ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոլորեցնող․ «Մեղրին հանձնելու» մասին Արթուր Խաչիկյանի պնդումները չեն բխում ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի դրույթներից

Նանե Մանասյան Նանե Մանասյան
17:18, 2 Հնս, 2026

ՍԽԱԼ

Yerkir Media կայքը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր, վերլուծաբան ներկայացող Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա, հղում անելով մայիսի 26-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրին, պնդել է՝ «Մեղրին հանձնե՛լ են»։ 

Խաչիկյանը, որպես իր պնդման ապացույց ներկայացրել է փաստաթղթի հոդվածներից մեջբերված առանձին հատվածներ։  

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է օգտատիրոջ պնդումներն ու փաստաթղթի դրույթները, ինչպես նաև համադրել է Խաչիկյանի մեջբերումների ճշգրտությունն ու համապատասխանությունը փաստաթղթի հոդվածների իրական ձևակերպումների հետ։ 

Պնդում #1. Ինքնիշխանության ու տարածքի կորստի վերաբերյալ պնդումը

Խաչիկյանը պնդում է, թե Հայաստանի ինքնիշխանությունը «մնում է միայն թղթի վրա», և, որ «Մեղրին «հանձնված է»։

Մինչդեռ Համաձայնագրի թե՛ նախաբանում, և թե՛ մյուս դրույթներում ամրագրված է ՀՀ  լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։ 

Արտապատկերումը՝ Համաձայնագրի նախաբանից

Համաձայնագրի 7-րդ հոդվածով հաստատվում է՝ Հայաստանը պահպանում է լիակատար իշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Արտապատկերումը՝ Համաձայնագրից

8-րդ հոդվածի 1-ին կետը ևս հստակ սահմանում է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ։ 

Արտապատկերումը՝ Համաձայնագրից

Օգտատեր Խաչիկյանը, հիմնավորելու համար, որ Հայաստանը Մեղրիի նկատմամբ իր ինքնիշխանությունը հանձնել է, մեջբերում է հոդվածի առանձին դրույթներ, առանց նույն հոդվածի մյուս կետերին անդրադառնալու։ 

Օրինակ՝ նա շրջանցում է 6-րդ հոդվածի 1-ին կետի ամրագրումը, որով ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների հողամասերը Հայաստանի սեփականությունն են։

Արտապատկերումը՝ Համաձայնագրից

Ֆեյսբուքյան գրառման հեղինակն այս կարևոր դրույթը բաց թողնելով՝ անցնում է հոդվածի մեկ այլ դրույթի, որով սահմանվում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությանը (ԹԶԸ/TDC) տրվող հողօգտագործման, և ոչ թե սեփականության իրավունքը։ 

«Ուշադրությո՛ւն. Կորպորացիան կունենա ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ միջանցքի տարածքում ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, կառուցապատման և ԲՈԼՈՐ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ նկատմամբ», — գրել է օգտատերը։ 

Մինչդեռ 6-րդ հոդվածի այդ նույն կետում նշվում է, որ կողմերի փոխհամաձայնությամբ են որոշվելու բացառիկ իրավունքները, ինչը բոլորովին չի ընդգրկում «բոլոր այլ իրավունքները», ինչպես պնդում է ֆեյսբուքյան օգտատերը. FIP.am-ն արդեն վերևում գրել է, որ 8-րդ հոդվածով բոլոր այդ իրավունքները ՀՀ իրավազորության ներքո են։ 

Արտապատկերումը՝ Համաձայնագրից

Հատկանշական է նաև, որ Խաչիկյանն օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը (սա ադրբեջանական խոսույթից ներմուծված եզրույթ է-խմբ․), մինչդեռ համաձայնագրի տեքստում այդ ձևակերպումը չի կիրառվում, ինչպես նաև չի օգտագործվում «միջանցք» բառը։ 

Պնդում #2․ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին կեղծ պնդումները

Խաչիկյանը պնդում է, թե Թուրքիան ու Ադրբեջանը լինելու են միջանցքի ֆինանսավորողները, կառուցողները և կառավարողները։

Մինչդեռ, Համաձայնագրում Թուրքիան կամ Ադրբեջանը որևէ կերպ չեն հիշատակվում որպես ծրագրի որևէ ձևաչափում մասնակից կողմեր։ 

Փաստաթղթի 3-րդ հոդվածով, ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը համատեղ ձեռնարկություն է՝ ԱՄՆ-ի 74% և Հայաստանի 26% մասնակցությամբ։

Նույն հոդվածի 7-րդ կետը հստակ սահմանում է, որ ԹԶԸ-ն շարունակելու է մշտապես հանդիսանալ Միացյալ Նահանգների սեփականությունը և գտնվել նրա վերահսկողության ներքո, և որ որևէ երրորդ կողմ չի կարող ձեռք բերել ԹԶԸ-ի նկատմամբ սեփականության իրավունքներ։

Արտապատկերումը՝ Համաձայնագրից

Այսպիսով, ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ներգրավման մասին պնդումները հաստատող փաստեր չկան։ 

Պնդում #3․ Վետոյի իրավունքի և որոշումների կայացման մանիպուլյացիան 

Ֆեյսբուքյան օգտատերն անում է մեջբերումներ, որոնք չեն բխում փաստաթղթի 3-րդ հոդվածից․ նա պնդում է, թե նախագծի իրագործման նպատակով ստեղծվող ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը (ԹԶԸ) «վճռորոշ ձայն» ունի, «ուստի որոշումները կայացվելու են բաժնետերերի մեծամասնության կողմից», և որ Հայաստանը «չի կարող ասել «ոչ», նա վետոյի իրավունք չունի»։

Օգտատերն այսպիսի պնդում է անում՝ հիմնվելով միայն այն փաստի վրա, որ ԹԶԸ-ում ԱՄՆ-ին է պատկանում 74% վերահսկող բաժնեմասնակցությունը, իսկ Հայաստանին՝ 26%-ը։ 

Ապա Խաչիկյանը հղում է անում փաստաթղթի 4-րդ հոդվածին, նշելով, որ «ընկերությունը ընտրելու է ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ, ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ։ Այդ որոշումները կայացվելու են ոչ թե Հայաստանի, այլ ամերիկյան կորպորացիայի կողմից, որտեղ Հայաստանի մասնաբաժինն ընդամենը 26% է, ուստի նրա ձայնը նշանակություն չի ունենալու»։

Սակայն, նա չի հիշատակում 3-րդ հոդվածի այն կետերը, համաձայն որոնց՝ ՀՀ-ն այդ գործընթացում ևս ունենալու է ձայնի իրավունք։ Դրանցից 7-րդը FIP.am-ն արդեն հիշատակել է վերևում․ այնտեղ սահմանվում է, որ ԹԶԸ-ն ԱՄՆ սեփականություն է հանդիսանալու, և առանց ՀՀ-ի հետ համաձայնության երրորդ երկրներ չեն կարող այնտեղ մասնակցություն ունենալ։ 

Նույն հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ համանման հարցերը նույնպես պետք է դիտարկվեն որպես փոխադարձ համաձայնություն պահանջող Կողմերին վերապահված հարցեր, որոնք պետք է մանրամասն ներկայացվեն ԹԶԸ-ի կանոնադրության մեջ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրում:

Արտապատկերումը՝ Համաձայնագրից

Փաստացի, Հոդված 3-ի 4-րդ և 5-րդ կետերը նախատեսում են որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ, որոնք պահանջում են փոխադարձ համաձայնություն «վերապահված հարցերի» համար։ Այդ հարցերը ներառում են վերահսկողության փոփոխությունը, խոշոր պայմանագրերը, կոնցեսիոն իրավունքները և ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրները։

Սա նշանակում է, որ առանց Հայաստանի համաձայնության, նշված կարևորագույն հարցերով որոշումներ չեն կարող կայացվել՝ անկախ բաժնեմասերի տոկոսից։

Պնդում #4․ Անվտանգության վերահսկողության մանիպուլյացիան

Խաչիկյանը պնդում է, թե օտարերկրյա կորպորացիան է որոշելու անվտանգության հարցերը։

Մինչդեռ  Համաձայնագրի 7-րդ հոդվածը սահմանում է՝ Հայաստանն ունի ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների ենթակառուցվածքների անվտանգության պլանները հաստատելու իրավունք։ Արտակարգ իրավիճակներում գործելու նախապատվությունը նույնպես պատկանում է ՀՀ իշխանություններին։

Արտապատկերումը՝ Համաձայնագրից

Պնդում #5․ Օրենսդրական գերակայության վերաբերյալ խեղաթյուրումը

Ֆեյսբուքյան օգտատերը պնդում է, թե ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը գերակայություն ունի Հայաստանի օրենսդրության նկատմամբ, ինչի պատճառով էլ փորձում են փոխել Սահմանադրությունը։

«Ուշադրությո՛ւն. TRIPP Համաձայնագիրը ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ», — պնդել է օգտատեր Խաչիկյանը։ 

Մինչդեռ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ նշում է, որ համաձայնագիրը կիրառվում է օրենսդրության հետ հակասության դեպքում՝ «իր [Հայաստանի] Սահմանադրությանը համապատասխան»։ 

Այսինքն՝ ՀՀ Սահմանադրությունը մնում է գերակա իրավական ակտ, և համաձայնագիրը չի կարող հակասել դրան։

Հատկանշական է, որ Խաչիկյանը նաև շրջանցում է 2015 թվականին ընդունված գործող Սահմանադրության Իրավական նորմերի աստիճանակարգության մասին հոդված 5-ը, որի 3-րդ կետում նշվում է․ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Արտապատկերումը՝ ՀՀ Սահմանադրությունից

Փաստացի, գրառման հեղինակը Սահմանադրությամբ ամրագրված այս իրավական դրույթը ներկայացնում է որպես «սարսափելի» հայտնագործություն: Մինչդեռ, նշվածը  ոչ թե այս համաձայնագրի առանձնահատկությունն է, այլ Հայաստանի կողմից ստորագրվող ցանկացած միջազգային վավերացված պայմանագրի գործողության սկզբունքը։

Այսպիսով, Խաչիկյանի հայտարարությունները մոլորեցնող են․ փաստաթղթի ուսումնասիրությունը չի հաստատում նրա այն պնդումը, թե «Մեղրին հանձնվել է» կամ որ համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի ինքնիշխանության փոխանցում տվյալ տարածքի նկատմամբ։ Պնդման հիմնավորման համար ներկայացված մի շարք մեջբերումներ չեն արտացոլում համաձայնագրի ամբողջական բովանդակությունը, իսկ որոշ դեպքերում անտեսում են նույն փաստաթղթի այլ դրույթներ, որոնք վերապահում են համապատասխան լիազորությունները Հայաստանի Հանրապետությանը։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արթուր ԽաչիկյանԹրամփի ուղիկեղծ լուրերՄեղրի

Հարակից հոդվածներ

Հին լուրը ներկայացվում է որպես նորություն․ բլոգերը մանիպուլյատիվ տեսանյութով մոլորեցնում է օգտատերերին
Մանիպուլյատիվ

Հին լուրը ներկայացվում է որպես նորություն․ բլոգերը մանիպուլյատիվ տեսանյութով մոլորեցնում է օգտատերերին

16:59, 1 Հնս, 2026

Սոցիալական մեդիայի TikTok, Facebook հարթակներում «Kuk Suqiasyan» անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ օգտագործելով «Հորիզոն» լրատվական ծրագրի հին թողարկումներից մեկի կադրերը․...

The New York Times-ը հոդված չի գրել ընտրություններում Փաշինյանի վարկանիշի մասին․ Ամերիկաբնակ վերլուծաբանի կեղծ պնդումը
Սխալ

The New York Times-ը հոդված չի գրել ընտրություններում Փաշինյանի վարկանիշի մասին․ Ամերիկաբնակ վերլուծաբանի կեղծ պնդումը

14:30, 18 Մյս, 2026

Ֆեյսբուքյան Կարեն Սյունեցի անունով օգտահաշիվը մայիսի 16-ին գրառում է արել՝ պնդելով, թե The New York Times ամերիկյան պարբերականը անդրադարձել է...

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հերքված լուրեր՝ Մուրացանի բժիշկների, ՔՊ պատգամավորի ստատուսի ու ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին

13:25, 15 Մյս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է մայիսի 11-14-ն ընկած ժամանակահատվածում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները։ Մայիսի 11-ին Oragir.News կայքը գրեց,...

Ինչպես բարդել Ադրբեջանի ագրեսիան ԵՄ դիտորդների վրա․ մանիպուլյացիաներ՝ քաղաքագետ Խաչիկյանից
Մանիպուլյատիվ

Ինչպես բարդել Ադրբեջանի ագրեսիան ԵՄ դիտորդների վրա․ մանիպուլյացիաներ՝ քաղաքագետ Խաչիկյանից

14:40, 4 Մրտ, 2024

24TV-ի տաղավարում քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը, պնդել է, որ այն չի կանխարգելել ՀՀ-ի վրա ադրբեջանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens