ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

907 բանաձևը «չի լուծարվել», Կիրանց գյուղն էլ չի հանձնվել․ Կարապետյանի ուժի ներկայացուցչի սխալ պնդումները

Նանե Մանասյան Նանե Մանասյան
13:37, 16 Փտր, 2026
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք սխալ պնդումներ է արել, որոնց անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»։ 

Կասեցումը լուծարում չէ․ սխալ պնդում՝ 907 բանաձևի մասին

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին՝ Մելոյանը պնդել է, թե ի թիվս բազմաթիվ այլ օգուտների «Ադրբեջանի համար լուծարվել է բանաձևը 1992 թվականին, որով արգելվում էր ռազմական մթերքի մատուցումը Ադրբեջանի կողմին ԱՄՆ-ի կողմից»։ 

Մելոյանը նկատի ունի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևը։ 

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ ստորագրեց Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևի կասեցման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրը։ Ավելի ուշ, դրա հրապարակված տեքստում նշվում էր, որ «բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Արտապատկերումը՝ ԱՄՆ կառավարության Դաշնային ռեգիստրի կայքից:

Այսպես, ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձևն ընդունվել է 1992 թվականին «Ազատության աջակցության ակտի» (Freedom Support Act) շրջանակում․ դրանով արգելվում էր ԱՄՆ դաշնային իշխանություններին ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ Բաքուն իրական քայլեր չի ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառվող շրջափակումն ու ուժի կիրառումը։

Արտապատկերումը՝ ԱՄՆ Կոնգրեսի կայքից։

Ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակումից հետո: ԱՄՆ-ի հայտարարած ահաբեկչության դեմ գլոբալ պայքարն ու Աֆղանստանում պատերազմը թելադրում էին վերջինիս նոր գործընկերներ ձեռք բերել տարածաշրջանում և համագործակցել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

Այս գործոններից ելնելով՝ 2002 թվականին ԱՄՆ Կոնգրեսը, չչեղարկելով բանաձևը, երկրի նախագահին տվեց օրենսդրական հնարավորություն՝ ամեն տարի ըստ անհրաժեշտության այն կասեցնելու կամ շրջանցելու (waiver-անգլերեն)։ 

Արտապատկերումը՝ ԱՄՆ կառավարական փաստաթղթերի պաշտոնական կայքից:

Բանաձևի կասեցումն «աննախադեպ» չէ, այն գրեթե միշտ կիրառվել է

FIP.am-ը պարզել է, որ 2002 թվականից ի վեր բանաձևի կասեցման վերաբերյալ օրենսդրական սողանցքից օգտվել են ԱՄՆ բոլոր նախագահները (Բուշ, Օբամա, Թրամփ, Բայդեն)․ այն գրեթե միշտ կասեցվել է՝ մոտ 20 անգամ կամ երկու տասնամյակ  շարունակ։ 

Բանաձևի կասեցում չի եղել միայն 2023-2024 թվականներին՝ պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմամբ ու հաջորդած էթնիկ զտմամբ․ այդ ժամանակ ՄՄՆ օրենսդիր մարմինը ընդունեց նախաձեռնություն, որով սահմանափակում էր ԱՄՆ նախագահի՝ բանաձևը շրջանցելու իրավունքը։ 

ԱՄՆ նախագահը չի կարող չեղարկել բանաձևը 

Մելոյանը տարածում է նաև սխալ պնդում, թե Թրամփն իր օգոստոսի 8-ի հուշագրով առհասարակ «լուծարել է» բանաձևը, ինչը չի համապատասխանում իրականությանը․ ԱՄՆ նախագահը ԱՄՆ Կոնգրեսից իրեն տրված իրավասության շրջանակում կարող է   միայն կասեցնել բանաձևը ընդամենը մեկ տարով, բայց չի կարող չեղարկել այն․ այդ իրավասությունը տրված է բացառապես ԱՄՆ Կոնգրեսին, որը օգոստոսյան պայմանավորվածություններից հետո դեռևս նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ 

Այս առումով նախագահը գործում է բացառապես Կոնգրեսի սահմանած շրջանակում, որը կարող է նաև ըստ անհրաժեշտության սահմանափակել նախագահին տրված այդ իրավասությունը, ինչպես դա արեց 2023-2024 թվականներին։ 

Այսպիսով, թեև 907 բանաձևի կասեցումը Մելոյանը ներկայացնում է որպես դրա չեղարկում կամ դիվանագիտական աննախադեպ հաջողություն Ադրբեջանի համար,  փաստացի այն ընդամենը ժամանակավոր միջոց է, որը յուրաքանչյուր տարի կախված է ԱՄՆ նախագահի որոշումից և Կոնգրեսի սահմանած շրջանակներից։

Կիրանցն ու ՀՀ ինքնիշխան տարածքներ չեն հանձնվել Ադրբեջանին

Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչը, անդրադառնալով 2024 թվականին Տավուշում սկիզբ առած սահմանազատման գործընթացին, նշել է, թե «ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնել Կիրանց գյուղը»։ 

«Սահմանազատման գործընթացով Կիրանցը հանձնվեց՝ այսինքն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածներ հանձնվում են թշնամուն առանց հանրաքվեի»,— ասել է նա։ 

Այսպես, ավելի վաղ FIP.am-ը գրել էր, որ Տավուշում սահմանազատման գործընթացը իրականացվել է Խորհրդային Միության ԳՇ 1976 թվականի քարտեզով․ համաձայն Satmaps.info առցանց ռեսուրսի՝ Տավուշի մարզի խնդրո առարկա հատվածում սահմաններն արտացոլված են ԽՍՀՄ ԳՇ 1976 թվականի K38-103/91 քարտեզում։ 

Մենք պարզել էինք նաև, որ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի վարչական սահմանների վերաբերյալ քարտեզը համընկնում է Google Maps-ում ներկայացված հայ-ադրբեջանական սահմանների հետ։ 

Սահմանազատման արդյունքում Կիրանց գյուղը մնացել է ՀՀ տարածքում, ինչպես և այն ամրագրված է թե՛ ԳՇ քարտեզում, և թե՛ Google Maps-ում։ 

Միևնույն ժամանակ, բնակավայրը հայտնվել է ադրբեջանական սահմանին մոտ․ մասնավորապես՝ սահմանազատման պահին գործող Կիրանցի հին դպրոցը մոտ 400 մետրի վրա է, նոր դպրոցը՝ մոտ 200 մետրի։ 

Այսպիսով, պնդումը, թե Կիրանցը հանձնվել է, սխալ է։ Այդ հատվածում տեղի է ունեցել  ԽՄ ԳԾ 1976 թվականի քարտեզներին համապատասխան սահմանազատում։ 

Նանե Մանասյան 

Կարդացեք նաև՝ «Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը այդքան էլ հեշտ գործ չէ․ Նարեկ Կարապետյանի մոլորեցնող հայտարարությունները»

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Ուժեղ Հայաստան»Կիրանց

Հարակից հոդվածներ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

13:28, 3 Օգս, 2026

9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի...

Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզին, Կիրանցն անկլավ չի եղել. պատգամավորի թեկնածուի հարցադրման հետքերով
Սխալ

Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզին, Կիրանցն անկլավ չի եղել. պատգամավորի թեկնածուի հարցադրման հետքերով

12:21, 25 Հնս, 2026

Հանրային հեռուստաընկերության եթերում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը, անդրադառնալով Բաքվի կողմից առաջ մղվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի և...

Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիրանցում քվեարկության առեղծվածային պատկերը և ԿԸՀ-ի լռությունը

14:19, 10 Հնս, 2026

Տավուշի մարզի Կիրանց համայնքում անցկացված ընտրությունների վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել ընտրողների թվի և քվեարկության արդյունքների շուրջ։ Ֆեյսբուքյան օգտատեր...

Միայն Արմավիրի և Արարատի մարզերում մշակվում է հողերի 25-30 տոկոսը․ Սամվել Կարապետյանի պնդումը չի հաստատվում
Տվյալների լրագրություն

Միայն Արմավիրի և Արարատի մարզերում մշակվում է հողերի 25-30 տոկոսը․ Սամվել Կարապետյանի պնդումը չի հաստատվում

17:09, 7 Մյս, 2026

«Մարդիկ շատ դժգոհ էին, որ այս իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչինչ չի արել Արարատյան դաշտավայրի ժողովրդի, ես վստահ եմ, ամբողջ...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens