ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

IRI-ի նոր հարցումն ու 2021-ի փորձը․ ի՞նչ են ցույց տալիս նախընտրական սոցհարցումները

Նանե Մանասյան Նանե Մանասյան
16:10, 6 Մրտ, 2026

Այսօր՝ մարտի 6-ին, հրապարակվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի` (International Republican Institute) ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրության հերթական զեկույցը, որում արտացոլվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի վարկանիշը։ 

Հարցումն անցկացվել է Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի «Հարցումների հետազոտությունների կենտրոնի» անունից՝ Breavis-ի կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից): Տվյալները հավաքագրվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ը՝ CATI-ի կողմից անցկացված հեռախոսազրույցների միջոցով: Ընտրանքը բաղկացած էր n=1,506 Հայաստանի բնակիչ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում (ովքեր կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ): Ընտրանքից բացառվել են այն բնակիչները, որոնք ապրել են Հայաստանում վեց ամսից պակաս: 

Ըստ այդմ` առաջատար է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչի առթիվ սոցիալական մեդիայի մի շարք օգտատերեր, տարբեր քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ կասկածի տակ են դրել հետազոտության արժանահավատությունը։


Արտապատկերումը՝ 2026-ի զեկույցից։

Ըստ վարկանիշի` կառավարող ուժի օգտին կքվեարկի հարցվածների 24%-ը․ 2-րդը՝ 9%-ով նոր գրանցված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է, որի թեկնածուն համարվում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը։ 

3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցնող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը, ըստ հարցումների, չեն հաղթահարում օրենսդրությամբ նախատեսված անցողիկ շեմը՝ դաշինքների համար 8%, կուսակցության համար՝ 4%։ Երկուսն էլ ունեն համապատասխանաբար 3% վարկանիշ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» համադրել է այս և նախորդ՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիալական հարցումները, ինչպես նաև համեմատել նախորդ ընտրություններում ուժերի գրանցած իրական արդյունքների հետ։ 

2021-ի զեկույցն արտացոլում էր քվեարկության միտումները

Այսպես, համաձայն 2021 թվականի մայիսի 28-ին հրապարակված զեկույցի (2021-ին ընտրությունները կայացել են հունիսի 20-ին-խմբ․)՝ կառավարող ուժը առաջատար էր՝ 26% վարկանիշով։


Արտապատկերումը՝ 2021-ի զեկույցից։

Նշենք, որ հարցման մեջ օբյեկտիվորեն արտացոլված չէր այդ ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի վարկանիշը, քանի որ այն իր կազմավորման մասին պաշտոնապես ազդարարել է նույն թվականի մայիսի 9-ին, մինչդեռ հարցման տվյալները հավաքագրվել են 2021 թվականի ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում։  

2021-ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ քվեների մեծամասնությունը՝ 53.92%, «Հայաստան» դաշինքը՝  21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%։ 

 Այսպիսով, IRI-ի հարցումը 2021-ին ցույց էր տալիս, որ հարցվածների շրջանում առաջատարը եղել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նման միտում արձանագրվեց նաև ընտրությունների վերջնական արդյունքներով, երբ ՔՊ-ն ստացավ ձայների մեծամասնությունը։

Հայկական Gallup-ի տոկոսներն ու իրականությունը

Նշենք, որ արդեն «Հայաստան» դաշինքի ձևավորումից հետո սոցիալական հարցումներ անցկացրեց նաև հայկական Gallup-ը, որի խնդրահարույց հետազոտությունների մասին FIP.am-ը նախկինում գրել է։ 

Կարդացեք նաև՝ Վստահե՞լ, թե՞ ոչ հայկական Gallup-ին. երկու Gallup-ների պատմությունը

Ըստ այդ հարցումների՝ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն առաջատար էր և հաղթելու հնարավորություն ուներ ընտրություններում․ այդ կազմակերպությունը 28,7% էր գնահատել դաշինքի վարկանիշը, մինչդեռ ՔՊ-ինը՝ 25․2% էր։ 

Այսպիսով, նախորդ՝ 2021 թվականի ընտրություններից առաջ հրապարակված IRI-ի հարցումներով ևս ՔՊ-ն առաջատար էր, և ընտրություններում այն իսկապես հաղթեց՝ ստանալով 53.92%։ 

Սրան զուգահեռ, 2021 թվականի փորձը ցույց է տալիս, որ տարբեր կազմակերպությունների հարցումները կարող են էապես տարբեր արդյունքներ ցույց տալ։ 

Նկատենք, որ նախընտրական հարցումները չեն կարող ճշգրիտ կանխատեսել ընտրությունների արդյունքը։ Դրանք արտացոլում են տվյալ պահին հարցվածների դիրքորոշումը, որը կարող է փոխվել քարոզարշավի ընթացքում կամ ընտրություններին մասնակցության տարբեր մակարդակի հիմքով։ Այդ պատճառով սոցիալական հարցումները սովորաբար դիտարկվում են ոչ թե որպես վերջնական կանխատեսում, այլ որպես տվյալ պահին հասարակական տրամադրությունների ցուցիչ։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` GallupIRIսոցհարցում

Հարակից հոդվածներ

Պատգամավորի աղավաղված խոսքերն ու «Գելլափի վերջին հարցումները»
Մանիպուլյատիվ

Պատգամավորի աղավաղված խոսքերն ու «Գելլափի վերջին հարցումները»

19:31, 12 Փտր, 2024

Փետրվարի 9-ին hայկական մի շարք լրատվական կայքերում (news.am, politik.am, operativ.am) «Մարդիկ արդեն պատրաստ են Նիկոլի դեմ պայքարել, 67%-ը նրան դավաճան...

Հարակից հոդվածներ

Պատգամավորի աղավաղված խոսքերն ու «Գելլափի վերջին հարցումները»
Մանիպուլյատիվ

Պատգամավորի աղավաղված խոսքերն ու «Գելլափի վերջին հարցումները»

19:31, 12 Փտր, 2024

Փետրվարի 9-ին hայկական մի շարք լրատվական կայքերում (news.am, politik.am, operativ.am) «Մարդիկ արդեն պատրաստ են Նիկոլի դեմ պայքարել, 67%-ը նրան դավաճան...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens