ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ընտրություններ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններ․ ՀՀԿ-ի և դիտորդների կարծիքների տարբերությունը

12:31, 11 Դկտ, 2018

Հանրապետական կուսակցության որոշ անդամներ, ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրության օրը, հանդես են եկել մի շարք հայտարարություններով, որոնք նպատակ են ունեցել վարկաբեկելու ընտրական գործընթացը։ Անդրադառնանք նմանօրինակ հայտարարություններից մի քանիսին։

Հանրապետական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, օրինակ, պնդել է, որ երկրում վախի մթնոլորտ է, և որոշ մարդիկ ուղղորդում են ընտրողներին։ ՀՀԿ համապետական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն էլ ընտրությունները որակել է որպես Հայաստանի պատմության մեջ «ամենախայտառակը»։

Ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որ ՀՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարի․ «Փաշինյանն ամեն ինչ արեց, որ 0․2, 0․3%-ը մեզ չհերիքի»։

ՀՀԿ ընտրական շտաբի հայտարարության մեջ էլ ասվում է, որ ընտրություններն անցան «այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ»: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս ընտրությունները ժողովրդավարական էին «իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ»։

Նախորդող բոլոր ընտրությունների վերաբերյալ խոսելիս ՀՀԿ-ն ավանդաբար հիմնվել է միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցների վրա, որոնցում տարեց տարի նշվել է, որ տվյալ ընտրությունները «նախորդներից մեկ քայլ առաջ էր»։

Ավանդույթը չխախտելու սկզբունքին հավատարիմ մնալով՝ ներկայացնում ենք միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացությունները դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ։

Հայաստանում ամենակարևոր միջազգային դիտորդական առաքելություններից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Ուրսուլա Գաչեկը հայտարարել է, որ մարդու հիմնարար ազատությունների իրավունքը պաշտպանվել է, և ընտրողների վստահությունը շատ բարձր էր ընտրական գործընթացի նկատմամբ։ Նա հավելել է, որ, ի տարբերություն նախորդ ԱԺ ընտրությունների, այս ընտրությունների ընթացքում չեն եղել հետապնդումներ ընտրողների ու թեկնածուների նկատմամբ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներից Պետեր Օսուսկին էլ նշել է, որ լուրջ խախտումներ, մասնավորապես՝ քվեների առևտուր և ճնշումներ, չկային։ «Խախտումների ընդհանուր բացակայություն է եղել, այդ թվում՝ քվեների առք ու վաճառք չի եղել, ճնշումներ տեղի չեն ունեցել, ինչն ապահովել է իրական մրցակցություն»,- նշել է նա։

Եվ վերջապես, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացության, ընտրությունների օրն ընթացել է «հանգիստ, խաղաղ, առանց ընտրողների վրա ճնշում գործադրելու կամ նրանց ահաբեկելու»։

Դրական կարծիք են հայտնել նաև ԵԽԽՎ դիտորդները։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հեյդի Հաուտալան նշեց, որ ընտրություններն ընթացել են նվազագույն խախտումներով և առանց ընտրողների վրա ճնշումների։ Նմանատիպ հայտարարություն են արել անգամ ԱՊՀ երկրներից ժամանած դիտորդները։

Ըստ ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի՝ ENEMO-ի, դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողները կարողացել են արտահայտել իրենց կամքը։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, այն անցել է հանգիստ պայմաններում։

Դրական կարծիք են հայտնել նաև տեղական դիտորդական առաքելությունները։ «Ականատես» դիտորդական խմբի անդամ Սոնա Այվազյանը նշել է, որ ընտրությունները եղել են խաղաղ, բացառությամբ մի քանի միջադեպերի, և արտահայտում են ժողովրդի կարծիքը։

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի նախնական եզրակացությունների մեջ նշվում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում բռնությունների և ճնշումների դեպքեր չեն գրանցվել։ Իսկ քվեարկությունն ընթացել է նվազագույն խախտումներով և քվեարկողների ազատ կամարտահայտման հնարավորության պայմաններում:

Այս դիտորդական առաքելությունների հայտարարություններից պարզ է դառնում, որ Հանրապետական կուսակցությունը փորձ է անում վարկաբեկել ընտրական գործընթացը՝ ի հեճուկս դիտորդական բոլոր առաքելությունների եզրակացությունների։

Հատկանշական է, որ այս ընտրությունների արդյունքներն ընդունել են մասնակից քաղաքական բոլոր ուժերը և նույնիսկ ընտրություններին չմասնակցած ուժերը, ինչպիսին է, օրինակ, Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 97
  • 97
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք տարածված լուսանկարներում Վլադիմիր Պուտինի որդին է
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք տարածված լուսանկարներում Վլադիմիր Պուտինի որդին է

18:06, 3 Փտր, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել
Սխալ

Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել

15:40, 3 Փտր, 2023

Հունվարի 31-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պնդել է, թե ԼՂ-ում տեղակայվելու համար սկանդինավյան երկրներից խաղաղապահների զորակազմ...

Ծիծեռնակաբերդի խճուղու ոդիսականը․ քաղաքապետարանը չգիտի՝ երբ կկառուցեն
Տեսանյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղու ոդիսականը․ քաղաքապետարանը չգիտի՝ երբ կկառուցեն

15:01, 3 Փտր, 2023

Ի հեճուկս խոստման, Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջապես ոչ միայն չի վերականգնվել, այլ նաեւ կառուցապատողի հետ առաջացած խնդիրների պատճառով հայտնի չէ, թե...

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը
Սխալ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը

18:46, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens