ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Պաշտոնյաների համոզմամբ ամենում մեղավոր են լրագրողները

18:32, 10 Փտր, 2017

Օրերս Գյումրիում վարչապետի ու տեղացի լրագրողների հարց ու պատասխանի տեսանյութը տարակարծություն առաջացրեց մեդիա դաշտում: Կարեն Կարապետյանին բարկացնող հարցեր ուղղող լրագրողներին ոչ պրոֆեսիոնալ վարքագծի մեջ սկսեցին մեղադրել նույնիսկ այն լրագրողները, ովքեր անկախ են իշխանություններից: Լրագրողական ինքնաքննադատությունն ու ինքնակրթվելու մղումը, իհարկե, կարելի էր ողջունել, եթե հիշողության մեջ դեռևս թարմ չլինեին երկրի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանց մեղադրանքները՝ ուղղված լրագրողներին:

Հիշեցնենք, «Ամեն ինչում լրագրողներն են մեղավոր» թեզը շրջանառության մեջ դրվեց Բաղրամյան 26-ում՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի՝ ընտրյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցով: «Արտագաղթի բուն պատճառը հենց էդ գաղջ մթնոլորտն է, որովհետև մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ: Որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն 2 հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»:

Սերժ Սարգսյանն իր խոսքում մատնանշել էր իր համար անցանկալի լրատվամիջոցներին: Այսինքն՝ նա ոչ բոլորին էր մեղադրել գաղջ մթնոլորտի տարածման մեջ, այլ միայն նրանց, ովքեր քիչ թե շատ դուրս են «Բ26»-ի վերահսկողությունից:

Սարգսյանի՝ լրագրողներին մեղադրելու միտքը շարունակել էր ոստիկանության պետը՝ լրագրողներին ասելով, թե ոստիկանությունն ընդունում է  իր սխալները, իսկ լրագրողներից շատերը չեն տեսնում իրենց սխալները: «Բարեփոխվեք, սիրելիներս, բարեփոխվեք, դուք շատ հին եք մնացել: Դուք դեղնում եք, գունաթափվում եք»,- ասել էր Վլադիմիր Գասպարյանը:

Լրագրողների հասցեին մեղադրանք են հնչեցրել նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Արթուր Գևորգյանը, Աշոտ Աղաբաբյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը և նույնիսկ ընդդիմադիր Սասուն Միքայելյանը:

Ավելին, լրագրողներին մեղադրելու մոլուցքը հասավ այնտեղ, որ նույնիսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը հավաքականի անհաջողությունների համար լրագրողների հանդեպ մեղադրանք հնչեցվեց. «Երևի այդ վատ մթնոլորտը, որ տիրում է ձեր մեջ, այ դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է»։

Եվ ի վերջո, լրագրողներին կշտամբելու հարցում իր համեստ ներդրումն ունեցավ նաև նորաթուխ վարրչապետ Կարեն Կարապետյանը: «Դուք էլ մի քիչ ձեր տրամադրությունը փոխեք, չի՛ կարելի այդպիսի տրամադրությամբ երկիր փոխել… մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղայն եք սաղդ»,- Գյումրիում հայտարարել էր գործադիրի ղեկավարը:

Հատկանշական է, որ վարչապետի ելույթին հետևեցին քննարկումներ, որոնցից դատելով՝ պաշտոնյաների հետ այս հարցում համամիտ էին նաև մի շարք լրագրողներ:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2016 թվականին Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 180 երկրներից 74-րդ տեղում է: Հայաստանն այս ինդեքսում շատ ավելի բարենպաստ հորիզոնական է զբաղեցնում, քան հարևան Ադրբեջանը (163), Թուրքիան (151) ու Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը (148): Եվ նման բարձր ցուցանիշ Հայաստանի համար ապահովում են հենց այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք «գաղջ մթնոլորտ են տարածում», «ամեն ինչում վատն են տեսնում» և բարկացնող հարցեր են տալիս վարչապետին ու մյուսներին:

Արման Ղարիբյան

  • Total: 12
  • 12
  • 0
Թեգեր` JournalismjournalistsKaren Karapetyanmass mediamediaVladimir GasparyanWorld Press Freedom IndexЖурналистикамасс-медиапрессаСМИԲ26գաղջ մթնոլորտգլխավոր մարզիչԳյումրիԶԼՄէլեկտրոնային լրատվամիջոցներլրագրողլրագրողներխոսքի ազատությունԿարեն ԿարապետյանՀերմինե ՆաղդալյանՀՖԱմամուլՄամուլի ազատության ինդեքսմեդիանախագահՍերժ ՍարգասյանվարչապետՎլադիմիր Գասպարյանֆուտբոլ

Հարակից հոդվածներ

Լրագրողները քաղաքացի են. Ադրբեջանը երկուսին էլ թիրախավորում է
Սխալ

Լրագրողները քաղաքացի են. Ադրբեջանը երկուսին էլ թիրախավորում է

18:53, 2 Հկտ, 2020

Հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Լը Մոնդ» (Le Monde) թերթի երկու լրագրող վիրավորվել էին Արցախի Մարտունու քաղաքապետարանի շենքում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից...

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ արտոնյալ. ինչո՞ւ ՊԵԿ-ը համալիր ստուգումներ չի իրականացնում ՀՖՖ-ում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ արտոնյալ. ինչո՞ւ ՊԵԿ-ը համալիր ստուգումներ չի իրականացնում ՀՖՖ-ում

18:42, 24 Սպտ, 2020

Չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և դրա նախկին նախագահների հետ են կապվում բազմաթիվ չարաշահումների և շահերի բախման դեպքեր, իսկ Ռուբեն Հայրապետյանի...

Առանց վճռի

Ինչո՞ւ է ապամոնտաժվում Վլադիմիր Գասպարյանի ամառանոցի մի մասը

17:30, 7 Սպտ, 2020

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Ջրային կոմիտեի աշխատակից, ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության խորհրդական Սասուն Միրոյանը Ֆեյսբուքում գրառում էր արել՝ հայտնելով, որ...

Սևանի ապօրինի տերերը․ ում տները կանցնեն ջրի տակ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սևանի ապօրինի տերերը․ ում տները կանցնեն ջրի տակ

20:23, 23 Հլս, 2019

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը կրկին արդիական դարձավ այս ամառ՝ լճի «ճահճացումից» հետո։ Հուլիսի 18-ին շրջակա միջավայրի...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×