ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անկախացումից ի վեր քանի մանկապարտեզ է մասնավորեցվել ՀՀ-ում․ քարտեզ

Նանե Մանասյան Նանե Մանասյան
12:20, 15 Հկտ, 2025

Հայաստանի անկախացումից ի վեր երկրում տասնյակ պետական մանկապարտեզների շենք-շինություններ, հողատարածքներ ամբողջությամբ կամ մասնակի օտարվել են․ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ երկրում այդպիսի մանկապարտեզների թիվը 2025 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ հասնում է մոտ 70-ի։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է մանկապարտեզների շենք-շինությունների մասնակի կամ ամբողջական մասնավորեցման դեպքերը՝ ըստ տարեթվերի և Հայաստանի բնակավայրերի։ 

Մանկապարտեզների մասնավորեցման աշխարհագրությունը

Համաձայն ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալների՝ ամենից շատ մանկապարտեզներ մասնակի կամ ամբողջությամբ մասնավորեցվել են Լոռու մարզում, ամենից քիչը՝ Սյունիքում։ 

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված է ՀՀ մարզերում մասնավորեցված մանկապարտեզների վիճակագրությունը։ 

Հատկանշական է, որ չնայած FIP.am-ին նախարարությունից հայտնել են Երևանում մասնավորեցված ընդամենը վեց մանկապարտեզի մասին, մամուլում բազմաթիվ են հրապարակումները մայրաքաղաքում անկախության տարիներին ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցված մանկապարտեզների վերաբերյալ։

Նախորդ տարիներին միայն Hetq պարբերականը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում օտարված 70 մանկապարտեզի մասին է գրել, որոնք պատկանում են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին և այլ նախկին պաշտոնյաների (1, 2, 3)։ 

Նշենք նաև, որ Երևանի ավագանին ընթացիկ տարվա հունիսին՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի համայնքներին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու նպատակով քննող հանձնաժողով ստեղծելու որոշում ընդունեց։ 

Հատկանշական է, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը ոչ միայն հրաժարվեց ընդգրկվել հանձնաժողովի կազմում, այլ նաև պնդեց՝ եթե մանկապարտեզների մասնավորեցման գործընթացներում հանցավոր արարքների վաղեմության ժամկետն անցել է, ապա «իրավական որևէ հետևանք չի լինելու»։ 

Մանկապարտեզին պատկանող անշարժ գույքի առաջին մասնավորեցման դեպքը գրանցվել է 1998 թվականին։ Սակայն, զգալի մասի`32 մանկապարտեզի մասնավորեցումների վերաբերյալ (տարեթվեր, օտարման հիմքեր ու որոշումներ) նախարարությունը տվյալներ չունի։ 

Ըստ այդմ, 2018 թվականի ապրիլից ի վեր մանկապարտեզների մասնակի կամ ամբողջական մասնավորեցման մասին հայտնի չէ։ Առկա տվյալների համաձայն՝ վերջին մասնավորեցումը եղել է 2018 թվականի մարտին։ 

FIP.am-ը Google maps-ի քարտեզում ներկայացրել է մասնակի կամ ամբողջությամբ մասնավորեցված մանկապարտեզների աշխարհագրությունը։ 

Կարմիր նշան՝ ամբողջական մասնավորեցում, դեղին՝ մասնակի, մանուշակագույն՝ վերադարձվել է մանկապարտեզին կամ պետությանը։

Նշենք, որ մասնավորեցման որոշումների էական մասը կայացրել են համայնքապետարանները։ 

ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալները, սակայն, լռում են, թե ում կամ ինչ կազմակերպությունների է մասնավորեցվել մանկապարտեզների գույքը՝ բացառությամբ մեկ դեպքի․ ըստ այդմ՝ 2012 թվականին Թալինի թիվ 1 մանկապարտեզի շենքը նվիրատվությամբ փոխանցվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: 

Հավելենք, որ Գլխավոր դատախազությունը պարբերաբար հայտարարում է մանկապարտեզների ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քրեական վարույթների, ինչպես նաև նման տարածքները պետությանը վերադարձնելու մասին։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens