ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ցեղասպանության «ժխտման» օրակարգն ու կեղծ թեզերը․ Օքայ Դեփրեմից մինչև հայկական աղբյուրներ

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:17, 21 Ապր, 2026

Ռուսամետ քարոզչությամբ զբաղվող Լուգանսկի քաղաքացիությամբ թուրք լրագրող Օքայ Դեփրեմը հերթական կեղծ պնդումներն է տարածել Հայաստանի վերաբերյալ․ նա, մասնավորապես, պնդել է, թե Հայաստանի կառավարությունը Հայոց ցեղասպանության ժխտմանն ու մոռացմանը միտված մի շարք որոշումներ է ընդունել։ 

Հոդվածում թուրք լրագրողը պնդել է, թե Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումները չեղարկելու, ինչպես նաև պատմության դասագրքերում իրադարձությունները վերախմբագրելու հանձնարարություններ են տրվել։

Դեփրեմի հոդվածը հրապարակվել է Veryansintv.com կոչվող թուրքական քարոզչական կայքում, որի հիմնադիրներն ու հոդվածագիրներն ունեն քեմալական հայացքներ, հայտնի են կեղծ, մանիպուլյատիվ լուրերի տարածմամբ։ 

Ապրիլի 20-ին meknaban.am կոչվող կայքը ևս ՀՀ կառավարության կողմից «Ցեղասպանության ժխտմանն ու մոռացմանը միտված» գործողությունների մասին է գրել․ այս աղբյուրն իր հերթին պնդել է, թե «Փաշինյանը կարգելի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները»։ 

Կայքի այս հրապարակումը դեռևս լայն տարածում չունի սոցիալական ցանցերում․ FIP.am-ը մշտադիտարկմամբ կարողացավ միայն մեկ ֆեյսբուքյան օգտատիրոջ (Lilit Aleksanyan) գտնել, որը տարածել է նյութը. հատկանշական է, որ այս օգտատերը տարածել է նաև Դեփրեմի հոդվածը թուրքական Veryansintv.com կայքից։ Ի դեպ, այս օգտահաշվի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կեղծ է։

Արտապատկերումը՝ Lilit Aleksanyan ֆեյսբուքյան օգտահաշվից։ 

Հիշատակի միջոցառումները չեղարկելու լուրը փաստահեն չէ

Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, պետական մակարդակով նշվող օր է, որի պաշտոնական միջոցառումներն ու հիշատակի այլ արարողություններ ևս սահմանվում են օրենսդրությամբ։ 

Սրան զուգահեռ, որևէ պաշտոնական աղբյուրում չկան որոշումներ կամ օրենքի նախագծեր, որոնք կվերաբերեին միջոցառումների չեղարկմանը կամ դրանց սահմանափակմանը, բաց աղբյուրներում չկան նաև փաստեր՝ պատմության դասագրքերում Ցեղասպանության վերաբերյալ բովանդակությունը վերաշարադրելու կամ հեռացնելու մասին։ 

Փաստացի, տարածվող տեղեկությունները կեղծ են։ 

Ի՞նչ է հայտնի կեղծիք տարածող հայալեզու կայքի մասին 

FIP.am-ը դոմեյներ վերլուծող WhoIs հարթակի միջոցով պարզել է, որ այս դոմեյնով կայքը գրանցվել է նախորդ տարեվերջին՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին՝ մեկ տարի ժամանակով։ 

Կայքի IP հասցեի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն տեղակայված է ամերիկյան Namecheap, Inc. ընկերությանը պատկանող սերվերում, որը լայնորեն օգտագործվող հոսթինգ ծառայություն է՝ հազարավոր կայքերի համար։ Հետևաբար, այս տվյալը միայն փաստում է կայքի տեխնիկական տեղակայման վայրը և չի բացահայտում դրա իրական սեփականատիրոջը կամ խմբագրական պատասխանատուներին։

Այս ռեսուրսը հիմնականում արտատպում է այլ աղբյուրների նյութերը։ 

Հիշատակի օրն ու հուշարձանը՝ շահարկումների թիրախում

Դեռևս 2024 թվականի աշնանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այդ ժամանակվա տնօրեն Էդիտա Գզոյանը և հուշահամալիրի համահեղինակ,  ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ասուլիսում ներկայացրել էին հուշահամալիրում նախատեսվող հիմնանորոգման ծրագիրը։ 

Մասնավորապես, նշվել էր, որ հավերժության տաճարի վերանորոգումը մեկնարկելու է 2025 թվականին։ 

Չնայած սրան, նախորդ տարվա օգոստոս ամսից հայաստանյան մամուլում և սոցիալական մեդիայում շինարարության ընթացքի հետ կապված հանրային մտահոգությունները սկսեցին զուգորդվել կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներով, դավադրապաշտական թեզերով։ 

«Հուշահամալիրը քանդում են», «նվեր Էրդողանին»

«Արմենիա» և «5-րդ ալիք» հեռուստաալիքների պատրաստած լրատվական ռեպորտաժներում (1, 2), օրինակ, հեղինակները մանիպուլյատիվ հարցադրում էին անում՝ «ապամոնտաժվում / քանդվում, թե՞ վերանորոգվում է» հուշահամալիրը։ 

«Միասնության թևեր» կուսակցության անդամ, նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում պնդեց՝ «հուշահամալիրը քանդվում է վերանորոգման անվան տակ»։ 

Ֆեյսբուքյան օգտատերից մեկն էլ պնդել էր, թե դա ՀՀ իշխանության նվերն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից Արմենակ Դանիելյանը պնդում էր, թե «հուշահամալիրը քանդվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով», և որ «Ծիծեռնակաբերդի բարձունքում հյուրանոց է կառուցելու նրա համար»։ 

«Ապրիլի 24-ին փակ է լինելու, որ մոռացության մատնեն»

Չնայած՝ թանգարան-ինստիտուտը հայտարարել էր, որ աշխատանքներն իրականացվում են հատվածաբար, որպեսզի հուշահամալիրը այցելուների համար բաց մնա՝ այդ թվում նաև հիշատակի օրը, ակտիվորեն շրջանառվում էր թեզը, թե այն փակ է լինելու ապրիլի 24-ին, որ աստիճանաբար մոռացության մատնվի Հայոց ցեղասպանությունը։ 

Մասնավորապես, վերևում հիշատակված Արմենակ Դանիելյանը պնդել է նաև, որ իշխանությունը չի ավարտելու շինարարությունը, որպեսզի ապրիլի 24-ին մարդիկ հուշահամալիր չայցելեն․ նրա այս պնդումների հիման վրա ռեպորտաժ էր պատրաստել Հայկական 2-րդ հեռուստալիքը։ 

«Կամաց-կամաց սովորեցնելու են էս հուշահամալիրի բացակայությանը»,- ասել է նա։  

Սրան զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք առիթներով նշել է, որ հուշահամալիրը ապրիլի 24-ին պատրաստ կլինի։ 

Օրերս էլ հուշահամալիր այցելեց Փաշինյանը՝ նշելով, որ այս փուլում նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտված են ապրիլի 24-ին ընդառաջ։ 

Այսպիսով, թուրքական քարոզչական հարթակներից մինչև հայաստանյան ԶԼՄ-ներ ու գործիչներ, շրջանառում էին կեղծ թեզեր՝ շահարկելով հանրության համար զգայուն՝   Ցեղասպանության «ժխտման» թեման։ 

Միևնույն ժամանակ, բաց աղբյուրները, պաշտոնական տեղեկությունների վերլուծությունն ու իրողությունները չեն հաստատում ո՛չ հիշատակի միջոցառումների չեղարկման, ո՛չ էլ հուշահամալիրի վերանորոգման առիթով տարածված դավադրապաշտական թեզերը։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կեղծ թեզերհայոց ցեղասպանություն

Հարակից հոդվածներ

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

12:22, 11 Մյս, 2026

Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը, դրանց աջակցող մեդիա ռեսուրսները միմյանց գործունեության վերաբերյալ ակտիվորեն տարածում են քարոզչական նարատիվներ,...

Կեղծիքներից մինչև արտաքին ազդեցություն․ ո՞վ և ի՞նչ թեզեր են տարածում ընտրություններից առաջ Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կեղծիքներից մինչև արտաքին ազդեցություն․ ո՞վ և ի՞նչ թեզեր են տարածում ընտրություններից առաջ Հայաստանում

11:43, 30 Մրտ, 2026

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին նախորդող այս շրջանում քաղաքական դաշտում և սոցիալական մեդիայում ակտիվորեն շրջանառվում են ընտրական գործընթացի նկատմամբ կասկածներ առաջացնող թեզեր։...

Իրանի պատերազմն ու TRIPP-ի շուրջ մանիպուլյացիաները․ փաստերն ընդդեմ քարոզչության
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Իրանի պատերազմն ու TRIPP-ի շուրջ մանիպուլյացիաները․ փաստերն ընդդեմ քարոզչության

11:40, 23 Մրտ, 2026

Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունները հայաստանյան տեղեկատվական տիրույթում մանիպուլյատիվ ու քարոզչական թեզերի գեներացման և շրջանառության...

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Պաշտոնական

Իսրայելի Քնեսեթում ապատեղեկատվություն է հնչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

16:14, 15 Փտր, 2018

Փետրվարի 14-ին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու վերաբերյալ Յեշ Աթիդ կուսակցության ներկայացրած նախագիծը։ Դրա ներկայացումից հետո Իսրայելի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens