:

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Համայնքի ղեկավարը նաև նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովները, աջակցում է դրանց անցկացմանը։ 

Նաև ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան. կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից. համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը:

Բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքով բնակիչներին բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Նույն օրենքով, շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (պարտադիր նորմեր), որոնց չիրականացնելու դեպքում կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:

Գույքի կառավարման համար շինության սեփականատերերը, այսինքն՝ բնակիչները, կարող են ընտրել շենքի կառավարման մարմին: Շինությունների սեփականատերերն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմնի ձևը: 

Ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը կարող է իրականացվել հետևյալ ձևերով` շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի համատիրության միջոցով, լիազորագրային կառավարչի (ներկայացուցչության) միջոցով, հավատարմագրային կառավարչի միջոցով: 

Շենքի կառավարման մարմինը, օրենքով նախատեսված այլ իրավասությունների հետ մեկտեղ, նաև շինության սեփականատերերից կամ բնակիչներից գանձում է պարտադիր վճարները և սահմանված կարգով որոշված այլ վճարներ, դիմում է դատարան` շինության սեփականատերերի կողմից չվճարված վճարների բռնագանձման համար, շինության սեփականատերերի անունից առաջարկություններ է ներկայացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ` նրանց կողմից իրենց շենքի և հարակից տարածքների բարեկարգման հարցերով և այլն։

Այնտեղ, որտեղ համատիրությունը թերանում է, օգնության է գալիս տեղական ինքնակառավարման մարմինը: Շենքերը, որոնցում չեն ձևավորվել կառավարման մարմիններ կառավարվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Այսպիսով, տանիքը համարվում է ընդհանուր գույք, այսինքն՝ այն պատկանում է բոլոր բնակիչներին։ Համատիրությունը կամ այլ կառավարման մարմին պարտավոր է կազմակերպել տանիքի վերանորոգումը՝ բնակիչներից գանձելով համապատասխան վճարներ։ Եթե համատիրությունը չի կատարում իր գործառույթները, բնակիչները կարող են դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին։

Համատիրության ստեղծումն ու պարտականությունները

«Համատիրության մասին» օրենքի համաձայն, համատիրության գործունեության հիմնական նպատակներն են` օրենքով սահմանված կարգով իրականացնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը, օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել և պաշտպանել շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական և այլ իրավասու մարմիններում, իրականացնել այլ խնդիրներ:

Համատիրությունն ստեղծվում է հիմնադրման միջոցով: Հիմնադիր կարող են հանդիսանալ քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքները: Համատիրությունը կարող է ստեղծվել մեկ կամ մի քանի բազմաբնակարան շենքերում: Բազմաբնակարան շենքերում համատիրությունը կարող է ստեղծվել յուրաքանչյուր շենքում առնվազն ընդհանուր բաժնային սեփականության մեջ 50 և ավելի տոկոս բաժին ունեցող շինությունների սեփականատերերի անդամությամբ:

Ընդհանուր ժողովը համատիրության կառավարման բարձրագույն մարմինն է, որում համատիրության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Համատիրությունն ունի նաև նախագահ և վերստուգիչ հանձնաժողով, կարող է ունենալ վարչություն և կառավարիչ: Նրանց ընտրում և լիազորությունները դադարեցնում է ընդհանուր ժողովը: 

Համատիրության միջոցները գոյանում են` համատիրության անդամների և շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումներից և այլ վճարումներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե շենքերի տանիքների վերանորոգումը տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է, միանշանակ չէ, քանի որ տանիքը համարվում է ընդհանոր գույք և եթե շենքը ունի համատիրություն կամ կառավարման այլ մարմին ապա տանիքի վերանորոգումը այդ կառավարման մարմինների պարտականությունն է, եթե չունի ապա վերանորոգումն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինը:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens