ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ը

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
11:56, 18 Դկտ, 2025

«Սեպտեմբերի դրությամբ 2118 ուսուցիչ ստանում է 300.000-ից մինչև 400.000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ՝ 400.000-ից մինչև 500,000 դրամ, 109 ուսուցիչ՝ 500.000-ից մինչև 600,000 դրամ, 22 ուսուցիչ՝ 600.000-ից մինչև 700.000 դրամ, և 2 ուսուցիչ՝ 700.000 դրամ և ավելի վարձատրություն»,- նոյեմբերի 6-ին Կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հավելել էր, թե նախարարի հետ քննարկման ընթացքում ճշգրտել է, որ այն, ինչ անում են այդ երկու ուսուցիչները և ինչի արդյունքում ստանում են 700․000-ից ավելի վարձատրություն, արդյոք ցանկացած ուսուցչի հասանելի գործընթաց է, ինչին ի պատասխան ստացել է հավաստիացում, որ այդ ամենը հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին։  

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է վարչապետի հնչեցրած հայտարարության հետքերով և փորձել պարզել՝

  • բարձր վարձատրություն ստացող ուսուցիչների հարաբերակցությունն ու տոկոսային բաշխվածությունը` ըստ մարզերի,
  • 700․000 դրամ և ավելի ստացող ուսուցիչների վարձատրության ձևավորման հնարավոր հիմքերը։

Ինչպե՞ս է ձևավորվել 2 ուսուցչի՝ 700․000 դրամ և ավելի վարձատրությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) FIP.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ վարձատրության առավելագույն չափով՝ 700 հազար դրամով վարձատրվող երկու ուսուցիչները դասավանդում են ինֆորմատիկա առարկա։ Նրանք կամավոր ատեստավորման արդյունքում ցուցաբերել են 90-100% արդյունք, միևնույն ժամանակ ունեն 4-րդ աստիճանի տարակարգ, այսինքն՝ ուսուցչի որակավորման չափանիշ, ինչպես նաև ստանում են 25% ԲՏՃՄ (բնագիտական ուղղվածության առարկաների համար-խմբ․) լրավճար։ Երկուսն էլ ունեն առավելագույն՝ 1․5 դրույքաչափի ծանրաբեռնվածություն։ 

Համադրելով ԿԳՄՍ-ի կողմից տրամադրված վերոնշյալ տվյալները` փորձել ենք հաշվարկել նրանց վարձատրությունը։

1) Կամավոր ատեստավորում (90-100% արդյունք)

Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N596-Ն որոշմամբ` «սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով     200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը։ 90-100% արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, և հավելավճարը տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով»։

Այսինքն՝ կամավոր ատեստավորման արդյունքում, 1․5 դրույքի դեպքում՝

  • վարձատրությունը կլինի 300.000 դրամ,
  • 50% հավելավճարը՝ +150.000 դրամ

2) 4-րդ աստիճանի տարակարգ

Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է ամսական հավելավճար՝ 4-րդ աստիճանի տարակարգի համար՝ 50%։

Կամավոր ատեստավորված և 1․5 դրույք ունեցող ուսուցչի դեպքում 4-րդ աստիճանի (50%) հավելավճարը կկազմի 150.000 դրամ։

3) 25% ԲՏՃՄ լրավճար

Այս կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան տրամադրվող դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։

Այս դեպքում՝ եթե ուսուցիչը կամավոր ատեստավորում անցած է և ունի 1․5 դրույք, ապա 300.000 դրամ դրույքաչափի նկատմամբ ԲՏՃՄ 25%-ը կազմում է 75.000 դրամ։

Այս հաշվարկով ընդհանուր վարձատրությունը կազմում է մոտ 675․000 դրամ։ Սրան կարող են գումարվել նաև մեթոդմիավորման կամ հարակից այլ պարտավորությունների համար նախատեսված վարձատրությունները։

Ի դեպ, վարչապետի կողմից նշված 700․000 դրամ և ավելի վարձատրությունը վերաբերում է կեղտոտ աշխատավարձին՝ հարկերը ներառյալ։

ԿԳՄՍ-ն՝ 700.000+ վարձատրության նախապայմանների մասին

FIP.am-ը ԿԳՄՍ նախարարությանը խնդրել էր տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ նախապայմանների դեպքում է հնարավոր ստանալ 700.000 և ավելի վարձատրություն (մասնավորապես՝ ինչ դրույքաչափ, առարկայական մասնագիտացում, տարակարգ, ստաժ կամ այլ չափորոշիչներ)։

Նախարարության կողմից ուղարկված ընդհանրական պատասխանում նշված է․ «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության խրախուսման նպատակով գործում են ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման, տարակարգի, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված չափաքանակի և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը, որոնց միաժամանակյա կիրառումը հնարավորություն է տալիս ուսուցիչներին շուրջ 700.000 կամ ավելի չափով վարձատրություն ստանալ»։

Քանի որ նախարարությունից հստակ տվյալներ չեն տրամադրել, թե հատկապես որ նախապայմանների (օրինակ՝ որ տարակարգի, ատեստավորման քանի տոկոս արդյունքի և այլն) համադրման դեպքում է հնարավոր ստանալ վերոնշյալ 700.000 դրամը, մեր ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել նախարարության նշած խրախուսման ծրագրերի առանձին ուղղություններով տրամադրված և բաց հարթակներում հասանելի թվային տվյալները։  

1) Հերթական և կամավոր ատեստավորում

Ըստ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության՝ Հայաստանի դպրոցներում ներկայումս աշխատում է 36.818 ուսուցիչ։

Դեկտեմբերի 4-ին կայացած Կառավարության նիստում, խոսելով կամավոր ատեստավորման ցուցանիշներից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2021-2025 թվականների տվյալներով՝ արդեն իսկ 9.200 ուսուցիչ կամավոր ատեստավորված է։ Այն կազմում է ուսուցիչների շուրջ 25 տոկոսը։

Ատեստավորման արդյունքում`

1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 50 տոկոսի չափով,

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 40 տոկոսի չափով,

3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է աշխատավարձի 30 տոկոսի չափով,

4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, աշխատավարձը պահպանվում է առանց դրույքաչափի փոփոխության և հավելավճարի,

5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում:

2) Տարակարգ

Ներկայումս տարակարգ ունի 1.247 ուսուցիչ, ինչը կազմում է գործող ուսուցիչների շուրջ 3.5 տոկոսը։

  1. Առաջին աստիճանի տարակարգ ունի 178 ուսուցիչ (հավելավճար՝ 10%)։
  2. Երկրորդ աստիճանի տարակարգ ունի 210 ուսուցիչ (հավելավճար՝ 20%)։
  3. Երրորդ աստիճանի տարակարգ ունի 250 ուսուցիչ (հավելավճար՝ 30%)։
  4. Չորրորդ աստիճանի տարակարգ ունի 118 ուսուցիչ (հավելավճար՝ 50%)։

3) ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների   վարձատրության բարձրացված չափաքանակ

Այս մոտեցումը վերաբերում է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում հետևյալ առարկաներ դասավանդող ուսուցիչներին՝
«Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Արհեստական բանականություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»։

Ընդ որում, սույն կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան տրամադրվող դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։

Նվազագույն դրույքաչափն ու ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը

Հայաստանյան դպրոցներում 2023 թվականից նվազագույն դրույքաչափը սահմանվել է շուրջ 119 հազար դրամ։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկրի 36․818 ուսուցիչներից

  • 17 %-ը աշխատում է մինչև 0․5 դրույք (6 287 ուսուցիչ),
  • 8.5 %-ը՝  0․5-0․7 դրույք (3 151 ուսուցիչ),
  • 23.9 %-ը՝  0․75-1 դրույք ծանրաբեռնվածությամբ (8 798 ուսուցիչ)։

Ընդհանուր առմամբ՝

  • 49.5 %-ը ունի մինչև 1 դրույք (18 236 ուսուցիչ),
  • 50.5 %-ը կամ 18 582 ուսուցիչ՝ 1 դրույքից ավելի ծանրաբեռնվածություն։

Որտե՞ղ են աշխատում 300.000+ վարձատրվող ուսուցիչները

FIP.am-ը նախարարությունից խնդրել էր տրամադրել նաև բարձր վարձատրվող ուսուցիչների աշխարհագրական տվյալները, որից պարզ է դառնում, որ 300.000 դրամ և ավելի վարձատրվող 3.114 ուսուցիչների 26.7%-ը կենտրոնացած է Երևանում։ Մարզային բաշխվածությամբ հաջորդող հորիզոնականներում Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերն են։

Ընդ որում, հարկ է նշել, որ 300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ը։

Այսպիսով, 2 ուսուցիչներին 700․000 դրամից ավելի վարձատրությունը հասանելի է եղել բացառապես մի շարք նախապայմանների առավելագույն (այդ թվում՝ առավելագույն դրույքաչափի) ցուցանիշների համադրման արդյունքում։ 

Ստացվում է, որ 700․000 դրամ և ավելի վարձատրություն ստացող ուսուցիչների գոյությունը հնարավոր է գործող կարգավորումների շրջանակում, սակայն միայն մի քանի խրախուսման մեխանիզմների միաժամանակյա համադրման դեպքում։ Թեև վարչապետի ձևակերպմամբ այն ներկայացվում է որպես բոլոր ուսուցիչներին հասանելի, փաստացի նման վարձատրությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի կարող տարածվել անխտիր բոլոր ուսուցիչների վրա։ 

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

Հարակից հոդվածներ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens