ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Գագիկ Ծառուկյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

18:00, 14 Հնվ, 2019

Այսօր` հունվարի 14-ին, յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընդմիջման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում նրա արած հայտարարություններից շատերը չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես, հարցին, թե արդյո՞ք նրա՝ ԱԺ-ից բացակայությունները վիրավորական չեն իրեն ընտրած քաղաքացիների համար, Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը «հազար ձևի գործերով» զբաղված լինելու պատճառով է բացակայում։ Հիշեցնենք, որ Ծառուկյանն անցած հոկտեմբերին պնդում էր, որ չի զբաղվում բիզնեսով և դրանք տվել է կառավարման։ Այսօր էլ նա պնդեց, թե ինքը ընդամենը սեփականատեր է։ Իսկ եթե նա իր բիզնեսները հանձնել է կառավարման և դրանցով ամենօրյա ռեժիմով չի զբաղվում, ապա հարց է առաջանում, թե ինչո՞վ է նա զբաղվում, որ գրեթե չի ներկայանում ԱԺ։  

Հարցուպատասխանի ընթացքում Ծառուկյանը նաև առաջարկեց «օլիգարխի» իր սահմանումը․ «Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, պաշտոնի լինելով դառել է միլիարդատեր»։ Ի հեճուկս Ծառուկյանի ձևակերպման, սակայն, նրա ներկայացրածը ոչ թե օլիգարխի, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման սահմանումն է։

Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապերին, հայտարարեց, որ իր բիզնեսների հարստացման համար պարտական չէ նրան և իր բիզնեսները իր անձնական ձեռքբերումներն են՝ «սկսած ինչից որ ես սկսել եմ, որևէ պարտականություն ոչ մեկի հանդեպ չունեմ»։

Քոչարյանի և Ծառուկյանի կապերի վերաբերյալ անցած տարի ամերիկահայ փորձագետ Էմիլ Սանամյանը opendemocracy.net կայքում հրապարակված հոդվածում նկատել էր, որ Ծառուկյանի բիզնես հաջողությունները սկսվել են Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 1998 թվականից սկսած։ Ըստ Սանամյանի, նրանց կապող օղակը Բալահովիտում բնակվող Քոչարյանի եղբայր Վալերին էր, որը մահացել է 1999 թվականին։ Վալերիի դուստր Իրինա Քոչարյանը հոր մահից հետո էլ շարունակում է մնալ Ծառուկյանի շրջանակում՝ հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի «ականջը» ԲՀԿ-ում։

ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը 2011 թվականին WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթում (2009թ․) գրում է, որ Ծառուկյանի դերը այդքան մեծ չէր լինի առանց Քոչարյանի աջակցության։

Լրագրողները Ծառուկյանին հարց ուղղեցին նաև Մարտի 1-ին նրա դերակատարության մասին, ինչին ԲՀԿ ղեկավարը հռետորական պատասխան տվեց․ «Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ», և հորդորեց բացել Փաշինյանի «Հայկական Ժամանակ» թերթը, որը, ըստ նրա, իրեն համարել է «միակ մարդը (օլիգարխների շրջանակից — խմբ․), որ ժողովրդի կողքին ա եղել, չի էլ մասնակցել Մարտի մեկի հետ կապված»:

Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և «ՀԺ»-ն բազմիցս է գրել Մարտի 1-ին Ծառուկյանի մասնակցության մասին։ Ստորև ներկայացնում ենք «Հայկական Ժամանակի» հոդվածները, որոնցում Ծառուկյանը անմիջականորեն կապվում է Մարտի 1-ի դեպքերի հետ։ 2010 թվականի հուլիսի 14-ի հրապարակման համաձայն, 2008 թվականի Մարտի 1-ին Ծառուկյանն ամբողջ օրը գտնվել է նախագահական նստավայրում, իսկ նրա թիկնազորը գտնվել է ՀՀ կառավարության շենքում։ 2011թ․ հունվարի 19-ի հրապարակման մեջ էլ «ՀԺ»-ն Ծառուկյանին բնութագրում է որպես «քրեական ճանապարհով հարստացած օլիգարխ», որը Մարտի 1-ին իր սափրագլուխներին տրամադրել է դաշտային հրամանատարներին՝ «որպես վարձկան ենիչերներ»։ Հոդվածում Ծառուկյանը բնութագրվում է որպես Մարտի 1-ին հատկապես ակտիվ գործած օլիգարխ։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 171
  • 171
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens