ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի մանիպուլյացիան

18:44, 26 Հնվ, 2017

2017թ. հունվարի 24-ին Մոսկվայում կայացած հանդիպման շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարեցին նաև Հայաստանի ԵԱՏՄ-ում գրանցած հաջողություններին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մասնավորապես նշեց, որ ‹‹չնայած համաշխարհային տնտեսական կոնյուկտուրային, էներգակիրների գների փոփոխությանը և մի շարք այլ տնտեսական գործոնների՝ Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 2016թ. ընթացքում աճել է մոտ  70 տոկոսով››: Ըստ Մեդվեդևի՝ ԵԱՏՄ անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա՝ հնարավոր դարձնելով արտահանման այդպիսի կտրուկ աճը:    ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ այն եզակի ցուցանիշներից է, որի ուղղությամբ միության շրջանակներում առաջընթաց է գրանցվել, ուստի այն նաև շարունակաբար մատնանշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից փաստելու  համար այն տեսակետը, որ ԵԱՏՄ-ն դրական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա: Բայց և այնպես, 2,2% տնտեսական աճ ակնկալող տնտեսական համակարգից  արտահանման շուրջ 70% ավելացումը նվազագույնը տարօրինակ է:

Դեռևս 2016թ. արտահանման ավելացման պատճառների վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ են հրատարակվել: Նախ և առաջ,  արտահանման 70%  աճ գրանցվել է 2015թ. կտրուկ կրճատման ֆոնին: Բանը նրանում է, որ 2015թ. ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը 2014թ. 324,6 մլն դոլարից  նվազել է մինչև 256,2 մլն դոլար՝ նվազելով մոտ 70 միլիոն դոլարով, ուստի 2014թ. համեմատությամբ 2016թ. դեպի ԵԱՏՄ արտահանումը աճել է ընդամենը 18%-ով:

Սակայն անգամ այս 18% աճը չի կարելի պայմանավորել ԵԱՏՄ ունեցած դրական տնտեսական ազդեցությամբ: Արտահանման ապրանքային կառուցվածքի ուսումնասիրությունները փաստում են, որ արտահանման աճ տեղի է ունեցել այնպիսի ապրանքատեսակների հաշվին, որոնց գծով Հայաստանն ինքը հանդիսանում է ներմուծող երկիր: Մասնավորապես, 2015թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ 2016թ. հունվար-սեպտեմբերին ավելի քան 2000%-ով (քսանապատիկ) աճել է տոմատի արտահանումը, 450%-ով ավելացել է  պանրի և կաթնաշոռի արտահանումը, ավելի քան 300% աճ է գրանցել խավիարի և պատրաստի ձկան արտահանումը, 360%-ով ավելացել է ջեռուցման համակարգերի, օդափոխիչների դետալների, հեռակառավարման վահանակների և այլ սարքավորումների արտահանումը և այդպես շարունակ: Դրան զուգահեռ դեպի Ռուսաստան ավանդաբար արտահանվող հայկական ծագման ապրանքների (ծիրան, դեղձ, մրգային հյութեր, գարեջուր, հանքային ջրեր, բանջարեղենի որոշ տեսակներ և այլն)  արտահանումը 2016թ. նկատելիորեն կրճատվել Է:

Վերոնշյալ  տվյալներից ավելի քան ակնհայտ է դառնում, որ արտահանման 70% աճ գրանցվել է ոչ թե Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայրենական արտադրության ընդլայնման հաշվին, այլ Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման հաշվին: Բանն այն է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների 2015 թվականի նոյեմբերին վատթարացումը զուգորդվեց ՌԴ-ում թուրքական ապրանքների ներմուծման արգելքով, որը շրջանցելու համար որոշ գործարարներ իրենց ապրանքը ներմուծում են Հայաստան, ապա դնելով «արտադրված է ՀՀ-ում» պիտակը՝ այն վերաարտահանում են Ռուսասստան:

Ակնհայտ է նաև այն հանգամանքը, որ ՌԴ վարչապետի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից շարունակաբար մատնանշվող այս ցուցանիշը բացարձակապես կապված չէ ո′չ ԵԱՏՄ-ի՝ որպես ինտեգրացիոն միավորման ընձեռնած հնարավորությունների հետ և ո′չ էլ ՀՀ տնտեսական զարգացման հետ:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ArmeniaEAEUEurasian Economic CommissionexportRussiaTurkeyАрменияДмитрий МедведевЕАЭСԴմիտրի ՄեդվեդևԵԱՏՄՀայաստանՀՀ տնտեսությունմանիպուլյացիաՌԴ

Հարակից հոդվածներ

Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 

16:09, 1 Սպտ, 2026

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ...

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

11:28, 1 Սպտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական...

Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը

17:48, 8 Հլս, 2026

Վերջին օրերին Հայաստանի մի շարք բանկեր փոփոխել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանները՝ բարձրացնելով միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցնելով ծառայության մատուցումը։...

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող
Սխալ

Բելառուսի նախագահի՝ ռուսական գազի մասին պնդումները սխալ են ու մոլորեցնող

17:41, 1 Հնս, 2026

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում,...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens