ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կանադայի ԱԳ նախարարը ԼՂ հակամարտության մասին գրառում չի արել․ լրատվամիջոցները սխալ են ներկայացրել նրա հայտարարությունը

15:23, 3 Ապր, 2025

ՍԽԱԼ

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին են վերագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծված չլինելու վերաբերյալ գրառում։ 

Մասնավորապես, մի շարք ԶԼՄ-ներ (24news.am, «Հայկական ժամանակ», «Oragirnews» և այլն) պնդել են, թե Կանադայի ԱԳ նախարարը գրել է հետևյալը․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված։ Կանադայի կոչը վճռորոշ նշանակություն ունի այս հարցի` համաշխարհային օրակարգում առաջնային մնալու համար: Հելսինկյան սկզբունքներով առաջնորդվող իրական բանակցությունների միջոցով, ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը, պետք է հասնել հիմնական լուծման»։ 

Արտապատկերումները՝ «Հայկական ժամանակից» և 24news.am-ից։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կանադայի արտաքին գերատեսչության կայքը և նախարարի սոցիալական մեդիառեսուրսները՝ պարզելու, թե արդյո՞ք Ջոլին նման գրառում է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Ի՞նչ գրառում է արել Կանադայի ԱԳ նախարարը

Ապրիլի 2-ին՝ Ապրիլյան 4-օրյա պատերազմի տարելիցին, Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին սոցիալական մեդիայի իր էջերում՝ X-ում և Instagram-ում, հրապարակում է արել՝ ոգեկոչելով պատերազմի զոհերի հիշատակը։ 

pic.twitter.com/iy7wES3VrS

— Mélanie Joly (@melaniejoly) April 2, 2025

«Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի Ապրիլյան 4-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում Կանադայի նվիրվածությունը խաղաղությանը և երկխոսությանը։ Տևական լուծումը կարող է ձեռք բերվել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի միջոցով»,- մասնավորապես․ գրել է Կանադայի ԱԳ նախարարը։ 

FIP.am-ը, ուսումնասիրելով Կանադայի ԱԳ նախարարության կայքը, պարզել է, որ վերջին հայտարարությունը, որում այդ երկիրը պաշտոնապես անդրադարձել է բուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, եղել է 2024 թվականի սեպտեմբերի 22-ին, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման տարելիցին։  

Արտապատկերումը՝ Կանադայի ԱԳ նախարարության կայքից։ 

Փաստացի, Ջոլին հայաստանյան որոշ ԶԼՄ-ների կողմից իրեն վերագրվող գրառումը չի արել։ 

Կանադայի Հայ Դատի գրասենյակի գրառումը վերագրվել է Ջոլիին

Կանադայի ԱԳ նախարար Ջոլիի՝ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը ոգեկոչող գրառումից որոշ ժամանակ անց այն իր ֆեյսբուքյան էջում կիսել է Կանադայի Հայ դատի գրասենյակը՝ գրելով իր մեկնաբանությունը։ 

«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությունը մնում է չլուծված, և Կանադայի կոչը՝ միջազգային իրավունքի վրա հիմնված կայուն լուծման հասնելու վերաբերյալ, վճռորոշ նշանակություն ունի հարցը համաշխարհային օրակարգում պահելու գործում։ Կայուն լուծումը պետք է ձեռք բերվի անկեղծ բանակցությունների միջոցով՝ առաջնորդվելով Հելսինկյան սկզբունքներով, ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը»,- գրել է գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում։

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Փաստացի, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ Հայ Դատի գրասենյակի մեկնաբանությունը վերագրել են Կանադայի ԱԳ նախարարին։ Մինչդեռ նա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջերս որևէ հայտարարություն չի արել․ հակամարտության վերաբերյալ նրա վերջին անդրադարձը եղել է 2024 թվականի սեպտեմբերին։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens