ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«ՀՀ-ն ամենաանվտանգ երկրներից է»․ պետական կառույցները հերթական անգամ վկայակոչել են սիրողական վարկանիշը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
13:14, 1 Ապր, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է  ՆԱՄԲԵՈ (NUMBEO) համաշխարհային տվյալների բազայի վարկանիշը, համաձայն որի՝ 2025 թվականին Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը աշխարհի ամենաապահով երկրների ցանկում։

Վարկանիշում Հայաստանն իսկապես հայտնվել է աշխարհի ամենաապահով երկրների տասնյակում՝ հանցավորության մակարդակի՝ 22․1 և ապահովության մակարդակի 77․9 միավորով։

Արտապատկերումը՝ NUMBEO համաշխարհային տվյալների բազայի վարկանիշից։

Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանում առաջին գերատեսչությունը չէ, որ հղում  անելով այս վարկանիշին՝ պնդում է, թե Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրների տասնյակում է։ 

Նախկինում այս տվյալները վկայակոչել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ՀՀ վարչապետի աշխատակազմը և այլն։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պաշտոնյաների ու գերատեսչությունների համապատասխան հրապարակումներին նախկինում անդրադարձել է․ մասնավորապես, պարզել էինք, որ NUMBEO-ն սերբական առցանց տվյալների շտեմարան է, որը չունի վստահելի հարթակի համբավ, իսկ դրա վարկանիշները կազմվում են սիրողական, ոչ պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ․ դրանք հիմնված չեն վիճակագրական ճշգրիտ տվյալների կամ ծանրակշիռ փորձագիտական վերլուծությունների վրա: 

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

FIP.am-ը պարզել էր, որ NUMBEO-ի ցուցանիշները կազմվում են օգտատերերի աջակցությամբ և նրանց անանուն առաջարկությունների հիման վրա: 

Երևանը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում. Չախոյանը ոչ արժանահավատ վարկանիշ է մեջբերում

Մեթոդաբանության մեջ հստակ նշվում է, որ բաժնի տվյալները ստացվել են կայքի այցելուների կողմից անցկացված հարցումներից։  

«Կարևոր է նշել, որ NUMBEO-ի կողմից տրամադրվող հանցավորության ինդեքսը հիմնված է օգտատերերի կողմից տրամադրված տվյալների և ընկալումների վրա, որոնք կարող են տարբերվել պաշտոնական պետական վիճակագրությունից։ Ինդեքսը ծառայում է որպես համեմատական գործիք՝ տարբեր քաղաքների կամ երկրների հարաբերական անվտանգության գնահատման համար՝ օգնելով մարդկանց կայացնել տեղեկացված որոշումներ և հասկանալ հանցավորության իրավիճակը կոնկրետ վայրերում»,- նշվում է մեթոդաբանության մեջ։

Նույն հարթակը ավելի վաղ էլ մեր տարածաշրջանում միջին աշխատավարձերի ոչ ճշգրիտ տվյալներ էր հրապարակել, որոնք ևս հայտնվել էին հայաստանյան տեղեկատվական տիրույթում․ FIP.am-ը պարզել էր, որ դրանք ևս ոչ ճշգրիտ ցուցանիշներ են։ 

Այսպիսով, պետական գերատեսչությունները մի քանի տարի անընդմեջ պնդում են, թե Հայաստանն աշխարհում բարձր դիրք է զբաղեցնում ամենաանվտանգ երկրների շարքում՝ հղում անելով ոչ պատշաճ ու սիրողական մեթոդաբանությամբ, այսինքն՝ կայքի այցելուների հայեցողությամբ կազմվող վարկանիշի վրա։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens