ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչո՞ւ է 4 տարի ձգձգվում Արթիկի թիվ 2 դպրոցի շինարարությունը

Արեն Նահապետյան Արեն Նահապետյան
11:43, 20 Հնվ, 2026

Շիրակի մարզի Արթիկ համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի շինարարությունը, որը մեկնարկել էր 2021 թվականից, դեռ շարունակվում է․ դպրոցը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2024 թվականի հուլիսին, սակայն դպրոցի տարածքը մինչ օրս շինհրապարակ է։

Այժմ էլ ըստ նախնական տվյալների` դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել 2026 թվականի հուլիսի 30-ին։

previous arrow
next arrow
Slider

Արդեն 4 տարի է՝ դպրոցի շուրջ 500 սաները դասերն անցկացնում են Արթիկի նախկին «Հյուսիսային համալսարանի» շենքում՝ երկու հերթով։

«Հյուսիսային համալսարանի» շենքը:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ինչու է ձգձգվում Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինարարությունը։ 

Պայմանագրի ժամկետների փոփոխությունը

2021 թվականի սեպտեմբերին «Արհովշին» ՍՊԸ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջև 2 տարի 10 ամիս ժամկետով կնքվել է պայմանագիր։ Դպրոցի կառուցման արժեքը, ըստ պայմանագրի, կազմել է 1,5 մլրդ դրամ։ Այս գումարը պետական վարկային միջոցներ են, որի 83․33%-ը հատկացնում է Ասիական Զարգացման բանկը, իսկ մնացածը հատկացվում է պետական բյուջեից։

2023-ի հունիսին կողմերը կնքում են պայմանագրի անբաժանելի մաս համարվող թիվ 2 համաձայնագիրը, ըստ որի՝ շինարարությունը նախատեսվում էր ավարտել մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը։

Արտապատկերումը՝ համաձայնագրից:

Ըստ նույն համաձայնագրի` շինարարությունը ուշ հանձնելու դեպքում կապալառուն պետք է վճարեր տույժ՝ 76 հազար դրամի չափով։ 

Սակայն հետո այս թիվը սրբագրման է ենթարկվում․ ավելի ուշ կնքվում է 3-րդ  համաձայնագիրը, որով տույժի չափը շտկվում է՝ դառնալով 76 մլն դրամ։

Արտապատկերումը՝ համաձայնագրից:

Այնուամենայնիվ, 2024 թվականի հուլիսի 30-ին՝ պայմանագրով շինարարությունը հանձնելու օրը, կողմերը կնքում են արդեն 4-րդ համաձայնագիրը՝ պայմանավորվելով շինարարության հանձնման նոր օր սահմանել՝ 2025 թվականի օգոստոսի 30-ը։ Պատճառաբանությունն այն էր, որ շինարարությունը փաստացի չէր ավարտվել։

Արտապատկերումը՝ համաձայնագրից:

Այս փոփոխության արդյունքում կապալառուն շինարարական աշխատանքները երկարաձգելու, շենքի շահագործման հանձնելը ուշացնելու համար տուգանք չի վճարում, քանի որ պայմանագրի ժամկետը երկարաձգվում է, և իրավական առումով խախտում չի արձանագրվում։

Պայմանագրի լուծում և նոր կապալառու

Կողմերը լուծում են պայմանագիրը 2025 թվականի հուլիսի 17-ին, ծրագրի ուշացման համար կապալառուն այդպես էլ տուժանք չի վճարում, քանի որ, ըստ էության, պայմանագրի ժամկետը երկարացվել էր, և այն համարվում էր գործող։

Փոխարենը` կապալառուն թերի կամ անորակ աշխատանքների համար վճարում է շուրջ 25 միլիոն դրամ։

FIP.am-ի հարցմանն ի պատասխան` հիմնադրամից հայտնել են, որ կապալառուի փոփոխությունը պայմանավորված է եղել պայմանագրային ժամկետների խախտմամբ․ «Կապալառուի փոփոխությունը պայմանավորված էր շինարարի կողմից պայմանագրային ժամկետների խախտման հանգամանքով։ Հարկ ենք համարում նշել, որ շինարարության մեկնարկից սկսած կապալառու ընկերությանը թե՛ գրավոր, թե՛ բանավոր բազմիցս զգուշացվել է՝ խստորեն հետևել շինարարության կատարման ժամանակացույցին։ Այնուհետև, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ առաջին կապալառուի հետ պայմանագիրը լուծվել է»։

Նոր կապալառուն «Ջի Թի Էս Քոնսթրաքշն» և «Ազուրիտ ՍՊԸ»-ների կոնսորցիումն է, որի հետ պայմանագիրը կնքվել է 2025 թվականի օգոստոսին։

Մեր հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրվել նոր կապալառուն, Հիմնադրամից պատասխանել են․ «Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ կապալառուն ընտրվել է բաց ազգային մրցույթի պայմաններով՝ նվազագույն գնային առաջարկի և որակավորման համապատասխանության հիման վրա»։ 

Տեխնիկական հսկողի առեղծվածը

FIP.am-ի թղթակիցը դեռևս աշնան վերջին այցելել էր Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ և փորձել էր տեղում պարզել՝ ինչպե՞ս են ընթանում աշխատանքները նոր մրցույթից հետո։ Տարածքում տեղեկացանք, որ շինարարական աշխատանքները սկսվել են հոկտեմբերի սկզբին։ Պարզեցինք, որ տեղում տեխնիկական հսկող չկա։ Շինարարներից տեղեկացանք, որ տեխնիկական հսկողը դեռևս չի ընդունել աշխատանքը։ Սա նշանակում է, որ շինարարական աշխատանքները հոկտեմբերի սկզբից մեկնարկել էին առանց տեխնիկական հսկողի ներկայության։ 

Շինարարության ընթացքի մասին տեղեկությունները ստուգելու, արձանագրություններին ծանոթանալու նպատակով աշխատակիցներից պահանջել էինք նաև շինարարության վարման մատյանը, որը պարզվեց՝ չկա։

Մինչդեռ ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի` կառուցապատողի (պատվիրատուի) կողմից շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացումը պետք է ապահովվի շինարարության ամբողջ ընթացքում՝ մինչև սահմանված կարգով շինարարական աշխատանքների իրականացման ավարտի ավարտական ակտով փաստագրումը: 

Շինարարության տեխնիկական հսկողը, ըստ Հիմնադրամի, այս ամբողջ ընթացքում՝ թե նախկին և թե՛ նոր կապալառուի ժամանակ եղել է «Հուսալի կամար» ՍՊԸ-ն։ 

Այս գործառույթն իրականացնելու համար տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը գրանցել է 1 տեխնիկական հսկիչի, որի օրական աշխատավարձը կազմում է 18․205 դրամ, իսկ ընդհանուր գումարը կազմում է 15․456․045 դրամ։

Ոլորտը կարգավորող մեկ այլ իրավական ակտի համաձայն՝ շինարարության մատյանը վարում է շենքի կամ կառույցի շինարարության համար պատասխանատու անձը (աշխղեկը, ավագ աշխղեկը), որն այն լրացնում է աշխատանքների առաջին օրվանից անձամբ կամ կարգադրում է կատարել մատյանի լրացումը հերթափոխի ղեկավարին: 

Ըստ նույն իրավական ակտի՝ շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն չիրականացնելու կամ ոչ սահմանված կարգով իրականացնելու դեպքում տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունները և պատասխանատու մասնագետները կրում են պատասխանատվություն` գործող օրենսդրությանը համապատասխան:

Տարածքային զարգացման հիմնադրամից հետաքրքրվել էինք՝ ինչո՞ւ տեխնիկական հսկողը չէր ընդունել աշխատանքները մեր այցի օրվա դրությամբ, և ո՞վ է պատասխանատու՝ առանց տեխնիկական հսկողի ներկայության շինարարության մեկնարկի համար։ Հիմնադրամից մեր գրավոր հարցմանը պատասխանելիս այս հարցը անտեսել են։ Սակայն հավելյալ պարզաբանման արդյունքում Հիմնադրամի լրատվական ծառայությունից հերքեցին շինհրապարակում տեխնիկական հսկողի բացակայության հնարավորությունը․ «Գուցե հիվանդ է եղել այդ օրը, կամ Ձեր գալու պահին մի քանի րոպեով բացակայել է»։

Այդուհանդերձ, այդ հանգամանքը չի արդարացնում տեխնիկական հսկող կազմակերպության պարտավորությունների թերի իրականացումը, որովհետև տեխնիկական հսկողի բացակայության ընթացքում ամբողջ շինարարական հրապարակը պետք է դադարեցներ շինարարական աշխատանքը։

Այսպիսով, Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինարարությունը, որը պետք է ավարտված լիներ դեռևս 2024 թվականին, այժմ շարունակվում է մինչև 2026 թվականի ամառ։ Չորս տարվա ընթացքում փոխվել են պայմանագրերը, ժամկետները, կապալառուն, սակայն որևէ պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել շինարարության ուշացման համար։ 

Մինչ պետական վարկային միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակներում արձանագրվում են վերահսկողական բացեր, շուրջ 500 դպրոցականներ շարունակում են կրթություն ստանալ ժամանակավոր պայմաններում՝ երկհերթ ռեժիմով։

Արեն Նահապետյան 

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դպրոց

Հարակից հոդվածներ

Ինչո՞ւ է ձգձգվում Աշտարակի թիվ 5  ավագ դպրոցի շինարարությունը․ նոր ժամկետ է սահմանվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչո՞ւ է ձգձգվում Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինարարությունը․ նոր ժամկետ է սահմանվել

17:30, 27 Փտր, 2026

Աշտարակ համայնքում գտնվող Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ...

«300 դպրոց»-ի խոստումը․ 2025-ը շուտով կավարտվի, սակայն դեռևս իրականացված է ծրագրի 20%-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 դպրոց»-ի խոստումը․ 2025-ը շուտով կավարտվի, սակայն դեռևս իրականացված է ծրագրի 20%-ը

14:16, 24 Հկտ, 2025

Մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություններ, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով․ սա Հայաստանի...

Գեղհովիտի դպրոցը դեռ 2023-ին պետք է պատրաստ լիներ. նոր ժամկետ են սահմանել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գեղհովիտի դպրոցը դեռ 2023-ին պետք է պատրաստ լիներ. նոր ժամկետ են սահմանել

11:30, 13 Հկտ, 2025

Դեռևս 2021 թվականի հուլիսին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում «հրաժեշտ» էր տալիս Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի...

5 տարի, երկու մրցույթ, ծախսված միլիարդներ և նույն տեխհսկողը․ Դովեղի դպրոցի ոդիսականը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5 տարի, երկու մրցույթ, ծախսված միլիարդներ և նույն տեխհսկողը․ Դովեղի դպրոցի ոդիսականը

11:46, 9 Սպտ, 2025

Տավուշի մարզի Դովեղ գյուղի երեխաներն այս ուսումնական տարին ևս նոր դպրոցում չեն սկսել։ Դպրոցի շինարարությունը, որը մեկնարկել էր դեռ 2020...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens