ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ տվյալ է ջնջվել ՀԷՑ-ում, որքա՞ն է տուժել սպառողը և ընկերությունը․ բացատրություն

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
13:06, 28 Նյմ, 2025

Օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակը» ««Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել» վերնագրով հոդվածում անդրադարձել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարություններին և փորձել ստուգել դրանք։ 

ՀԾԿՀ նախագահը իր հարցազրույցում մասնավորապես, ասել էր․ «պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները չքացել են» ու չէր մանրամասնել՝ ինչի մասին է խոսքը։ FIP.am-ի լրագրողն էլ, փորձելով ստուգել այս հայտարարությունը, գնացել էր ՀԷՑ ու այնտեղից ստացել 2019 թվականից 2025 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում իր բնակարանի սպառած էլեկտրաէներգիայի ամսական ծախսերի գրաֆիկը։ Մի քանի էջանոց այդ աղյուսակում բաժանորդը կարող էր տեսնել իրեն անհրաժեշտ ամսական ցուցմունքները։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից կապվել են «Փաստերի ստուգման հարթակի» հետ և պատրաստակամություն հայտնել բացատրել՝ ՀԷՑ-ում ինչպե՞ս է աշխատում համակարգը, ի՞նչ տվյալներ են ջնջվել, վերականգնվե՞լ են դրանք ի վերջո, թե՞ ոչ, որքա՞ն ռիսկային է դրանց կորուստը։

Ինչպե՞ս է աշխատում համակարգը 

ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և ավտոմատացված համակարգերի սպասարկման դեպարտամենտի պետ Միքայել Կուդոյանը համակարգում աշխատում է 2002 թվականից, ասում է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն օգտագործում է մի քանի համակարգեր, որոնցից մեկը «Պիրամիդան» է, մյուսը՝ բիլինգային համակարգը։

«Պիրամիդան» ՀԷՑ-ում օգտագործվող օպերացիոն-տեղեկատվական համակարգ է (ՀԷՑ-ում ներդրվել է 2017 թվականից)՝

  • սպառողների տվյալները վարելու, 
  • հաշվիչների ցուցմունքները մուտքագրելու, 
  • տեխնիկական փաստաթղթերը պահպանելու,
  • ներքին աշխատանքները կառավարելու համար։

Ավելի պարզ, ըստ Կուդոյանի, «Պիրամիդան» ավելի շատ տվյալների և օբյեկտների՝ հաշվիչ, բաժանորդ, հասցե կառավարման գործիք է։ Այս համակարգում ընդգրկված է 700․000 հաշվիչ։

Իսկ բիլինգային (billing) համակարգն արդեն վերաբերում է ֆինանսական հաշվարկներին (2002 թվականից)՝

  • սպառված էլեկտրաէներգիայի գումարի հաշվարկ,
  • հաշիվ-ապրանքագրեր,
  • պարտքեր, վճարումներ, կցված վճարային պատմություն։
Lուսանկարում՝ բիլինգային համակարգի տվյալներ։

Սա հաշվարկային և վճարային համակարգ է, և ՀԷՑ-ում բոլոր ֆինանսական փաստաթղթերը դուրս են գալիս բիլինգային համակարգի միջոցով։ 

«Պիրամիդա» համակարգում օպերացիոն գործողությունների արդյունքում, ըստ Միքայել Կուդոյանի, հնարավոր է վերլուծել տվյալները և սպառողներին տալ մասնագիտական բացատրություն՝ ինչպես ու ինչ ծավալով է օգտագործվել էլեկտրաէներգիան։

Ի՞նչ տվյալ է ջնջվել

Ամեն տարի հունվարի 1-ին ՀԷՑ-ում տվյալների հավաքագրում է իրականացվում, այսինքն՝ բոլոր սպառողների համար հասանելի են դարձնում սպառման ծավալների ու հաշիվների մասին ինֆորմացիան։ 2025 թվականի հունվարի 2-ին տեխնիկական խնդիր են նկատել՝ 700 հազար հաշվիչից որևէ տվյալ չի հավաքագրվել սերվեր («Պիրամիդա» համակարգ), և վերլուծությունները ցույց են տվել, որ խնդիրը տվյալների բազայի հետ է կապված եղել։ Մասնագետների հետ քննարկումների արդյունքում որոշել են նոր տվյալների բազա ստեղծել, որտեղ կմուտքագրվեն 2025 թվականի հունվարի 1-ին գրանցված տվյալները և հետո փորձել հասկանալ՝ ինչպես վարվել դրանից առաջ եղած տվյալների հետ։ 

«Երբ արդեն նոր բազան ստեղծվում էր, զուգահեռ հին բազան ջնջվեց, և արդյունքում 2018 թվականից հետո եղած ամբողջ ինֆորմացիան, տվյալները կորան, անհետացան»,- ներկայացնում է Միքայել Կուդոյանը։ 

«Պիրամիդայի» Բաշխման էլեկտրաէներգիայի ավտոմատացված համակարգում (Smart Metering System/АСКУЭ) ներառված են սպառողի օգտագործած էլեկտրաէներգիայի օրական ու ամսական ցուցմունքները, ծախսերը, նրանց կեսժամային սպառումները, էլեկտրական հաշվիչի լարումները որոշակի ժամանակահատվածով, նաև՝ հոսանքազրկումները։

«Պիրամիդա» համակարգի տվյալներն են։ Լուսանկարում 0%-ը ջնջված ինֆորմացիան է, մյուսները՝ վերականգնված ինֆորմացիան։

Այս համակարգն անմիջականորեն կապված է բիլինգային համակարգի հետ և յուրաքանչյուր ամսվա մեկին վերոնշյալ տվյալները արտագրվում են բիլինգային համակարգի մեջ։ Բիլինգային համակարգի տվյալները, ՀԷՑ-ից ևս ասում են՝ չեն ջնջվել, և ցանկացած սպառող կարող է գնալ ՀԷՑ-ի մասնաճյուղեր ու ստանալ իր ամսական ցուցմունքները (ինչը արել էր FIP.am-ի լրագրողը–խմբ․)՝ նույնիսկ 2002 թվականից։ 

Նկատենք, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի նախկին տեղակալ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, որ «տվյալները վերականգնվել են» և մարդիկ կարող են ՀԷՑ-ից ստանալ այդ ինֆորմացիան, վերաբերել է հենց բիլինգային համակարգում եղած ամսական տվյալներին։

«Իսկ, օրինակ, եթե դուք ուզենաք տեսնել 2023 թվականի ասենք հոկտեմբեր ամսվա որևէ օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի ձեր ժամային ծախսը, չեք կարող, քանի որ դա ջնջված է»,- նշում է մասնագետը։

Մասնագետներին հաջողվել է վերականգնել 2024 թվականի հոկտեմբերից հետո եղած կեսժամային տվյալները․ հաշվիչներում ինֆորմացիան պահպանվում է 90-100 օր։ Ավելին վերականգնել չի հաջողվել։

Որքա՞ն են տուժել սպառողը և ՀԷՑ-ը 

Բիլինգային համակարգում բացի ֆիզիկական անձանց տվյալներից, կան նաև իրավաբանական անձանց սպառած էլեկտրաէներգիայի տվյալները։ ՀԷՑ-ի իրացման գծով տնօրեն Լևոն Օհանեսյանն ասում է՝ օրինակ, իրավաբանական անձանց կամ ընկերությունների սպառած էլեկտրական էներգիայի ամսական ծավալը, սակագինը, ընդհանուր պարտքը կան բիլինգային համակարգում։

Սակայն ջնջվելու հետևանքով բաժանորդը չի կարող տեսնել ժամային վերլուծությունը, գրաֆիկային լարման թռիչքները։ «Մենք բաժանորդից հաճախ ստանում ենք բողոքներ, որ ինքը համաձայն չէ բիլինգային համակարգից ստացված ամսական էպիկրիզի հետ։ Մենք ունենք օպերատիվ խումբ և այդ դեպքերում խումբը բնակչի ներկայությամբ «Պիրամիդայի» միջոցով ստացված կեսժամային տվյալների հիման վրա վերլուծում է, թե որ ժամին, ինչքան հոսանք է սպառել»,- բացատրում է Լևոն Օհանեսյանը։ 

Լուսանկարում՝ կեսժամային վերլուծությունը և լարման գրաֆիկը։

Խնդիրն այն է, որ եթե սպառողը կամ էլեկտրաէներգիա օգտագործող իրավաբանական անձը, դիցուք, մի գործարան որոշի տվյալ ժամանակահատվածի համար բողոքարկել, քանի որ կասկածում է՝ իր մոտ հավելագրումներ են արվում և ուզում է տեսնել պատմությունը՝ երբվանից են այդ հավելագրումներն արվում, ապա միայն կեսժամային տվյալների օգնությամբ նա կարող էր ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը։ Այդ տվյալների անհետանալու դեպքում ՀԷՑ-ը չի կարող փաստարկել ու հիմնավորել տեղեկությունը։ Այսինքն՝ հնարավոր բողոքի դեպքում ընկերությունը չի կարող պաշտպանվել։ 

Այս պարագայում է ծնվել ենթադրյալ ապօրինության վարկածը, որի համաձայն՝ համակարգում միտումնավոր խնդիր են առաջացրել՝ 2018 թվականից հետո հնարավոր հավելագրումների, թերգրանցումների հիմքերը վերացնելու համար։ Այս դեպքի հետ կապված հանգամանքները կպարզվեն քրեական վարույթի շրջանակներում։

Բացի այդ, ջնջված ինֆորմացիայի մեջ կան սպառողների անձնական տվյալներ։ 

Մյուս խնդիրը, որ ՀԷՑ-ում նշում են, կատարվածի մասին ոլորտը կարգավորող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չտեղեկացնելն է։ «ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունն ասում է՝ բանավոր տեղեկացրել են ՀԾԿՀ-ին, սակայն, դա հիմնավոր չէ։ Պաշտոնական գրագրություն չկա, իսկ բանավորը չի կարող համարվել պաշտոնական տեղեկություն։ Սա հիմք է տալիս եզրակացնելու՝ ենթադրյալ առերևույթ իրավախախտումը խնամքով թաքցրել են ՀԾԿՀ-ից»,- ասում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Կատարվածը դաս է եղել և հիմա արդեն ամենօրյա տվյալների պահպանություն (backup) է իրականացվում, իսկ ՀԷՑ-ի նոր թիմը փորձում է աշխարհագրական առումով նոր վայրում սերվերային կարողություններ ձևավորել՝ եղած տվյալների ֆիզիկական պահպանությունն իրականացնելու համար։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens