ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փոխկապակցված անձինք և 50 մլն դրամանոց բարձրախոսը․ Արթիկի համայնքապետարանի գնումների մութ կողմը

13:22, 28 Մրտ, 2025

Փանիկ գյուղի մշակույթի տան համար գույքի գնման գործընթացը Արթիկի համայնքապետարանում առանց խախտումների չի անցել․ մրցույթի մասնակիցները միմյանց փոխկապակցված անձինք են, իսկ կնքված պայմանագրերը արդեն մրցույթից հետո փոփոխվել են։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2023 թվականի նոյեմբերին Արթիկի համայնքապետարանում հայտարարված Փանիկ գյուղի մշակույթի տան համար գույքի ձեռքբերման մրցույթի գործընթացը, դրա մասնակիցներին ու բացահայտել կասկածելի վարքագիծ: Հայտարարված աճուրդի տարբեր լոտերում հաղթել էր չորս մասնակից՝ «2լեյկս Ռեզորտ» ՍՊԸ-ն, «Մուշ Կնյազյան», «Վահրամ Կարապետյան» և «Կիմա Խաչատրյան» ԱՁ-երը: 

Գնման այս գործընթացն ուսումնասիրելիս նկատեցինք հետաքրքիր օրինաչափություն։ Օրինակ՝ վարագույրներ ձեռք բերելու համար մասնակիցներից «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ն առաջարկել է 50 միլիոն դրամ, իսկ «Մուշ Կնյազյան» ԱՁ-ի առաջարկը վարագույրներ մատակարարելու համար կազմել է ընդամենը 800 հազար դրամ։ Հաջորդ մի քանի չափաբաժիններում այս երկու մասնակիցների վարքը նույնությամբ կրկնվում է: 

Արտապատկերում՝ աճուրդում մասնակիցների ներկայացրած գնառաջարկների մի մասը:

Հատկանշական է, որ այն չափաբաժինները, որտեղ եղել են այլ մասնակիցներ ևս՝ «Կիմա Խաչատրյան» ու «Մուշ Կնյազյան» ԱՁ–երը աճուրդում ներկայացրել են բավականին մրցունակ և էժան գին։ Այսինքն՝ այլ մասնակցի ներկայությունը դրդել է այս երկու մատակարարներին իրական մրցակցություն ապահովել։

Ստացվում է՝ գնման այն չափաբաժիններում, որտեղ միայն «Մուշ Կնյազյան» և «Կիմա Խաչատրյան» ԱՁ-երն են մասնակցել, մրցակցություն, որպես այդպիսին, չի եղել, իսկ երբ մասնակիցները մի քանիսն են եղել, նրանց կողմից առաջարկվել է մրցակցային գին։

Ովքե՞ր են աճուրդի այս մասնակիցները

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ «Կիմա Խաչատրյան» ու «Մուշ Կնյազյան» ԱՁ-երը գրանցված են միևնույն հասցեում՝ Կոտայքի մարզ, գյուղ Զովունի։

Արտապատկերը՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից

Գնումների մասին օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, արգելվում է փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը միևնույն գնման գործընթացին։ Հավանաբար սա է պատճառը, որ «Մուշ Կնյազյան» ԱՁ-ն մրցութային հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերում որպես հասցե նշել է ոչ թե այն հասցեն, որտեղ գրանցված են «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ի հետ, այլ Գեղարքունիքի մարզ, գ. Աստղաձոր 24փ, տ 1 հասցեն։

Մուշ Կնյազյանի տվյալներում նշված հեռախոսահամարին Fip.am–ի զանգերին պատասխանած անձը հաստատեց, որ Մուշ Կնյազյանը և Կիմա Խաչատրյանը ամուսիններ են, իսկ Աստղաձորում նշված հասցեն իրենց գործունեության հասցեն է։ Մեր հարցին, թե տեղյակ են արդյոք, որ միևնույն մրցույթին փոխկապակցված անձինք իրավունք չունեն մասնակցելու, մեր զանգին պատասխանած անձը վստահեցրեց, որ «ամուսինները մասնակցել են մրցույթին տարբեր չափաբաժիններում և խախտումներ թույլ չեն տալիս»։

50 մլն դրամանոց բարձրախոսը և 1,7 մլն դրամանոց աթոռակները

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս․ չափաբաժիններից մեկի՝ խոսափողների ձեռքբերման համար մասնակիցները դարձյալ «Մուշ Կնյազյան» և «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ներն են։ Վերջինները խոսափողների համար առաջարկել են աստղաբաշխական թվեր՝ 70 և 50 մլն դրամ։ Մրցույթում հաղթել է «Կիմա Խաչատրյան» ԱՁ–ի առաջարկած «ամենացածր» գինը՝ 50 մլն դրամ։

Արտապատկերում՝ աճուրդում մասնակիցների ներկայացրած գնառաջարկները

Համեմատության համար նշենք, որ մյուս 3  չափաբաժիններով, որոնցում «Կիմա Խաչատրյանը» հաղթող է ճանաչվել՝ պայմանագրի ընդհանուր գումարը կազմել էր ընդամենը 1 մլն 622 հազար դրամ։

Արդյունքում, 2024 թվականի հունվարի 9-ին Արթիկի համայնքապետարանը «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ի հետ կնքել է 61,6 մլն դրամի պայմանագիր, որը ստորագրվել էր համայնքի ղեկավարի կողմից (50 մլն դրամով մատակարարվելիք ապրանքի գնին ավելացել է նաև 20% ԱԱՀ, ինչի արդյունքում չափաբաժնի գինը դարձել էր 60 մլն դրամ–հեղ․)։

Արտապատկերումը՝  «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ի և Արթիկի համայնքապետի միջև կնքած պայմանագրից։

Նույն խնդիրը երևում է այլ չափաբաժնում, այլ մասնակցի մոտ։ Մանրամասներին չտրվելու համար պետք է նշել, որ իրավիճակը տեղի է ունեցել 2Լեյկս Ռեզորթ ՍՊԸ-ի հետ։ Այստեղ աթոռակների համար առաջարկել է 1,457,770 դրամ՝ նշված 330 հազարի փոխարեն և հետագայում ավելացված արժեքի հարկը հաշվի առնելով կնքվել է ընդհանուր արժեքով 2,860,008 դրամ արժեցող պայմանագիր։

Արթիկի համայնքապետարանը սրբագրում է սխալները

Մրցույթը կայանալուց ու պայմանագիրը կնքելուց գրեթե 4 ամիս անց՝ մայիսի 23-ին, կողմերի համաձայնությամբ պայմանագրերի մեջ փոփոխություններ են կատարվում: Մասնավորապես, փոփոխվում է մատակարարվող ապրանքների ցանկը։

Հեռացվում են 60 մլն դրամ արժեցած բարձրախոսն ու ևս մեկ ապրանք, որը նույնպես ստացել էր բարձր գնառաջարկ, «2Լեյկս Ռեզորտ» ՍՊԸ-ի պայմանագրից հեռացվում է 1,7 մլն արժողությամբ աթոռակները և ևս մեկ ապրանք՝ նույն սկզբունքով։ Արդյունքում «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը 61,6 մլն դրամից նվազում է՝ դառնալով 1 մլն 119 հազար դրամ, իսկ «2Լեյկս Ռեզորտ» ՍՊԸ-ի արժեքը՝ 2,860,008-ից դառնում է  659,260 դրամ:

Արտապատկերումը՝ «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ի մատակարարած ապրանքների վերջնահաշվարկից։
Արտապատկերումը՝ «2Լեյկս Ռեզորտ» ՍՊԸ-ի մատակարարած ապրանքների վերջնահաշվարկից։

Աճուրդում ներկայացված չափաբաժինների մեծ մասի հաղթող «Մուշ Կնյազյան» ԱՁ-ի հետ ևս Արթիկի համայնքապետարանը պայմանագիրը կնքել է նույն օրը, ինչ «Կիմա Խաչատրյանի» հետ՝ հունվարի 9-ին:

Հատկանշական է, որ թեև մինչ այդ՝ նոյեմբերին հայտարարված էլեկտրոնային աճուրդի 25 չափաբաժիններից 24-ում հաղթողները հայտնի էին, այդուհանդերձ, դեկտեմբերին Արթիկի համայնքապետարանը նոր մրցույթ է հայտարարում։ 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Այս անգամ մրցույթում ներառվում է 5 ապրանք, որոնցից 4-ը ընդգրկված էին եղել նաև նախկին մրցույթում մատակարարվելիք ապրանքների ցանկում։ Այսինքն՝ համայնքապետարանը այս ապրանքների գծով արդեն իսկ ուներ հաղթած մասնակիցներ, սակայն սա «չի խոչընդոտել» Արթիկի համայնքապետարանին  կրկին  դնել մրցույթի։

Արտապատկերումը՝  հայտարարված երկրորդ աճուրդի տեխնիկական բնութագրից։

Այս չափաբաժիններից 4-ում հաղթող մասնակից է դառնում մեզ արդեն հայտնի «Մուշ Կնյազյան» ԱՁ-ն, որի հետ էլ առաջին պայմանագրի կնքումից 8 օր անց՝ հունվարի 17-ին կնքվում է  ապրանքների մատակարարման նոր պայմանագիր։ Այսինքն, ստացվում է, որ հունվարի 17-ի դրությամբ միևնույն ապրանքների համար Արթիկի համայնքապետարանը տարբեր անձանց հետ ունի կնքված երկու պայմանագիր, հետևաբար նաև մի քանի մատակարար՝ «Մուշ Կնյազյան», «Կիմա Խաչատրյան» և «2լեյկս Ռեզորտ» ՍՊԸ։

Պայմանագրերի կնքումից 4 ամիս անց՝ մայիսի 23-ին, համաձայնագրերի միջոցով Արթիկի համայնքապետարանը փոփոխում է առաջին մրցույթի հաղթողներից «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ի ու «2Լեյկս Ռեզորտ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրերը, որով մատակարարվող ապրանքների ցանկից հեռացվում են մեր վերը հիշատակված 4 չափաբաժինները։

«Փաստերի ստուգման հարթակին» Արթիկի համայնքապետարանի Ֆինանսատնտեսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից փոխանցել են, որ «Կիմա Խաչատրյան» ԱՁ-ի հետ պայմանագիրը փոխվել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենալու հիմքով։ Ինչպե՞ս է հնարավոր 60 մլն դրամով բարձրախոս գնել։ Ըստ համայնքապետարանի ներկայացուցչի, էլեկտրոնային աճուրդի ծրագրում նախահաշվային գին չի սահմանվել, ինչը թույլ է տվել 50 մլն դրամ մուտքագրել։ 

Ինչ վերաբերում է Խաչատրյան-Կնյազյան զույգի մասնակցությանը, Արթիկի համայնքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ մրցույթային հանձնաժողովը մասնակիցների փոխկապակցվածություն ստուգում է միայն խոշոր գնումների դեպքում և քանի որ այս գնումը փոքր էր ու պետք էր շտապ անցկացնել՝ մանրամասն ստուգում չի իրականացվել։

Համայնքապետարանում շտապել են, քանի որ ծրագրվել է վարչապետի այցը և նոր կառուցված մշակույթի տան բացումը։ Սակայն այդ այցելությունն ու պաշտոնական բացումն այդպես էլ չի կայացել։ Իսկ վարչապետը 2024-ի վերջին բավարարվել է իր ֆեյսբուքյան էջում արդեն գործող մշակույթի տնից տեսանյութ հրապարակելով ու գրելով՝ «ինչպես խոստացել էի․ Շիրակի մարզի Փանիկի մշակույթի տունը հիմնանորոգված է»։

Այսպիսով, Արթիկի համայնքապետարանի կազմակերպած աճուրդում Fip.am–ը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ Նախ՝ մասնակիցներից առնվազն երկուսը միմյանց փոխկապակցված են, որոնցից մեկը մրցութային հաձնաժողովին ներկայացրել է հասցեի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն։ Բացի այդ, մրցույթի մասնակիցը չափաբաժիններից մեկով հաղթող է ճանաչվում ոչ իրատեսական բարձր գնային առաջարկով, իսկ պատվիրատուն, այս դեպքում Արթիկի համայնքապետարանը,  կնքում է պայմանագիրը, որը փոփոխության է ենթարկվում միայն 4 ամիս անց։

Պարզել ենք նաև, որ առաջին մրցույթից մի քանի օր անց հայտարարվում է նոր մրցույթ, որտեղ չափաբաժինների մեջ տեղ են գտնում այնպիսի ապրանքներ, որոնք արդեն իսկ նախորդ մրցույթի արդյունքներով հաղթած մատակարարներ ունեն։ Արդյունքում, Արթիկի համայնքապետարանը միևնույն ապրանքները մատակարարելու համար միաժամանակ պայմանագրեր է կնքել մի քանի մասնակիցների հետ, հետագայում մի քանիսը համաձայնագրերով հրաժարվում են իրենց հաղթած չափաբաժիններից՝ հօգուտ մյուս մասնակցի։

Եվ քանի որ այս մասնակիցներից ոչ մեկը բողոք չի ներկայացրել իր հաղթած չափաբաժինները իրենից «խլելու» համար՝ սա հիմք է տալիս ասելու, որ Արթիկի համայնքապետարանը գնումները կազմակերպում է օրենքի խախտումներով, հակամրցակցային պայմաններում։ 

Արեն Նահապետյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens