ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատավորի թեկնածուն՝ ակտիվ քաղաքական գործունեության մեջ․ ի՞նչ է ասում օրենքը

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
14:03, 2 Ապր, 2026

Փաստաբան, իրավաբան Ռուբեն Մխիթարյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմում այժմ ակտիվ քարոզարշավ է իրականացնում, ընդգրկված է դատավորների հավակնորդների ցուցակում։ Իսկ դատավորի թեկնածուներին Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է զբաղվել քաղաքականությամբ։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է դատավորների հավակնորդների ցուցակը և դատավորի թեկնածուներին առաջադրված օրենսդրական պահանջները։

Ի՞նչ է ասում ՀՀ օրենսդրությունը

Հայաստանի Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը դատավորների համար սահմանում է վարքագծի կանոններ, որի համաձայն, դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։

Նույն օրենսգրքի մեկ այլ հոդվածով էլ դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց համար։

Նշվում է, որ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և վերոնշյալ անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Ի՞նչ է հայտնի Ռուբեն Մխիթարյանի մասին

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Ռուբեն Մխիթարյանը ընդգրկված է քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ցուցակում՝ բավարարելով օրենքով նախատեսված մասնագիտական փորձառության պահանջը։

Արտապատկերումը՝ դատավորների ցուցակից

Միևնույն ժամանակ, վերջին շրջանում նա ակտիվորեն ներգրավված է քաղաքական գործընթացներում․ մասնակցում է կուսակցական գործունեությանը, իսկ նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվում են քաղաքական հայտարարություններ և իշխանությունների հասցեին քննադատություն պարունակող գրառումներ, հարցազրույցներ։ Հայտնի է նաև, որ 2025 թվականից նա «Մեր ձևով» քաղաքական շարժման անդամ է։

Այսպիսով, Հայաստանի օրենսդրությունը դատավորի թեկնածուներին պարտադրում է պահպանել քաղաքական չեզոքություն և խուսափել այնպիսի վարքագծից, որը կարող է կասկածի տակ դնել նրանց անաչառությունը։

Այս տեսանկյունից ակտիվ քաղաքական ներգրավվածությունը կարող է դիտվել որպես այդ պահանջների հետ անհամատեղելի վարքագիծ։

FIP.am-ի հարցին ի պատասխան՝ Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ տեղյակ է դատավորի թեկնածու լինելու և քաղաքական գործունեության անհամատեղելիության մասին և պատրաստվում է դիմում ներկայացնել՝ ցուցակից դուրս գալու համար։

Հասմիկ Համբարձումյան

Գլխավոր լուսանկարը՝ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Ուժեղ Հայաստան»

Հարակից հոդվածներ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

13:28, 3 Օգս, 2026

9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի...

Միայն Արմավիրի և Արարատի մարզերում մշակվում է հողերի 25-30 տոկոսը․ Սամվել Կարապետյանի պնդումը չի հաստատվում
Տվյալների լրագրություն

Միայն Արմավիրի և Արարատի մարզերում մշակվում է հողերի 25-30 տոկոսը․ Սամվել Կարապետյանի պնդումը չի հաստատվում

17:09, 7 Մյս, 2026

«Մարդիկ շատ դժգոհ էին, որ այս իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչինչ չի արել Արարատյան դաշտավայրի ժողովրդի, ես վստահ եմ, ամբողջ...

Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում

11:55, 11 Մրտ, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը «Ինֆոքոմի» երիտասարդական «CtrL Z» հաղորդմանը Հայաստանի ընտրական համակարգի վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել,...

907 բանաձևը «չի լուծարվել», Կիրանց գյուղն էլ չի հանձնվել․ Կարապետյանի ուժի ներկայացուցչի սխալ պնդումները
Սխալ

907 բանաձևը «չի լուծարվել», Կիրանց գյուղն էլ չի հանձնվել․ Կարապետյանի ուժի ներկայացուցչի սխալ պնդումները

13:37, 16 Փտր, 2026

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք սխալ պնդումներ է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens