ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թարմացված․ Նախընտրական գովազդի պատկերը՝ առցանց ԶԼՄ-ներում․ ով ում պաստառն է տեղադրել

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:03, 7 Ապր, 2026

Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռևս չի մեկնարկել։ Չնայած այս հանգամանքին՝ մասնակցության մասին հայտարարած քաղաքական ուժերն արդեն իրականացնում են քարոզարշավ՝ հանդիպումներ ընտրողների հետ, մարզային այցեր, գովազդային վահանակներ, առցանց գովազդ և այլն։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, մասնավորապես, քաղաքական ուժերի գովազդը հայաստանյան առցանց մեդիառեսուրներում․ ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածի համար մշտադիտարկվել է ավելի քան 40 առցանց լրատվական միջոց։ 

Ո՞ր ուժերն են առաջատար առցանց կայքերում

Մշտադիտարկված լրատվական կայքերում արձանագրվել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 5 քաղաքական ուժի նախընտրական գովազդ՝  «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Միասնության թևեր» և «Առաջարկ Հայաստանին»։ 

Ամենից շատ գովազդ է տեղադրել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» շարժումը․ ուժի նախընտրական առցանց պաստառը տեղադրել է 12 առցանց ռեսուրս։ 

2-րդ տեղը կիսում են ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 8 լրատվական կայքով և կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ դարձյալ 8 կայքով։ 

4-րդ տեղում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է․ ուժը նախընտրական գովազդ ունի 6 կայքում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի առցանց պաստառները տեղադրված են 5 կայքում։ 

Ինչպիսի՞ն է կոմերցիոն գործակցության պատկերը

Ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում FIP.am-ի ուսումնասիրած մոտ 40 կայքերի կեսից ավելին՝ 26 առցանց ԶԼՄ, քաղաքական ուժերի նախընտրական գովազդ է տեղադրել։ Կան կայքեր, որոնցում տեղադրված է միաժամանակ երկու, անգամ երեք քաղաքական ուժի նախընտրական գովազդ։ 

Ստորև ներկայացված են առցանց լրատվական կայքերը, որտեղ ապրիլի 7-ի դրությամբ տեղադրված է վերոհիշյալ քաղաքական ուժերից որևէ մեկի կամ մի քանիսի գովազդը։ 

Այսպիսով, քաղաքական ուժերն ակտիվորեն օգտագործում են առցանց լրատվական հարթակները՝ իրենց ներկայությունն ապահովելու և ընտրազանգվածի վրա ազդելու համար։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարբեր լրատվական կայքեր պատրաստակամորեն համագործակցում են միաժամանակ մի քանի քաղաքական ուժերի հետ՝ գովազդ տեղադրելով՝ անկախ դրանց քաղաքական դիրքավորումից։ 

*թարմացված․ «Փաստերի ստուգման հարթակի» թիմը հոդվածը պատրաստելիս գովազդի սահունության պատճառով չի նկատել լրատվամիջոցներից մեկում քաղաքական երկու ուժերի գովազդները, որը թարմացման հետևանքով ավելացրել ենք։ 

Նանե Մանասյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` գովազդընտրություններ 2026հայկական ԶԼՄ-ներ

Հարակից հոդվածներ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

17:06, 10 Հլս, 2026

2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր,...

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է
Սխալ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է

16:40, 22 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հասմիկ Հակոբյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե իր քաղաքական ուժը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում...

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը
Առանց վճռի

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը

15:14, 18 Հնս, 2026

Հունիսի 17-ին մեր գործընկեր Factor.am լրատվամիջոցը հրապարակել է «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը»...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens