ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Հուզական աղմուկն ընդդեմ թվերի․ սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում

Արեն Նահապետյան Արեն Նահապետյան
13:40, 19 Մրտ, 2026

Վերջին շրջանում հանրային քննարկումների կենտրոնում են հայտնվել Հայաստանում հանցավորության, մասնավորապես՝ սպանությունների թվի մասին խոսակցությունները։ 

Յուրաքանչյուր արձանագրվող դեպքից հետո սոցիալական ցանցերում հնչում են մտահոգություններ, թե Հայաստանում սպանությունները շատացել են, «կրիմինալը աճել է», և հարցեր «Հայաստանում ապրելը վտանգավո՞ր է» (1, 2, 3)։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե իրականում ինչ են ասում թվերը, և ինչպես է փոխվել հանցագործությունների հաշվառման համակարգը։

2010-2025 թվականների սպանությունների ցուցանիշը Հայաստանում

2010-2017 թթ. Հայաստանում տարեկան արձանագրվել է միջինում 52 սպանություն, իսկ 2018-2025 թթ.՝ 50 դեպք։ 

Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով սպանությունների միջին թիվը նվազել է։

Հին vs նոր հաշվարկի մեթոդաբանություն. ե՞րբ է կատարվել հանցագործությունը

Երկար տարիներ Հայաստանում կիրառվել է հանցագործությունների թվի հաշվարկի մեթոդաբանություն, որով հանցագործությունները գրանցվում էին ըստ հաշվառման տարեթվի, այլ ոչ թե փաստացի կատարման ժամանակի։ Սա նշանակում է, որ եթե օրինակ՝ 2010 թվականին կատարված հանցագործությունը հայտնաբերվում էր 2023-ին, այն ներառվում էր 2023-ի վիճակագրության մեջ՝ խեղաթյուրելով իրական վիճակագրական պատկերը։

Ի՞նչ է փոխվել. հանցավորության վիճակագրությունը վարելու,  տվյալները հավաքագրելու, վերլուծելու նպատակով 2026 թվականի սկզբին ստեղծվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը, և ներդրվել մեթոդաբանության նոր մոտեցում։ Այժմ արդեն հանցավորության վիճակագրությունը տարբերակում է.

  • հանցագործության հաշվառման տարին (երբ է գործը բացվել)
  • փաստացի կատարման տարին (երբ է հանցանքը տեղի ունեցել)։

Նոր մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս հաշվառված հանցագործությունների ընդհանուր թվից առանձնացնել նախորդ տարիներին կատարված դեպքերը և ունենալ ինչպես տվյալ տարում հաշվառված հանցագործությունների ընդհանուր թիվը, այնպես էլ տվյալ տարվա ընթացքում փաստացի կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։

Օրինակ՝ 2025 թվականին հաշվառվել է 46,337 հանցագործություն, սակայն նոր մեթոդաբանությամբ պարզվել է, որ դրանցից միայն 40,722-ն են փաստացի կատարվել 2025-ին։ Մնացած 5,615-ը նախորդ տարիների դեպքեր են։ 

Սա ցույց է տալիս, որ իրականում 2025-ին հանցավորության մակարդակը 2024-ի համեմատ, նվազել է 3.2%-ով։

«Սպանության հատկանիշներով» վարույթների շփոթը

Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ պետությունը յուրաքանչյուր մահվան դեպք որակում է որպես սպանություն (ՀՀ ՔՕ 155-րդ հոդված), որպեսզի ապահովվի քննության ամենախիստ ռեժիմը։

Այժմ պաշտոնական վիճակագրությունը տարբերակում է սպանության հատկանիշներով նախաձեռնված վարույթների երկու խումբ:

  1. Հաստատված սպանություն. երբ առկա են դիտավորյալ կյանքից զրկելու անհերքելի փաստեր (հրազենային վնասվածք, բռնության հետքեր և այլն)։
  1. Այլ դեպքեր. հանկարծամահություն (2022-ից ներառվում է սպանության հոդվածի տակ), անհայտ կորելը, դժբախտ պատահարները կամ մարդկային մասունքների հայտնաբերումը։ Ի դեպ, ՆԳՆ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ այս խմբում ընդգրկված դեպքերը վերջնարդյունքում կա՛մ վերաորակվում են այլ արարքի, կա՛մ քրեական վարույթը կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով։ 

Ի՞նչ են հուշում թվերը (2024-2025 թթ. համեմատական)

Ըստ նոր մեթոդաբանության տվյալների.

  • մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 23.2%-ով (2024թ.՝ 7508, 2025թ.՝ 5769)։ 
  • հաստատված սպանությունների թիվն աճել է ընդամենը 5-ով (2024թ.՝ 45 դեպք, 2025թ.՝ 50 դեպք)։

Այսպիսով, ստացվում է, որ սպանությունների տեսակարար կշիռը ընդհանուր հանցավորության մեջ մնում է չափազանց ցածր՝ 0.1% (50-ը 40․722 թվի շուրջ 0․1 տոկոսն է):

Ինֆորմացիոն մանիպուլյացիա. ինչպես է համացանցում ձևավորվում սպանությունների «աճի» կեղծ տպավորությունը

Լրատվամիջոցներում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում, հաճախ սպանությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը ուղեկցվում է մանիպուլյատիվ հնարքներով՝ «սպանությունները աճում են», «այլևս ապահով չենք  զգում» և այլն։ 

Այս խոսույթը հատկապես ակտիվանում է քաղաքական գործիչների շրջանում քաղաքական կարևոր իրադարձությունների համատեքստում, և դրա նպատակը հանրության շրջանում անվստահություն, վախ և անապահովության զգացում տարածելն է։ 

Տեղեկատվական կրկնողություն և «անընդհատության» պատրանք 

Նույն սպանության դեպքի վերաբերյալ տարբեր աղբյուրների կողմից շաբաթներ շարունակ պարբերական հրապարակումները կամ նոր մանրամասների (այդ թվում՝ տեսանյութերի) տարածումը հանրային դաշտում ստեղծում են թյուր տպավորություն, թե հանցագործությունները տեղի են ունենում անընդհատ: Այս մեթոդով մեկ առանձին դեպքը վերածվում է երկարատև տեղեկատվական աղմուկի, ինչը խեղաթյուրում է հանցավորության իրական վիճակագրական պատկերը:

Ժամանակագրական խեղաթյուրում և հին դեպքերի «վերակենդանացում»

Հաճախ հանդիպում է երևույթ, երբ տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ նոր տվյալները տարածվում են առանց դեպքի փաստացի ժամանակաշրջանը նշելու: Սա ստեղծում է կեղծ պատկեր, թե հանցագործությունը նոր է կատարվել: 

Այսպիսով, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանում սպանությունների «վտանգավոր աճի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հանցագործությունների հաշվառման նոր մեթոդաբանությունը թույլ է տալիս զերծ մնալ վիճակագրական «ուռճացումներից»։ 

Արեն Նահապետյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՆԳՆսպանություն

Հարակից հոդվածներ

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում
Բացատրական

Զինվորական ծառայության փոխարեն՝ ոստիկանական ծառայություն․ ի՞նչ նախագիծ է քննարկվում

12:50, 9 Հկտ, 2026

Հայաստանում կարող է ներդրվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նոր մեխանիզմ․ երիտասարդներին առաջարկվում է սովորել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում, ապա...

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու

15:45, 25 Սպտ, 2026

2025 թվականի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում Հայաստանի 46 համայնքներում։ ԿԸՀ-ն...

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները
Բացատրական

Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները

11:58, 2 Սպտ, 2026

2026 թվականի փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվել է Զանգերի կառավարման միասնական՝ 112 կենտրոնը, որը մեկ համակարգում է միավորել Ոստիկանություն և Փրկարար...

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

15:35, 4 Օգս, 2026

Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։ Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens