ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Աննա Հակոբյանի մասին կեղծ լուր․ նորաստեղծ EUleaks.eu կայքի ու սոցմեդիայի համակարգված աշխատանքը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:19, 18 Օգս, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Հայաստանյան տեղեկատվական տիրույթում EUleaks.eu կայքին հղումով տարածվում էր օգոստոսի 13-ին հրապարակված լուր, ըստ որի՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել` վատնելով 3.4 մլն դոլար քաղցկեղով տառապող երեխաների աջակցության «City of smile/Ժպիտների քաղաքը» հիմնադրամի միջոցներից»։ 

Արտապատկերումը՝ կայքից։

Հիշեցնենք, որ Հակոբյանն այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել 2018-2020 թվականներին։ Նրանից հետո այդ պաշտոնը ստանձնել է՝ այդ պահին դեռևս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: 

Ուշագրավ է, որ տեղեկությունը չեն արտատպել հայաստանյան խոշոր լրատվամիջոցները․ այն հայալեզու տեղեկատվական տիրույթում տարածվել է մի շարք ֆեյսբուքյան օգտատերերի միջոցով։ 

Հետաքննություն՝ առանց փաստերի, հղումներ՝ չարված հայտարարություններին

Հատկանշական է, որ հրապարակման մեջ Աննա Հակոբյանին վերագրվող՝ հիմնադրամի միջոցները վատնելու վերաբերյալ որևէ ապացույց, փաստ չկար։ 

Միևնույն ժամանակ, հղում էր արվում «Հինգ իրավապաշտպան» նախաձեռնության փաստաբաններից մեկին՝ Սերգեյ Հարությունյանին, որը, ըստ հրապարակման, հայտարարել է, թե Հակոբյանից հետո հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձած Բագրատ Գալստանյանը «բացահայտել է Հակոբյանի կոռուպցիոն սխեման»։ 

«Վերջերս իրականացված աուդիտը ցույց է տվել, որ 2018-ից մինչև 2025 թվականը Աննա Հակոբյանը հիմնադրամից ավելի քան 3.4 միլիոն ԱՄՆ դոլար է դուրս բերել միջնորդ կազմակերպությունների միջոցով՝ զրկելով հարյուրավոր հիվանդ երեխաներին կյանք փրկող բժշկական օգնությունից»,- ըստ հրապարակման՝ ասել է փաստաբան Հարությունյանը։ 

Սակայն, նույն նախաձեռնությունից Արսեն Բաբայանը, այս լուրը կիսած ֆեյսբուքյան օգտատերերից մեկի համապատասխան հրապարակման մեկնաբանությունների դաշտում, նշել է, որ Սերգեյ Հարությունյանը նման հայտարարություն չի արել: 

«Փաստաբան, Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը այդ հիմնադրամին վերաբերող եւ հոդվածում նշված հայտարարությունը երբեք չի արել», — գրել է Բաբայանը:

Արտապատկերումը՝ համապատասխան ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունների դաշտից։

Կայքը և հեղինակը

EUleaks.eu կայքում հրապարակված այս լուրի հեղինակ է ներկայացված Խամես Կրիդոնը։ 

Արտապատկերումը՝ կայքից։

FIP.am-ը պարզել է, սակայն, որ Կրիդոնը միջազգային France 24 լրատվամիջոցի հեղինակներից է և որևէ կապ չունի նշված կայքի հետ։ 

«Նա իռլանդացի լրագրող և հաղորդավար է՝ իրավագիտության և միջազգային հարաբերությունների կրթությամբ, որն ավելի քան տասը տարի բնակվում է Փարիզում։ Նրա առանձնահատուկ հետաքրքրությունները սոցիալական մեդիան, տեխնոլոգիաները և դրանց սոցիալական ու քաղաքական հետևանքներն են»,- ասվում է լրագրողի France 24-ում ներկայացված կենսագրականում։ 

Արտապատկերումը՝ France 24-ից։

Հատկանշական է, որ կայքի բոլոր մյուս հրապարակումների հեղինակներ են ներկայացվում նաև այլ հեղինակավոր լրագրողներ, որոնք աշխատում են միջազգային խոշոր լրատվամիջոցներում․ օրինակ՝ Գավին Լին՝ BBC-ից, Քեյթ Մուդին, Մարք Օուենը՝ France 24-ից և այլն։ Սակայն վերջիններս ևս կապ չունեն այս աղբյուրի հետ։ 

FIP.am-ը պարզել է նաև, որ կայքը ստեղծվել է բոլորովին վերջերս՝ Հակոբյանի վերաբերյալ լուրը հրապարակելուց օրեր առաջ։ Համաձայն WHOIS հարթակի, որը տրամադրում է կայքերի հասցեների (դոմեյն) տվյալների վերլուծություն, կայքը ստեղծվել է 2025 թվականի օգոստոսի 11-ին։ 

Արտապատկերումը՝ WHOIS հարթակից։

Դոմեյնը գրանցվել է TLD Registrar Solutions Ltd-ի կողմից․ այն Մեծ Բրիտանիայում գրանցված 2011 թվականից գործող կազմակերպություն է, որը մասնավոր ընկերություններին և անձանց դոմեյների գրանցման ծառայություններ է մատուցում։ 

Լուրը համակարգված ձևով տարածել են ռուսամետ օգտատերեր 

FIP.am-ի մշտադիտարկումը ցույց տվեց, որ լուրը համակարգված ձևով տարածվել է X-ի Facebook-ի,  Instagram-ի օտարալեզու օգտահաշիվների կողմից, որոնք զբաղվում են հիմնականում ռուսամետ քարոզչական տեղեկությունների ու գրառումների տարածմամբ։ 

Հակոբյանին վերագրվող լուրի՝ սոցիալական մեդիայում օտարալեզու տիրույթում տարածումը ցույց է տալիս, որ այդ օգտատերերը գործել են համակարգված․ EUleaks․eu-ի հրապարակման հիման վրա ստեղծել ու տարածել են տեսանյութ (1, 2, 3, 4)։ 

View this post on Instagram

A post shared by Edgar Méndez Elizondo (@emendezelizondo)

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens