ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կենսաթոշակների անկանխիկ վճարման շուրջ շրջանառվող պնդումները փաստահեն չեն․ ինչ է նախատեսվում իրականում

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
13:27, 18 Դկտ, 2025

2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն ամբողջությամբ անկանխիկ եղանակով։  Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու որոշումը։

ALPHA News-ի եթերում օրերս անդրադառնալով ներդրվող  փոփոխություններին՝ տնտեսագետ Լիլիա Ամիխանյանը նշել էր․ «Կառավարությունը բերում է տվյալներ, ասելով, որ ներկայումս անկանխիկից և քեշբեքից օգտվում են կենսաթոշակառուների ու նպաստառուների միայն 10 տոկոսը»։

Եթերում բարձրացվել էր նաև հարցը՝ թե ինչով է պայմանավորված, որ այդքան քիչ թվով մարդիկ են օգտվում ծրագրից։

Ավելի ուշ «Հրապարակը» գրեց, և այնուհետև սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվորեն շրջանառվել պնդումներ, թե կենսաթոշակների ու նպաստների անկանխիկ վճարման անցման արդյունքում քաղաքացիները կզրկվեն գումարը կանխիկացնելու կամ կանխիկ առևտուր իրականացնելու հնարավորությունից։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիների վիճակագրական տվյալները, ուժի մեջ մտնող փոփոխությունները, ինչպես նաև վերոնշյալ պնդումները՝ պարզելու համար առկա իրավիճակի ամբողջական պատկերը, հնարավոր ռիսկերը և շրջանառվող թեզերի փաստահենության աստիճանը։

Հետվճար ստացողների մասին

Պաշտոնական տվյալներով՝ «2025 թվականի հոկտեմբերի դրությամբ հետվճարի ծրագրի շահառուների թիվը կազմում է 366.432»։

Հաշվի առնելով, որ կենսաթոշակ և նպաստ ստացողների ընդհանուր թիվը Հայաստանում շուրջ 660․000 է, կարելի է արձանագրել, որ առնվազն հոկտեմբերի դրությամբ անկանխիկ եղանակով վճարում ստացող քաղաքացիների ավելի քան 55.5%-ը օգտվել է հետվճարի ծրագրից։ Այսպիսով, ALPHA News-ի եթերում հնչեցված 10%-ի մասին պնդումը չի համապատասխանում պաշտոնական վիճակագրական տվյալներին։

«Հունվարի 1-ից թոշակի կանխիկացումը կարգելվի» պնդման մասին

Շրջանառվող այս թեզը լիովին չի համապատասխանում իրականությանը։ Ո՛չ հունվարի 1-ից, ո՛չ էլ ապրիլի 1-ից հետո քաղաքացիները չեն զրկվում իրենց գումարը կանխիկացնելու իրավունքից։ Ցանկացած շահառու ինքն է իրավասու որոշել, թե ինչպես տնօրինի իրեն հասանելիք գումարը։

Այս թեմայի վերաբերյալ պարզաբանումներով հանդես են եկել ինչպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ի դեմս  նախարար Արսեն Թորոսյանի, այնպես էլ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում։

Ինչպես նշել է փոխնախարարը, խոսքը ոչ թե թոշակը ծախսելու եղանակի պարտադրման, այլ վճարման եղանակի մասին է։  «Շահառուն ազատ է ընտրելու իր թոշակը ծախսելու ձևը․ ցանկության դեպքում կարող է նաև քարտից կանխիկացնել գումարը։ Այդ հարցում որևէ սահմանափակում չի սահմանվում»,- ընդգծել է Դավիթ Խաչատրյանը։

Առաջարկվող հիմնական փոփոխությունները

  1. 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։
  2. Հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10․000 դրամ։
  3. Հետվճարի ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նախարարությունը խոստանում է մշակել և հունվարին ներկայացնել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար անկանխիկ եղանակով գումար ստանալու հստակ լուծումներ։

Այսպիսով, կենսաթոշակի ու նպաստների վճարման հարցի շուրջ վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ներկայացվող պնդումները փաստահեն չեն։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կենսաթոշակ

Հարակից հոդվածներ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին

13:01, 8 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» խմբագրություն են դիմել մի շարք ընթերցողներ՝ հայտնելով, որ տարածվում են լուրեր՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո...

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները

14:55, 25 Փտր, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարվա ապրիլի 1-ից թոշակները բարձրանալու են 10 000...

«0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են
Մանիպուլյատիվ

«0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են

11:21, 19 Փտր, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ օրերս ներկայացրել էր իր և քաղաքացու հանդիպումից մի դրվագ, որտեղ պատգամավորի...

2% հետվճարը` թվերով․ որքան է այն նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի դեպքում
Տվյալների լրագրություն

2% հետվճարը` թվերով․ որքան է այն նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի դեպքում

10:26, 29 Հնվ, 2026

ԱՐՔԱ վճարային համակարգով նախատեսված 2 տոկոսի չափով հետվճարի ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես ֆինանսական աջակցության մեխանիզմ։  Սակայն «Փաստերի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens