ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ում ակցիզային հարկի ավելացումը հայ խաղողագործներին խնդրի առաջ է կանգնեցրել

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
14:51, 30 Հկտ, 2025

ՀՀ կառավարությունը կաջակցի Վայոց ձորի խաղողագործներին՝ այդ կերպ փորձելով մեղմել Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերման հետ կապված խնդիրները։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Վայոց ձորի մարզում արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի բերքը կազմում է շուրջ 5500 տոննա, որից մթերված ծավալը կազմում է շուրջ 3400 տոննա։

Արդյունքում՝ շուրջ 2100 տոննա խաղողի իրացման խնդիր է առաջացել։

Խնդրի առաջացման պատճառները

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին գինու արտահանման ծավալը կազմել է շուրջ 4․17 մլն լիտր, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է շուրջ 0․2 մլն լիտրով կամ 4 %-ով։ 2025 թվականի 8 ամիսներին գինու արտահանման ծավալը կազմել է շուրջ 2,5 մլն լիտր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է շուրջ 0․4 մլն լիտրով կամ 12․3 %-ով։

Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ գինու արտահանման ծավալները շարունակական նվազման միտում ունեն։ Արտահանման ծավալների կտրուկ կրճատման հարցում նշանակալի ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, որի մասնաբաժինը ընդհանուր արտահանման ծավալում կազմում է շուրջ 80 %։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության դիտարկմամբ՝ գինու արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է արտահանման հիմնական շուկայում՝ ՌԴ-ում, գինու ակցիզային հարկի փոփոխության արդյունքում իրացման արժեքի բարձրացմամբ և բնակչության գնողունակության մակարդակի նվազմամբ։

ՌԴ-ում ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում՝ 2․5-3 անգամ

ՌԴ Դաշնային հարկային ծառայության պաշտոնական մամուլի հաղորդագրության համաձայն՝ 01.05.2024-ից մինչև 31.12.2024 թվականը ներառյալ, թունդ (լիկյորային) գինու և լցնովի թունդ գինու ակցիզային դրույքաչափը սահմանվել է 141 ռուբլի՝ 1 լիտրի դիմաց՝ նախկին 47 ռուբլու փոխարեն։

Ակցիզային դրույքաչափի բարձրացումը շարունակվել է նաև 2025 թվականին՝ դառնալով 147 ռուբլի՝ 1 լիտրի համար։ Հաջորդ տարի այս ցուցանիշը կհասնի 153 ռուբլու՝ 1 լիտրի դիմաց։

Սա նշանակում է, որ ընթացիկ և սպասվող ակցիզային դրույքաչափերի բարձրացումներն էլ ավելի կազդեն արտահանման ծավալների կրճատման վրա և կհանգեցնեն հայկական խաղողի իրացման ռիսկերի մեծացմանը։

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի

«Իրացման խնդիրը կարող է լուծվել 2100 տոննա Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողը կոնյակի սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով», — Կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սակայն, այս մոտեցման հետ այնքան էլ համաձայն չէր։ Վերջինիս դիտարկմամբ՝ խնդիրը երկարաժամկետ և հիմնարար լուծումների կարիք ունի։ «Այս հարցի ֆունդամենտալ լուծումը ո՞րն է լինելու։ Որ ամեն տարի սուբսիդավորենք ու այս թանկ սորտից սարքենք սովորական խաղողի սպի՞րտ․․․Անտրամաբանական ցիկլի մեջ ենք հայտնվում»,-ասաց փոխվարչապետը։ Խոջոյանը  խոստացավ՝ առաջիկայում նախարարությունը  խնդրի հիմնարար լուծման առաջարկով հանդես կգա։

Պետական աջակցության նախապայմանները

Պետության աջակցությունից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ, նվազագույնը 220 դրամով, Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող կմթերեն։

Այդ ծավալով մթերման դեպքում յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար պետությունը կսուբսիդավորի 70 դրամի չափով։ 2100 տոննան ամբողջությամբ մթերվելու դեպքում ցուցաբերվող աջակցության չափը կկազմի շուրջ 147 մլն դրամ։

Այսպիսով, ՌԴ-ում ակցիզային հարկերի բարձրացման հետևանքով Հայաստանում գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունները խնդրի առաջ են կանգնել։ Կառավարությունը գնում է իրավիճակային, կարճաժամկետ լուծման տարբերակով՝ փորձելով բյուջեից ավելի քան 100 մլն դրամ սուբսիդավորման միջոցով ժամանակավոր լուծում տալ ձեռնարկատերերի խնդրին։  

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens