ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Բայրամովը հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» մասին չի խոսել․ սխալ պնդում հայկական մամուլում

Նանե Մանասյան Նանե Մանասյան
15:16, 26 Սպտ, 2026
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ գրել են, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում խոսել է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին։

Ադրբեջանի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին։ 

Մասնավորապես Yerevan{.}Today և Time{.}am  կայքերը հրապարկել են լուրեր թեմայի վերաբերյալ՝ պնդելով, թե Բայրամովը խոսել է հարյուր  հազարավոր ադրբեջանցիների Հայաստան այսպես կոչված վերադարձի մասին։ 

Արտապատկերումները՝ հայկական կայքերից։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բայրամովն իր ելույթում չի խոսել ադրբեջանցիների Հայաստան «վերադառնալու» մասին և նման պահանջ չի հնչեցրել ՄԱԿ-ի ամբիոնից։ 

Այսպես, Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է Ադրբեջանի «հետհակամարտային վերականգնման ծրագրերի» և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ ադրբեջանցիների բնակեցման մասին։

https://youtu.be/QumNUrflzgE?si=V4UR7qAesiyTW9wc

Նա մասնավորապես ասում է․ «Լրացնելով տարածաշրջանային կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետհակամարտային վերականգնողական օրակարգը նպատակաուղղված է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովմանը։ Կառավարության իրականացրած լայնածավալ վերակառուցման աշխատանքների շնորհիվ կյանքն այժմ վերադառնում է մեր ազատագրված տարածքներ…»։

Հենց հաջորդ նախադասությունը հստակեցնում է, թե որ տարածքների մասին է խոսքը․ Բայրամովը վերադարձը կապում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» իրականացվող «վերակառուցման և վերաբնակեցման» ծրագրերի հետ։

Նա նաև նշում է, որ այնտեղ կառուցվող քաղաքներում և գյուղերում արդեն ավելի քան 90 հազար մարդ է ապրում, սովորում և աշխատում։

Այսպիսով, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանցիների վերադարձի մասին Բայրամովի ելույթում որևէ հայտարարություն չկա․ հետևաբար, պնդումը, թե ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի» մասին, սխալ է։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հայկական ԶԼՄ-ներՋեյհուն Բայրամով

Հարակից հոդվածներ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Մանիպուլյատիվ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

13:30, 7 Հկտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ...

«TRIPP-ը սպառնալիք է Իրանին»․ ինչպես է չհաստատված թեզը տարածվում հայկական մեդիայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«TRIPP-ը սպառնալիք է Իրանին»․ ինչպես է չհաստատված թեզը տարածվում հայկական մեդիայում

13:15, 9 Սպտ, 2026

Հայաստանյան տեղեկատվական տիրույթում կրկին շրջանառվում է այն թեզը, թե «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» TRIPP նախագիծն Իրանի դեմ...

Լրատվամիջոցների կեղծ տեսանյութեր, որ տարածում են ապատեղեկատվություն և գովազդվում սոցցանցերում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լրատվամիջոցների կեղծ տեսանյութեր, որ տարածում են ապատեղեկատվություն և գովազդվում սոցցանցերում

14:34, 4 Հնս, 2026

Սոցիալական մեդիայի նորաբաց էջերը մայիսի 30-ից ակտիվորեն գովազդում են քաղաքական բովանդակությամբ տեսանյութեր, որոնք ստեղծված են արհեստական բանականությամբ։  Մասնավորապես, «Crghjghg» կոչվող...

Ապատեղեկատվություն, ատելության խոսք, «օլիգարխներին լոյալ» մեդիա․ նոր զեկույց ՀՀ ԶԼՄ-ների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ապատեղեկատվություն, ատելության խոսք, «օլիգարխներին լոյալ» մեդիա․ նոր զեկույց ՀՀ ԶԼՄ-ների մասին

13:58, 30 Ապր, 2026

Հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա վարկանիշը, որում ՀՀ-ն նախորդ զեկույցի համեմատ զգալի՝ 16 հորիզոնականով, հետընթաց է ապրել։  Եթե...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens