ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Դավաճանություն․․․», «նոր կապիտուլյացիա»․ ռուսամետ ալիքներն էմոցիոնալ են արձաքանքել ՀՀ բանակում խորհրդային համազգեստից հրաժարվելու լուրին

Նանե Մանասյան Նանե Մանասյան
12:59, 30 Հկտ, 2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը հոկտեմբերի 24-ին տված հարցազրույցում, անդրադարձել էր նաև Հայաստանի զինված ուժերի համազգեստի փոփոխության հետ կապված աշխատանքներին։ 

Նա մասնավորապես նշել էր, թե Հայաստանը հրաժարվելու է խորհրդային տիպի համազգեստից և ունենալու է Արևմտյան չափանիշներին համապատասխան մշակված համազգեստ։ 

«Մենք արդեն իսկ ունենք պատրաստ խմբաքանակ, որ պետք է ստանանք. խոսքը վերաբերում է դաշտային համազգեստի այն առաջին խմբաքանակին, որը տվյալ ընկերությունը պարտավորվել է մեզ տալ, որպեսզի բանակը դա զորային փորձարկում անցկացնի, ինչպես նաև արդեն իսկ ամբողջացվել են ամենօրյա ու տոնական համազգեստի նմուշները, և շուտով դրա ավարտն էլ կունենանք․․․․։ Շարքայինից մինչև գեներալ, այո՛, մենք փոփոխություն ենք կատարում։ Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։․․․Ստանդարտներն արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով», — ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին, նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ԱՄՆ-ում գտվող Պապիկյանի և զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ հանդիպման մասին։ Նշվում էր, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

ՀՀ զինված ուժերի համազգեստի փոփոխության մասին Պապիկյանի խոսքերից հետո հայկական լսարանը թիրախավորող ռուսալեզու տելեգրամյան ալիքները քարոզչական արշավ են սկսել՝ քննադատելով խորհրդային համազգեստից հրաժարվելու Հայաստանի որոշումը։ 

«Նոր համազգեստը՝ նոր կապիտուլյացիա» 

Այսպես, թեմայի վերաբերյալ առաջին քարոզչական թեզերը դաշտ նետեց ռուսամետ  «Ծիծակ» կոչվող տելեգրամյան ալիքը, որը նախկինում ևս հայտնվել է «Փաստերի ստուգման հարթակի» ուշադրության կենտրոնում։ Այդ ալիքը պնդում է, թե «համազգեստի փոփոխությունը Արևմտյան ստանդարտներով Հայաստանի անվտանգային ռիսկերն է բարձրացնելու»։ 

Ալիքը, մասնավորապես, առաջ է քաշում թեզը, թե համազգեստի փոփոխությունը խորհրդայինից դեպի «ՆԱՏՕ»-ականի ոչ միայն զուտ ռազմական բնույթի բարեփոխում է, այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին է վկայում՝ «Մոսկվայից դեպի Արևմուտք թեքվելու», ՀՀ զինված ուժերի «դեռուսիֆիկացիայի» համատեքստում։ 

Ապա ալիքը, այս թեզից բխեցնում է հաջորդ քարոզչական թեզը, թե միայն Ռուսաստանը կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, մինչդեռ ԱՄՆ-ի ներգրավումը ՀՀ պաշտպանության ոլորտում չի ապահովի երկրին անվտանգության հստակ երաշխիքներ։

Հեղինակը պնդում է՝«ռուսական անվտանգության համակարգից հեռանալու պայմաններում Հայաստանը կարող է մնալ առանց նոր իրական անվտանգության հենարանների»։ 

Ռուսամետ քարոզչությունը դարձյալ օգտագործում է Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքների գործոնը․ «այդ պայմաններում Հայաստանը կարող է բախվել տարածաշրջանային նոր ավելի մեծ ռիսկերի՝ մենակ մնալով Թուրքիայի և Ադրբեջանի առաջ»։

Նույն թեզերի հաջորդականությամբ քարոզչական գրառում է արել նաև КАВКАЗАРЬ կոչվող տելեգրամյան ալիքը՝ դարձյալ համազգեստի փոփոխությունը ներկայացնելով ՀՀ-ի համար նոր անվտանգային ռիսկերի տեսակետից։ 

Хроники Армении տելեգրամյան ալիքն իր հերթին հայկական բանակի նոր համազգեստն անվանել է «դավաճանության համազգեստ», «ազգային շահերի դավաճանություն» և այլն։

«Սա պարզապես համազգեստի փոփոխություն չէ։ Սա սեփական պատմությունից խորհրդանշական հրաժարում է և ռազմավարական կապիտուլյացիա», — գրել է ալիքը։ 

Ալիքը իբրև թե մտահոգություն է հայտնել հայկական բանակի բարեփոխումների վերաբերյալ ու հարց բարձրացրել, թե ինչո՞ւ է համազգեստը մշակվում օվկիանոսից այն կողմ հայկական արտադրողներին պատվիրակելու փոխարեն։

Ապա վերջում եկել ակնկալվող տրամաբանական եզրահանգմանը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «քանդում է հայկական պետության մնացորդները»։  

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens